Պատմության այս օրը. ապրիլի 12

Օրացույց 12.04.2020   10:00   693

Այսօր ավիացիայի և տիեզերագնացության համաշխարհային օրն է

2005 - Intel-ն սկսեց երկմիջուկային Pentium IV-ի առաքումները։

1995 - Կազմավորվեցին Հայաստանի մարզերը։

1995 - Գոր­ծի է դր­վում Yahoo հա­մա­կարգ­չա­յին ծրա­գի­րը:

1992 - Փարիզի մերձակայքում բացվեց Եվրո-Դիսնեյլենդը։

1985 - Գորկու ավտոգործարանն սկսեց թողարկել ԳԱԶ 24-ը։

1970 - Միջուկային մարտագլխիկներ փոխադրող սովետական Կ-8 սուզանավը խորտակվում է Բիսքայի ծոցում։

1961 - Ծնվել է ավստրալիացի երաժիշտ, երգչուհի և կինոերգահան Լիզա Ջերրարդը։

1961 - Յուրի Գագարինը «Վոստոկ-1» տիեզերանավով կատարում է աշխարհում մարդու առաջին թռիչքը տիեզերք:

1956 - Ծնվել է ծագումով կուբացի, ամերիկյան դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Էնդի Գարսիան։

Հայտնի է «Կնքահայրը 3» և «Մոդիլիանի» ֆիլմերում խաղացած դերերով։

1945 - Իր աշխատասենյակում վախճանվում է ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելթը։

1943 - Միջուկային զենքի ստեղծման նպատակով ԽՍՀՄ-ում հիմադրվեց Կուրչատովի ինստիտուտը:

1934 - Վաշինգտոն լեռան վրա արձանագրվում է 372 կիլոմետր ժամ արագությամբ քամի։

1933 - Ծնվել է իսպանացի օպե­րային երգ­չու­հի (սոպ­րա­նո) Մոն­սե­րատ Կա­բալ­յեն։

Ռոք երաժշտության սիրահարներին հայտնի է Ֆրեդի Մերկուրիի հետ դուետներով։

1903 - Լոնդոնում երթուղի դուրս եկավ ներքին այրման շար­ժի­չով առաջին ավտոբուսը։

1877 - Սկսվեց 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմը:

1861 - Սկսվեց Ամերիկայի քաղաքացիական պատերազմը, որն ավարտվեց 1865 թ.։

1606 - Անգլիական և շոտլանդական նավերը Union Jack-ն ընդունում են որպես միասնական դրոշ։

1204 - Խաչակրաց արշավանքների ժամանակ խաչակիրները գրավեցին Կոստանդնուպոլիսը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Մոն­սե­րատ Կա­բալ­յե, Էնդի Գարսիա, Պատմության այս օրը, ապրիլի 12

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon