Պատմության այս օրը. ապրիլի 11

Օրացույց 11.04.2020   09:30   582

Այսօր ֆաշիստական համա­կենտ­րոնացման ճամ­բար­ներից ազատագրվածների միջազգային օրն է

2008 - Վաշինգտոնում բացվեց Ժուռնալիստիկայի և նորու­թյուն­ների թանգարանը։

1970 - «Ապոլլո 13»-ի արձակումը։

1961 - Նյու Յորքում տեղի ունեցավ Բոբ Դիլանի առաջին համերգը:

1947 - ԱՄՆ-ում տեղի ունեցավ Չառլի Չապլինի թերևս միակ ցինիկ ֆիլմի`«Մըսյե Վերդու»-ի պրեմիերան:

1945 - Ամերիկյան զորքերն ազատագրում են Բուխենվալդի կենտրոնացման ճամբարը։

1919 - Ստեղծվեց Աշխատանքի միջազգային կազմակերպությունը:

1910 - Բուենոս Այրեսի կոնֆերենցիայի ժամանակ ընդունվեց Բուենոս Այրեսի պայմանագիր, որը նախատեսում է հեղինակային իրավունքների փոխադարձաբար ճանաչումը: Ըստ պայմանգրի, աշխատանքը պիտի ունենա վերապահում հեղինակային իրավունքների մասին:

1909 - Հիմնվեց Թել Ավիվը քաղաքը:

1908 - Ծնվել է ճապոնացի էլեկտրոնիկայի արդյունաբերող, «Սոնի» ընկերության համահիմնադիր Մասարու Իբուկան։

1906 - Ալբերտ Էյնշտեյնը առաջին անգամ հրապարակայնորեն շարադրեց հարաբերականության տեսությունը:

1888 - Ծնվել է իտալացի առաջին կինոաստղ Ֆրանչեսկա Բերտինին։

1822 - Հունական Քիոս կղզում թուրքերի կողմից տեղի ունեցավ հույն ժողովրդի զանգվածային սպանություններ (Քիոսյան կոտորած), որի արդյունքում կղզու մոտ 155,000 բնակիչներից ողջ մնացին միայն 2 000-ը: Դրանից հետո կղզին մի քանի տարի գրեթե անմարդաբնակ էր:

1775 - Գերմանիայում կատարվում է վհուկների որսի վերջին մահապատիժը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ապրիլի 11, Ֆրանչեսկա Բերտինի, Պատմության այս օրը

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon