Պատմության այս օրը. ապրիլի 16

Օրացույց 16.04.2020   09:30   611

2009 - Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի հիշատակը հավերժացնելու, ինչպես նաև նրա գիտական ժառանգության զարգացումը խթանելու նպատակով հիմնվեց Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակը։

2001 - Հայաստանում ընդունվում է «Ոստիկանության մասին» օրենքը:

1999 - Էկրան դուրս եկավ «Մումիա» (անգլ.՝ The Mummy) կինոնկարը. ռեժիսոր Սթիվեն Սոմերս, գլխավոր դերերում Բրենդեն Ֆրեյզեր, Ռեյչել Ուայզ, Ջոն Հաննա, Առնոլդ Վոսլու, Քևին Ջ. Օ’Կոնոր:

1990 - «Բժիշկ մահ» Ջեք Գևորգյանը կատարում է իր առաջին էվթանազիան։

1978 - Ծնվել է ռուս հաղորդավար ու հումորիստ Իվան Ուրգանտը։

1965 - Ծնվել է ամերիկացի դերասան, ռեժիսոր Մարտին Լոուրենսը։

Հայտնի է «Ադամանդե ոստիկանը», «Վատ տղաները», «Մեծ մայրիկի տունը», «Կորցնելու բան չկա», «Ազգային անվտանգություն» ֆիլմերից։

1947 - Ստեղծվեց Բրիտանական կինոակադեմիան։

1947 - Ամերիկացի ֆինանսիստ և քաղաքական գործիչ Բեռնարդ Բարուքը շրջանառության մեջ մտցրեց «Սառը պատերազմ» տերմինը:

1945 - Ապրիլի 16-ին՝ գիշերը ժամը 3-ին սկսվեցին սկսվեցին Բեռլինի գրոհի ավիացիոն և հրետանային նախապատրաստությունները։ Նրա վերջնական արդյունքում ընդգրկվեցին 143 զենիթային լուսարձակներ, իսկ հետևակայիններին պաշտպանվում էին տանկերով:

1923 - Սկզբնավորվեց Հայ կինոն։

1909 - Տարսուս (Կիլիկիա) քաղաքում թուրքերը սկսում են հայերի սպանություններն ու թալանը։ Հար­ձա­կում Կոզոլուկ գյուղի վրա. 138 մարդ սպանվում է, գյուղը՝ հիմնահատակ ավերվում։

1904 - Իշխանաձորի հայ բնակչությունը նահանջում է Տալ­վորիկ։ Թուրքական բանակը փորձում է ոչնչացնել նրանց, սակայն համառ դիմադրության և տալվորիկցիների օգնության շնորհիվ թուրքերի հարձակումը կանխվում է։

1889 - Ծնվել է անգլիացի նշանավոր կինոդերասան, կատակերգու, սցենարիստ, երգահան և ռեժիսոր, կինեմատոգրաֆիայի ունիվերսալ վարպետ, համաշխարհային կինեմատոգրաֆիայի ամենահայտնի կերպարներից մեկի՝ թափառաշրջիկ Չարլիի կերպարի ստեղծող Չառլի Չապլինը։

Ճանաչում է ձեռք բերել անձայն ֆիլմերի ժամանակաշրջանում։ Համարվում է ֆիլմարտադրության ամենակարևոր դեմքերից մեկը։ Նրա կարիերան տևել է ավելի քան 75 տարի՝ սկսած Վիկտորյան ժամանակաշրջանի մանկությունից մինչև իր մահից 1 տարի առաջ։ Չառլի Չապլինը։

Չառլի Չապլինի առաջին լիամետրաժ ֆիլմը եղել է «Փոքրիկը»։ Դրան հետևել են «Փարիզուհին», «Ոսկու տենդ», «Կրկես», «Մեծ քաղաքի լույսերը», «Նոր ժամանակներ», «Մեծ բռնապետը», «Մըսյե Վերդու», «Բեմի լույսերը», «Արքան Նյու Յորքում», «Կոմսուհին Հոնկկոնգից» ֆիլմերը։

1871 - Բեռլինը դառնում է Գերմանիայի մայրաքաղաք:

1863 - Ֆրանսիայում ջուրն է իջեցվում դարի ամենամեծ Plongeur սուզանավը:

1849 - Փարիզի օպերային թատրոնում կայացավ ֆրանսիացի երգահան Ջակոմո Մեյերբերի «Մարգարե» օպերայի առաջին ներկայացումը՝ արժանանալով հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:

1844 - Ծնվել է ֆրանսիացի գրող Անատոլ Ֆրանսը։

Զբաղվել և օժանդակել է Հայկական հարցին։

1705 - Աննա թագուհին ասպետի կոչում է շնորհում Իսահակ Նյուտոնին:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Պատմության այս օրը, Չառլի Չապլին4Անատոլ Ֆրանս, ապրիլի 16

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon