Պատմության այս օրը. ապրիլի 17

Օրացույց 17.04.2020   09:20   629

Այսօր հեմոֆիլիայի համաշխարհային օրն է

2012 - «Մայքրոսոֆթը» հայտարարեց իր արտադրանքի նոր անունը՝ Windows Server 2012:

2008 - ԵԽԽՎ-ն ընդունեց 1609 բանաձևը` Հայաստանին «Ժողո­վր­դավարության ուղի» վերադարձնելու համար։

2003 - Մահապատժի ենթարկվեց Սադդամ Հուսեյնը՝ Իրաքի նախկին նախագահը:

1986 - Ավարտվում է Նիդեռլանդների և Սիլլի կղզիների երեքհարյուրերեսունհինգամյա պատերազմը:

1974 - Ծնվել է բրիտանացի երգչուհի, դերասանուհի, Space girls խմբի նախկին անդամ Վիկտորյա Բեքհեմը։

1972 - Ծնվել է ամերիկյան դերասանուհի և պրոդյուսեր Ջենիֆեր Էնն Գարները։

1970 - Խափանված «Ապոլոն 13» տիեզերանավն անվնաս վերադառնում է Երկիր:

1969 - Սերհան Սերհանը դատապարտվում է Ռոբերտ Քենեդիի սպանության համար:

1968 - ԽՍՀՄ-ում եթեր հեռարձակվեց «Կենդանիների աշխարհ» հեռուստահաղորդման առաջին թողարկումը:

1945 - Խորհրդային սուզանավը տորպեդահարեց «Գոյա» գերմանական նավը, որը ծովում երբևէ եղած ամենախոշոր աղետներից է։

1932 - Ծնվել է քաղաքական և պետական գործիչ Կարեն Դեմիրճյանը։

1922 - Բեռ­լի­նում Արամ Եր­կա­նյ­ա­նի և իր ըն­կե­րոջ գն­դակ­նե­րից սպանվեցին հայ­կա­կան տե­ղա­հա­նու­թյուն­նե­րի և ջար­դե­րի կազ­մա­կեր­պիչ Բե­հաեդ­դին Շա­քի­րը և Ջե­մալ Ազ­մին։

1918 - Ծնվել է ամերիկացի դերասան Ուիլյամ Հոլդենը։

«Ռազմագերիների ճամբար համար 17» ֆիլմի համար արժանացել է «Օսկարի»։

1909 - Կիլիկիայի Դորթյոլ գյուղի հայերը 10 օր հերոսաբար կռ­վե­լով` հետ են մղում թուրքական բանակի հարձակումը։ Գյու­ղի շրջափակումը վերացվում է բրիտանական փոխ­կոն­սուլի միջամտությամբ։

1904 - Սասունցիներից հուժկու հարված ստանալուց 2 օր անց թուրքական բանակը, համալրվելով թնդանոթներով, հար­ձակվում է 20.000 բնակչություն ունեցող Գելիեգուզան գյուղի վրա։

1897 - Թուրքիան պատերազմ հայտարարեց Հունաստանին, սկսվեցին հույն-թուրքական պատերազմները:

1856 - Քվեբեկը հայտարարվում է Կանադայի մայրաքաղաք։

69 - Վիտելիոսը դառնում է Հռոմի կայսր։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ուիլյամ Հոլդեն, Կարեն Դեմիրճյան, Վիկտորյա Բեքհեմ, Պատմության այս օրը, ապրիլի 17

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon