Պատմության այս օրը. ապրիլի 22

Օրացույց 22.04.2020   09:00   531

Այսօր Երկիր մոլորակի միջազգային օրն է

2001 - Տեղի է ունենում ռեժիսոր Էնդրյու Ադամսոնի և Վիկի Ջենսոնի «Շրեկ» մուլտֆիլմի պրեմիերան, որի գլխավոր հերոսներին հնչյունավորում են Մայք Մայերսը, Էդի Մերֆին, Քեմերոն Դիասը և այլոք։

1997 - Պերուի մայրաքաղաք Լիմայում հատուկ ջոկատայինները գրոհում են Ճապոնիայի դեսպանի նստավայրը և ազատագրում այնտեղ 126 օր պահված 71 պատանդներին, ևս մեկը մահանում է սրտի կաթվածից, սպանվում են երկու զինծառայող և բոլոր 14 զինյալները։

1996 - Լյուքսեմբուրգում ստորագրվեց Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունները կարգավորող հիմնական իրավական փաստաթուղթը՝ Գործընկերության և համագործակցության համաձայնագիրը, որն ուժի մեջ մտել՝ 1999թ. հուլիսի 1-ին:

1995 - Անկարայում ստորագրվեց հայ-թուրքական միակ միջկառավարական պայմանագիրը օդային տարածքի ապաշրջափակման վերաբերյալ: Այդ համաձայնագրի նախապատրաստմանը նախորդել են դիվանագիտական լրջագույն աշխատանքներ Ժիրայր Լիպարիտյանի գլխավորությամբ: Ի պաշտոնե նպաստել են Վահան Փափազյանը, Դավիդ Շահնազարյանը, Ալեքսանդր Արզումանյանը և այլք... Որոշման գլխավոր շարժիչը Ավստրիայի Քաղ Ավիացիայի նախարար Շտադլերն էր: Երևան-Ստամբուլ չվերթը դարձավ կանոնավոր և կատարում էր Հայկական Ավիաուղիներ ընկերությունը։

1994 - Հայաստանի Հանրապետությունում սահմանվեց «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը։ Շնորհվում է երկրի պաշտպանության և իրավակարգի ամրապնդման բնագավառում ու ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար:

1987 - Ծնվել է բրազիլացի ֆուտբոլիստ, պաշտպան Դավիդ Լուիսը։

1982 - Ծնվել է բրազիլացի ֆուտբոլիստ Կական։

1981 - ԱՄՆ նա­խա­գահ Ռո­նալդ Ռեյ­գանը իր ելույ­թում ասաց. «Ինչ­պես վա­ղօ­րոք կա­տար­ված հայ­կա­կան ցե­ղաս­պա­նու­թյան», այն­պես էլ դրան հա­ջոր­դած այլ ցե­ղաս­պա­նու­թյուն­նե­րի դա­սե­րը չպետք է մո­ռա­նալ»։

1974 - Ծնվել է ամերիկահայ բաս կիթառահար (System of a Down) Շավո Օդաջյանը։

1945 - Լսելով, որ սովետական զորքերն առանց կռվելու գրավել են Էբերսվալդեն, Ադոլֆ Հիտլերն իր ստորգետնյա բունկերում ընդունում է պարտությունը և հայտարարում ինքնասպանության մտադրության մասին:

1937 - Ծնվել է ամերիկացի հանրահայտ դերասան Ջեք Նիկոլսոնը։

Ստացել է 3 «Օսկար» և 7 «Ոսկե Գլոբուս», ամենաշատ «Օսկարի» և «Ոսկե Գլոբուսի» ներկայացված դերասանն է։ Հայտնի ֆիլմերի շարքում են՝ «Կկվի բնի վրայով թռչելիս», «Փայլ», «Չինական թաղամաս», «Ավելի լավ չի լինում»։

1920 - Թաղվարդ գյուղում 9-րդ Արցախահայության անդրանիկ համագումարը (ԱՀՀ) չեղյալ է հայտարարում Ադրբեջանի հետ պայմանագիրը և Լեռնային Ղարաբաղը հռչակում է Հայաստանի Հանրապետության անբաժանելի մաս:

1915 - Բելգիայի Իպր քաղաքում առաջին անգամ օգտագործվեց զանգվածային թունավորման զենք։

1899 - Ծնվել է ռուս գրող Վլադիմիր Նաբոկովը։

Հայտնի է առաջին հերթին որպես «Լոլիտա» (1955 թ.) վեպի հեղինակ։ Առաջադրվել է Նոբելյան մրցանակի։

1870 - Ծնվել է ռուս հեղափոխական գործիչ, բոլշևիկ, Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդ, Ռուսական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության առաջին, իսկ 1922 թվականից ԽՍՀՄ փաստացի ղեկավար Վլադիմիր Լենինը։

1864 - Միացյալ Նահանգներում ընդունվում է օրենք, ըստ որի այսուհետ բոլոր դրամների վրա արվում է In God We Trust գրությունը։

1724 - Ծնվել է գերմանացի փիլիսոփա, գերմանական դասական փիլիսոփայության հիմնադիր Իմանուիլ Կանտը։

1500 - Պորտուգալացի նավագնաց Պեդրու Ալվարիշ Քաբրալը ոտք է դնում Բրազիլիա:

1370 - Հիմ­նադր­վում է Բաս­տի­լը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ապրիլի 22, Ջեք Նիկոլսոն, Վլադիմիր Լենին, Շավո Օդաջյան, Պատմության այս օրը, Իմանուիլ Կանտ, Դավիդ Լուիս, Կակա, Վլադիմիր Նաբոկով

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon