Պատմության այս օրը. ապրիլի 13

Օրացույց 13.04.2020   09:30   557

Այսօր Ռոք-ն-ռոլի համաշ­խար­հային օրն է

2019 - Բաթում քաղաքում տեղի ունեցած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը դարձավ արծաթե մեդալակիր:

Պոկում վարժությունում Գասպարյանը գլխավերևում պահեց 168 կգ (5-րդ տեղ), իսկ Մարտիրոսյանը՝ նախ բարձրացրեց 160 կգ, այնուհետ՝ 168 կգ (4-րդ տեղ): Հրում վարժությունում Մարտիրոսյանը բարձրացրեց միայն 200 կգ արդյունք և երկամարտի 368 կգ արդյունքով 6-րդն է: Գասպարյանը հրեց նախ 209 կգ, հետո չբարձրացրեց 216 կգ և 217 կգ: Գյումրեցի ծանրորդը  հրում նվաճեց փոքր արծաթե մեդալ և երկարմարտի 377 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն:

1991 - Երևանի Հանրապետության հրապարակից հեռացվեց Լենինի արձանը։

1978 - Ծնվել է իս­պանացի ֆուտբոլիստ Կառլես Պույոլը։

1973 - Ծնվել է «Ленинград» խմբի մենակատար Սերգեյ Շնուրովը։

1963 - Ծնվել է ռուս հայտնի շախմատիստ Գարրի Կասպարովը։

1962 - «The Beatles»- առաջին ելույթը «Star Club»-ում։

1927 - Ծնվել է ֆրանսիացի դերասան Մորիս Ռոնեն։

Ալեն Դելոնի հետ նկարահանվել է չորս ֆիլմերում՝ «Պայծառ արևի տակ», «Լողավազան», «Սրիկայի մահը», «Կորած ջոկատ»։ Հայտնի է նաև «Վերելակ դեպի կառափնարան» ու «Թափառող կրակ» ֆիլմերից։

1926 - Երևանում տեղի ունեցավ Հայֆիլմի առաջին «Նամուս» ֆիլմի պրեմիերան։

1925 - Կազմավորվեց կույրերի միջազգային միությունը:

1923 - Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտի հանդիսավոր բացումը։

1906 - Ծնվել է իռլանդացի-ֆրանսիացի գրող, դրամատուրգ, ռեժիսոր Նոբելյան մրցանակակիր Սեմյուել Բեքեթը։

1866 - Ծնվել է մտավորական, գրող, հասարակական-քաղաքական-մշակութային գործիչ Վրթանես Փափազյանը։

1814 - Գերմանիայի Գիսսենյան համալսարանում 13-ամյա Կարլ Վիտտեն ստացավ փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան՝ դառնալով մինչ օրս պատմության ամենապատանի դոկտորը, ով գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում։

1743 - Ծնվել է ամերիկացի քաղաքական ակնառու գործիչ, ԱՄՆ-ի 3-րդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնը։

Անկախության հռչակագրի հեղինակներից է։

1386 - Լենկ-Թեմուրի զորքը գրավում է Թավրիզը, ապա մտ­նում Սյունիք, գրավում Նախիջևանը, պաշարում Երնջակի բեր­­­դը, ասպատակում Մեծ ու Փոքր Սյունիքները և Այրա­րա­տը։

1204 - Խա­չակ­րաց IV ար­շա­վան­քի մաս­նա­կից­նե­րը գրա­վում և թա­լա­նում են Կոստանդնուպո­լի­սը, որը դառ­նում է Լա­տի­նա­կան կայս­րու­թյան մայ­րա­քա­ղա­քը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Գարրի Կասպարով, Կառլես Պույոլ, Թոմաս ՋեֆերսոնՄորիս Ռոնե, Սեմյուել Բեքեթ, Պատմության այս օրը, Վրթանես Փափազյան, ապրիլի 13

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon