«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. ապրիլի 14

Պատմության այս օրը. ապրիլի 14

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

Կրոնական և ժողովրդական

  • Ուղղափառություն - Սուրբ Մարիամ Աստվածածին Եգիպտացու հիշատակը *
  • Սլավոնական - Ձյուները հալեցնող Մարյա *
  • Սլավոնական - Կրակի տոն (Սեմարգլի օրը) *

Ազգային

  • ԱՄՆ - Մանկական ալոպեցիայի օրը (Children with Alopecia Day) *
  • ԱՄՆ - Օդուժի ռեզերվի հրամանատարության օրը (Air Force Reserve Birthday) *
  • ԱՄՆ - Պաթոլոգոանատոմի օգնականի օրը (Pathologists Assistant Day) *
  • ԱՄՆ - Այգեգործության ազգային օրը (National Gardening Day) *
  • ԱՄՆ - Ստաժավորման և կոոպերատիվների երախտագիտության օրը (Internship and Co-Op Appreciation Day) *
  • ԱՄՆ - Նախկին ամուսնու ազգային օրը (National Ex-Spouse Day) *
  • ԱՄՆ - Պեկան ընկույզի ազգային օրը (National Pecan Day) *
  • ԱՄՆ - Հայացքը երկնիքն հառելու ազգային օրը (Look Up At the Sky Day) *
  • ԱՄՆ - Հնարավորինս ավելինին հասնելու ազգային օրը (National Reach as High as you Can Day) *
  • ԱՄՆ - Դելֆինների ազգային օրը (National Dolphin Day) *
  • Անգոլա - Երիտասարդների օրը (Youth Day) *
  • Բանգլադեշ - Բենգալյան Նոր տարի (Bengali New Year) *
  • Թաիլանդ - Սոնգկրան (Songkran) *
  • Իրաքյան Քրդստան - Անֆալ ի ցեղասպանության զոհերի հիշատակի օրը (Anfal Genocide Memorial Day) *
  • Լաոս - Լաոսական Նոր Տարի (Lao New Year Holiday) *
  • Հարավային Կորեա - Սև օր *
  • Հնդկաստան - Արևային Նոր տարվա սկիզբը *
  • Հնդկաստան - Վայսաղի (Vaisakhi) *
  • Հնդկաստան - Աշոկայի տարեդարձը (Ashoka's Birth Anniversary) *
  • Հնդկաստան - Ամբեդկար Ջայանտի (Ambedkar Jayanti) *
  • Հոնդուրաս - Ամերիկայի օրը (America Day) *
  • Հունգարիա - Գրադարանավարի ազգային օրը (National Library Workers Day) 
  • Ճապոնիա - Տակայամա Մացուրի (Takayama Matsuri) *
  • Մալդիվներ - Դհիվեհի լեզվի օրը (Dhivehi Language Day) *
  • Մյանմար - Թինգյան՝ ջրի փառատոն (Thingyan) *
  • Ռուսաստան - Քրեակատարողական համակարգի բժշկական ծառայության օրը *
  • Ռուսաստան - Մռթմռթացող կանաչուկների օրը *
  • Վրաստան - Մայրենի լեզվի օրը *
  • Ուկրաինա - ГАИ-ի ծննդյան օրը *

* Տոների մասին մանրամասն


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1992 - Տե­ղի ու­նե­ցավ ար­ցախ­յան ազա­տա­մար­տի նվիր­յալ, ԼՂՀ խորհր­դա­րա­նի առա­ջին նա­խա­գահ Ար­թուր Մկրտչ­յա­նի եղե­րա­կան մա­հը:
1991 - Վան Գոգի թանգարանից գողանում են 20 նկար՝ 500 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ։
1991 - Երևանում հիմնվում է Հայաստանի ազգային պահպանողական կուսակցությունը:
1983 - Միացյալ Թագավորությունում վաճառքի են հանվում առաջին ռադիոհեռախոսները։
1978 -
Վրացերենի կարգավիճակը փոխելու դեմ Թբիլիսիում տեղի են ունենում ցույցեր
1956 - Չարլզ Գինզբուրգը (Charles Ginsburg), Չարլզ Անդերսենը (Charles Andersen) և Ռեյ Դոլբին (Ray Dolby) ցուցադրեցին իրենց ստեղծած առաջին տեսամագնիտոֆոնը (3 օրինակից)։
1928 - Երևանում բացվեց ադրբեջանական պետական շրջիկ թատրոնը՝ «Ակամա բժիշկ» կատակերգությամբ։

  • Թատրոնի ղեկավարն էր Մկրտիչ Ջանանը։

1927 - Շվեդիայի Գյոտեբորգ քաղաքում արտադրվում է առաջին Volvo ավտոմեքենան:
1920 - Ապրիլի 14-ին Դրոյի էքսպեդիցիոն զորագունդը մտնում է Շուշի:

  • Հռչակվում է Ղարաբաղի հայկական կառավարչություն: Ազատագրվում է Արցախի մի մասը, հաստատվում հարաբերական անդորր: 1920-ի ապրիլի 25-ին Թաղավարդ գյուղում հրավիրված Ղարաբաղի հայության 9-րդ համագումարը որոշում է «հռչակել Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանի Հանրապետությանը՝ որպես նրա անբաժան մաս»:

1912 - Բրիտանական «Տիտանիկ» ուղևորային նավը ժամը 11։40-ին բախվում է սառցաբեկորին (խորտակվել է հաջորդ օրը)։
1909 - Ադանայում (Կիլիկիա) խոշոր բախում է տեղի ունենում մուսուլմանների և քրիստոնյաների միջև։

  • 3 օր քաղաքի հայ բնակչությունը պաշտպանվում է մուսուլման խաժ­ա­մու­ժից։ Արդյունքում զոհվում են 500-600 մուսուլման և մոտ 700 հայ։

1865 - Վաշ­ինգ­տո­նի Ֆորդ թատ­րո­նում մա­հա­փորձ է կա­տար­վում ԱՄՆ 16-րդ նա­խա­գա­հի՝ Ա. Լին­քոլ­նի վրա (մահացել է հաջորդ օրը):
1864 - Առաջին խաղաղօվկիանոսյան պատերազմ (իսպ.՝ Primera Guerra del Pacífico), զինված բախում, որում Իսպանիան պատերազմում էր Չիլիի և Պերուի հետ, որոնց հետագայում միացան Բոլիվիան և Էկվադորը:

  • Պատերազմը սկսվել է 1864 թ. ապրիլի 14-ին Իսպանական նավատորմի կողմից Չինչա կղզիների գրավումից հետո և վերջացել է 1883 թ. հունիսի 12-ի Լիմայի պայմանագրով, չնայած ռազմական գործողությունները ավարտվել էին 1866-ին:

1849 - Հունգարիան Լայոշ Կոշութի գլխավորությամբ անկախություն է ձեռք բերում Ավստրիայից:
ն.Ք. 193 – Սեպտիմիոս Սևերոսը հռչակվեց Հռոմեական կայսրության կայսր:


ԾՆՎԵԼ ԵՆ

1991 - Մարտին Մոնտոյա Տորալբո, իսպանացի ֆուտբոլիստ
1989 - Դաֆինա Զեքիրի, կոսովա-ալբանացի երգչուհի
1977 - Սառա Միշել Գելար, ամերիկացի դերասանուհի, պրոդյուսեր
1974 - Արա Մինասյան, շախմա­տիստ, գրոսմայստեր
1973 - Էդրիան Բրոուդի, ամերիկացի դերասան և պրոդյուսեր, «Օսկարի» և «Սեզարի» մրցանակակիր 

  • Հայտնի է «Դաշնակահարը» ֆիլմից։

1953 - Էրիկ Ցան, հոնկոնգցի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ
1945- Ռիչի Բլեքմոր (Ritchie Blackmore), անգլիացի կիթառահար և երգիչ, Deep Purple ռոք խմբի հիմնադիրներից 
1933 - Յուրի Հովհաննիսյան, միջուկային ֆիզիկայի գիտ­նա­կան 
1933 - Բորիս Ստրուգացկի, ռուս գրող (մ. 2012)
1925 - Ռոդ Սթայգեր (Rod Steiger), ամերիկացի դերասան
1915 - Նինա Հովսեփյան, հայ դերասանուհի
1914 - Համո Սահյան, հայբանաստեղծ 

Այնպես ես գալիս, այնպես գնում, 
Ով դու արարող և ավերիչ, 
Որ դժվար է մարդ գլխի ընկնում՝
Բերածդ ի՞նչ էր, տարածդ ի՞նչ: 
     
Գալիս ես որպես իրարանցում, 
Եվ անց ես կենում որպես երազ.
Կյանք իմ, դու ձրի ներկայացում, -
Բայց ինչքան թանկ ես նստում վրաս: 

1914 - Լուիջի Բրունելլա, իտալացի ֆուտբոլիստ
1912 - Ռոբեր Դուանո (Robert Doisneau), ֆրանսիացի ֆոտոնկարիչ, հումանիտար ֆոտոնկարչության վարպետ (մ. 1994)
1908 - Վիրջինիա Չերիլը, համր կինոյի ամերիկացի դերասանուհի
1889 - Առնոլդ Թոյնբի, անգլիացի պատմաբան և սոցիոլոգ
1882 - Նադեժդա Կարդյան, հայ երգչուհի, մանկավարժ
1879 - Վահրամ Գայֆեճյան, հայ գեղանկարիչ
1864 - Հովհաննես Հովհաննիսյան, բանաստեղծ
1860 - Լեո (Առա­քել Բա­բա­խան­յան), հայ նշանավոր պատմաբան (մ. 1932)
1695 - Պյերտո Գվարների (մ. 1762), իտալացի ջութակագործ վարպետ