Պատմության այս օրը. ապրիլի 1

Օրացույց 01.04.2020   09:30   531

Այսօր թռչունների միջազգային օրն է

Այսօր երգիծանքի և հումորի օրն է

2009 - Խորվաթիան և Ալբանիան միացան ՆԱՏՕ-ին:

2004 - «Google» ընկերությունը բացեց իր Gmail էլեկտրոնային փոստը:

1976 – Սթիվ Ջոբսը և Սթիվ Վոզնյակը հիմնեցին Apple համակարգիչներ և այլ կազմ. տեխնիկա արտադրող ամերիկյան ընկերությունը:

1875 - Անգլիական Times-ը դառնում է աշխարհի առաջին պարբերականը, որը ամբողջ շաբաթվա եղանակային տեսություն է հրապարակում։

1873 - Ծնվել է ռուս կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովը։

1967 - Մոսկվայում տեղի ունեցավ «Կովկասի գերուհին» սիրված ֆիլմի պրեմիերան:

1938 - Լուծվող սուրճը մեծ տարածում ձեռք բերեց:

1934 - Ծնվել է ռուս հեռուստալրագրող, հաղորդավար Վլադիմիր Պոզները։

1930 - Ծնվել է անվանի դերասան և ռեժիսոր Խորեն Աբրահամյանը։

Հայտնի ֆիլմերն են «Սարոյան եղբայրներ», «Առաջին սիրո երգը», «Երկունք», «Տերը», «Մենք ենք, մեր սարերը», «Ապրեցեք երկար», «Երևանյան օրերի խրոնիկա»։

1920 - Սկսվեց Հաճընի հերոսամարտը, Հաճըն քաղաքի ինքնապաշտպանական մարտերը թուրքական զորքերի դեմ:

1890 - Բելգիացի Շառլ Վան Դեպուլեն ԱՄՆ-ում արտոնագրում է առաջին տրոլեյբուսը:

1815 - Ծնվել է Գերմանիայի առաջին կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկը։

1809 - Ծնվել է արձակագիր, դրամատուրգ, բանաստեղծ, ռուս գրականության դասական Նիկոլայ Գոգոլը։

Հայտնի գործերն են «Մեռած հոգիներ», «Տարաս Բուլբա» վեպերը, «Ռեվիզոր» ու «Ամուսնություն» կատակերգությունները, «Քիթը», «Շինելը», «Վիյը» և այլ պատմվածքներ։

1778 - Դոլարի ծննդյան օրը:

1748 - Պոմպեյ քաղաքում սկսվեցին պեղումներ:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Նիկոլայ Գոգոլ, Պատմության այս օրը, ապրիլի 1, Սերգեյ Ռախմանինով, Խորեն Աբրահամյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon