Պատմության այս օրը. ապրիլի 2

Օրացույց 02.04.2020   09:20   569

Այսօր ման­կա­կան գր­քի մի­ջազ­գա­յին օրն է

Այսօր աուտիզմի խնդիրների մասին տեղեկատվություն տարածելու համաշխարհային օրն է

2016 - Սկսվել են լայնամասշտաբ ռազմական գործողություններ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով։ Պատերազմը անվանվեց Ապրիլյան քառօրյա պատերազմ:

1982 - Սկսվեց Ֆոլկլենդյան պատերազմը. Արգենտինան ներխուժում է Ֆոլկլենդյան կղզիներ:

1966 - Սովետական «Լունա 10» կա­յա­նը, դուրս գա­լով Լուս­­նի ու­ղե­ծիր, դար­ձավ Լուս­նի առա­ջին ար­հես­տա­կան ար­բան­յա­կը։

1939 - Ծնվել է ամերիկացի երաժիշտ Մարվին Գեյը։

1930 - Հայլե Սելասիեն հռչակվում է Եթովպիայի կայսր:

1928 - Ծնվել է հայտնի ֆրանսիացի պոետ, կոմպոզիտոր, երգերի հեղինակ ու կատարող, կինոռեժիսոր Սերժ Հենսբուրը։

1912 - Տպագրության մեջ առաջին անգամ գործածվեց ջազ բառը:

1896 - Ծնվել է Սողոմոն Թեհլերյանը։

Նա Նեմեսիս գործողության շրջանակներում 1921 թվականին գնդակահարել է երիտթուրքերի ներքին գործերի նախարար և Մեծ Եղեռնի գլխավոր կազմակերպիչներից մեկին` Թալեաթ փաշային

1840 - Ծնվել է ֆրանսիացի գրող, քաղաքական գործիչ Էմիլ Զոլան։

Էմիլ Ֆրանսուա Զոլան եղել է 19-րդ 2-րդ կեսի ռեալիզմի ամենավառ ներկայացուցիչներից մեկը, նատուրալիստական շարժման առաջնորդն ու տեսաբանը։

1805 - Ծնվել է դանիացի գրող հեքիաթագիր, «Անճոռնի ճուտիկը», «Անագե տոկուն զինվորիկը», «Ստվեր», «Ձյունե թագուհին», «Արքայի նոր հագուստը», «Մատնաչափիկը» և մեծերի ու մանուկների համար գրված այլ աշխարհահռչակ հեքիաթների հեղինակ Հանս Քրիստիան Անդերսենը։

Ավելի քան 125 լեզուներով թարգմանված հեքիաթները Հանս Քրիստիան Անդերսենին համաշխարհային ճանաչում են բերել։

  • Մինչև կյանքի վերջ Անդերսենն այդպես էլ չի հաղթահարել գրագիտությունը։ Նա գրավոր խոսքում բազմաթիվ սխալներ էր անում։
  • Անդերսենը երբեք ամուսնացած չի եղել ու երեխաներ չի ունեցել։
  • Ողջ կյանքում Անդերսենն ատել է իրեն փառք բերած հեքիաթները՝ ապարդյուն փորձելով ճանաչում ստանալ որպես դրամատուրգ ու վիպագիր։
  • Դանիայում հավատում են այն լեգենդին, թե Անդերսենն ունեցել է թագավորական ծագում, քանի որ նա վաղ կենսագրության մեջ գրել է, որ փոքր տարիքում միայն արքայազն Ֆրիթսի, հետագայում՝ Ֆրեդերիկ VII թագավորի հետ է խաղացել և արքայազնից բացի այլ ընկեր չուներ։

1725 - Ծնվել է իտալացի գրող և արկածախնդիր Ջիակոմո Կազանովան։

1525 - Գեր­մա­նի­ա­յում սկս­վում է գյու­ղա­ցի­ա­կան պա­տե­րազ­մը՝ Թո­մաս Ման­ցե­րի գլ­խա­վո­րու­թյամբ:

1453 - Օսմանական սուլթան Մեհմեդ II-ը սկսում է Կ.Պոլսի պաշարումը։ Գրավում է քաղաքը մայիսի 29-ին:

մ. թ. ա. 47 - Հուլիոս Կեսարը հաղթանակ տարավ Պոնտոսի արքա Փառնակ II-ի նկատմամբ՝ մեկնաբանելով իր հաղթանակը «եկա, տեսա, հաղթեցի» (լատ.՝ Veni, vidi, vici) խոսքերով, որը հետագայում դարձավ թևավոր արտահայտություն:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Պատմության այս օրը, Էմիլ Զոլա, Հանս Քրիստիան Անդերսեն, Սերժ Հենսբուր, Սողոմոն Թեհլերյան, Ջիակոմո Կազանովա, ապրիլի 2

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon