Պատմության այս օրը. ապրիլի 20

Օրացույց 20.04.2020   09:30   515

Այսօր չինարեն լեզվի օրն է

2001 - Բրիտանական փոփ երաժշտության պատմության մեջ առաջին անգամ Փոլ Մաքքարթնին («Բիթլզ») դառնում է միլիարդատեր։

1994 - Ռուսաստանի Պետական դուման սկսեց Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցի քվեարկությունը:

1978 - Սովետական Միության պարտադրանքով վայրէջք է կատարում կորեական ինքնաթիռը։ Մահանում են երկու հոգի՝ կորեացի և ճապոնացի:

1972 - «Ապոլոն 16» տիեզերանավը Ջոն Յանգի (John Young) հրամանատարությամբ վայրէջք է կատարում Լուսնի վրա:

1968 - Դանիայի Տաստրուպ քաղաքում Deep Purple խումբը տվեց իր առաջին համերգը:

1943 - Ծնվել է դերասանուհի, մոդել, հայտնի նկարիչ Էնդի Ուորհոլի մուսա Էդի Սեջվիկը։

Նկարահանվել է Ուրոհոլի 60-ականներին նկարահանված մի շարք ֆիլմերում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Սեջվիկը եղել է Բոբ Դիլանի հայտնի «Blonde on Blonde» ալբոմի ոգեշնչողը։ Նրան են նվիրված երգչի «Just Like a Woman», «Leopard-Skin Pill-Box Hat» և նրա ամենահայտնի «Like a Rolling Stone» երգը։

1910 - Հալլեի գիսաստղը ընդհուպ մոտեցավ երկրին:

1902 - Գիտնական ամուսիններ Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրին և Իրեն Ժոլիո-Կյուրին ստացան մաքուր ռադիում:

1889 - Ծնվել է Գերմանիայի պետական քաղաքական գործիչ Ադոլֆ Հիտլերը։

1884 - Ծնվել է արևմտահայ նշանավոր բանաստեղծ Դանիել Վարուժանը։

Հովե՜ր կ'ացնին.
Ու ցորյաններս հուշիկ հուշիկ կարթըննան.
Իրենց խորքեն կը հոսի դող մ'անսահման:
Գեղադալար կողերն ի վար բըլուրին
Ծովե՜ր կ'անցնին:

Հովե՜ր կ'ացնին.
Ա՛յնքան կ'հորդի, կը կատղի դաշտը հուռթի`
Որ պիտի հոն արածող ուլը խեղդի:
Գոգին մեջեն ալետատան հովիտին
Ծովե՜ր կ'անցնին:

1841 - ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքի «Գրեմի լրագիր» թերթում տպագրվեց Էդգար Ալլան Պոյի «Սպանություն Մորգ փողոցում» պատմվածքը, որը համարվում է առաջին դետեկտիվ ժանրի գրվածքը։

1920 - Տղամարդկանց սառույցի վրա հոկեյն ընդգրկվեց Օլիմպիական խաղերի ծրագրում:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ադոլֆ Հիտլեր, Դանիել Վարուժան, Պատմության այս օրը, ապրիլի 20, Էդի Սեջվիկ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon