Պատմության այս օրը. ապրիլի 10

Օրացույց 10.04.2020   09:20   700

Այսօր դիմադրության շարժման համաշխարհային օրն է

Այսօր քույրերի և եղբայրների օրն է

2010 - Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու ինքնաթիռը վթարի ենթարկվեց Սմոլենսկի մոտ, ինչի հետևանքով մահացավ Կաչինսկին և իշխանության ներկայացուցիչներ:

1992 - Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում ադրբեջանական զինված ուժերը իրականացրին խաղաղ բնակչության կոտորած, արդյունքում զոհվեց մի քանի տասնյակ հայ:

1973 - Ծնվել է բրազիլացի ֆուտբոլիստ, 2002 թվականի աշխարհի չեմպիոն Ռոբերտո Կառլոսը։

1972 - Ստո­րագր­վում է կեն­սա­բա­նա­կան և թու­նա­վոր զեն­քի ար­գել­ման մա­սին Մի­ջազ­գա­յին Կոն­վեն­ցի­ան:

1970 - Թողարկվեց առաջին «Ժիգուլի» ավտոմեքենան` ՎԱԶ-2101:

1957 - Դուբնայում գործարկվեց Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի սինխրոֆազատրոնը։

1952 - Ծնվել է ամերիկացի դե­րա­սան Սթի­վեն Սի­գալը։

1944 - Օդես­ան ազա­տագր­վում է ֆաշ­իս­տա­կան զոր­քե­րից:

1932 - Ծնվել է եգիպտացի հանրաճանաչ դերասան Օմար Շարիֆը։

Հայտնի ֆիլմերն են «Մայրիկ», «Մակենայի ոսկին», «Լոուրենս Արաբացի»։ «Ոսկե գլոբուսի» երկակի դափնեկիր է, ներկայացվել է «Օսկարի»։

1912 - Բրիտանական «Տիտանիկ» հսկա նավը դուրս եկավ իր վերջին նավարկությանը։

1849 - Ամերիկացի Վոլտեր Հանթը պատենտավորում է բու­լավ­կան։

1840 - Այսրկովկասի վարչական նոր բաժանմամբ ստեղծվեցին Վրացա-Իմերեթական նահանգը և Կասպիական մարզը։ Հայկական մարզը, որի տարածքը մտցվեց Վրացա-Իմերեթական նահանգի մեջ, դադարեց գոյություն ունենալ։ Հայկական մարզի վերացումով խորտակվեցին հայկական ինքնավարության վերաբերյալ հայ հասարա-քաղաքական գործիչների պատրանքները։

1833 - Առաջին անգամ սկսվեց լուցկիների արտադրությունը։

1710 - Անգլիայում ուժի մեջ մտավ հեղինակային իրավունքի մասին օրենք:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ռոբերտո Կառլոս, Օմար Շարիֆ, Պատմության այս օրը, Սթի­վեն Սի­գալ, ապրիլի 10

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon