Պատմության այս օրը. ապրիլի 14

Օրացույց 14.04.2020   09:30   564

1992 - Տե­ղի ու­նե­ցավ ար­ցախ­յան ազա­տա­մար­տի նվիր­յալ, ԼՂՀ խորհր­դա­րա­նի առա­ջին նա­խա­գահ Ար­թուր Մկրտչ­յա­նի եղե­րա­կան մա­հը:

1991 - Վան Գոգի թանգարանից գողանում են 20 նկար՝ 500 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ։

1991 - Երևանում հիմնվում է Հայաստանի ազգային պահպանողական կուսակցությունը:

1973 - Ծնվել է ամերիկացի դերասան և պրոդյուսեր, «Օսկարի» և «Սեզարի» մրցանակակիր Էդրիան Բրոուդին։

Հայտնի է «Դաշնակահարը» ֆիլմից։

1945- Ծնվել է անգլիացի կիթառահար և երգիչ, Deep Purple ռոք խմբի հիմնադիրներից Ռիչի Բլեքմորը։

1928 - Երևանի ադրբեջանական պետական շրջիկ թատրոնը բացվել է 1928 թվականի ապրիլի 14-ին «Ակամա բժիշկ» կատակերգությամբ։ Թատրոնի ղեկավարն էր Մկրտիչ Ջանանը։

1927 - Շվեդիայում արտադրվում է առաջին Volvo ավտոմեքենան:

1920 - Ապրիլի 14-ին Դրոյի էքսպեդիցիոն զորագունդը մտնում է Շուշի: Հռչակվում է Ղարաբաղի հայկական կառավարչություն: Ազատագրվում է Արցախի մի մասը, հաստատվում հարաբերական անդորր: 1920-ի ապրիլի 25-ին Թաղավարդ գյուղում հրավիրված Ղարաբաղի հայության 9-րդ համագումարը որոշում է «հռչակել Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանի Հանրապետությանը՝ որպես նրա անբաժան մաս»:

1914 - Ծնվել է բանաստեղծ Համո Սահյանը։Похожее изображение

Մի տեղ իշխան ու տեր, 
     Մի տեղ համեստ հովիվ, 
     Մի տեղ ճորտ եմ եղել, 
     Մեկին մոտ-մտերիմ, 
     Մեկին հազիվ ծանոթ, 
     Մեկին խորթ եմ եղել: 
     Մի օր զարթնած անտառ, 
     Մի օր հնձած հովիտ, 
     Մի օր կորդ եմ եղել: 
     Ինչ եղել եմ, եղել, —
     Միայն չասեք, թե ես
     Ավելորդ եմ եղել: 
     Ես կատարյալ մարդու, 
     Մարգարեի, աստծո
     Հավակնորդ եմ եղել: 
     Ես և բարձր եմ եղել, 
     Եվ շիտակ եմ եղել
     Իմ երազի նման, 
     Եվ իմ անցած երկար
     Ճանապարհի նման
     Խորդուբորդ եմ եղել: 

***

Այնպես ես գալիս, այնպես գնում, 
     Ով դու արարող և ավերիչ, 
     Որ դժվար է մարդ գլխի ընկնում՝
     Բերածդ ի՞նչ էր, տարածդ ի՞նչ: 
     
     Գալիս ես որպես իրարանցում, 
     Եվ անց ես կենում որպես երազ.
     Կյանք իմ, դու ձրի ներկայացում, —
     Բայց ինչքան թանկ ես նստում վրաս: 

1912 - Տիտանիկը բախվեց սառցաբեկորին:

1909 - Ադանայում (Կիլիկիա) խոշոր բախում է տեղի ունենում մուսուլմանների և քրիստոնյաների միջև։ 3 օր քաղաքի հայ բնակչությունը պաշտպանվում է մուսուլման խաժ­ա­մու­ժից։ Արդյունքում զոհվում են 500-600 մուսուլման և մոտ 700 հայ։

1865 - Վաշ­ինգ­տո­նի Ֆորդ թատ­րո­նում մա­հա­փորձ է կա­տար­վում ԱՄՆ 16-րդ նա­խա­գա­հի՝ Ա. Լին­քոլ­նի վրա (մահացել է հաջորդ օրը):

1864 - Առաջի խաղաղօվկիանոսյան պատերազմ (իսպ.՝ Primera Guerra del Pacífico), զինված բախում, որում Իսպանիան պատերազմում էր Չիլիի և Պերուի հետ, որոնց հետագայում միացան Բոլիվիան և Էկվադորը: Պատերազմը սկսվել է 1864 թ. ապրիլի 14-ին Իսպանական նավատորմի կողմից Չինչա կղզիների գրավումից հետո և վերջացել է 1883 թ. հունիսի 12-ի Լիմայի պայմանագրով, չնայած ռազմական գործողությունները ավարտվել էին 1866-ին:

1860 - Ծնվել է պատ­մա­բան Լեոն (Առա­քել Բա­բա­խան­յան)։

1849 - Հունգարիան Լայոշ Կոշութի գլխավորությամբ անկախություն է ձեռք բերում Ավստրիայից:

մ. թ. ա. 193 – Սեպտիմիոս Սևերոսը հռչակվեց Հռոմեական կայսրության կայսր:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Լեո, Պատմության այս օրը, Համո Սահյան, Էդրիան Բրոուդի, ապրիլի 14, Ռիչի Բլեքմոր

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon