Պատմության այս օրը. ապրիլի 25

Օրացույց 25.04.2020   09:00   516

Այսօր ԴՆԹ-ի միջազգային օրն է

Այսօր Մալարիայի դեմ պայքարի համաշխարհային օրն է

2005 - Բուլղարիան և Ռումինիան ստորագրում են Եվրամիությանը միանալու համաձայնագիրը:

1974 - Պորտուգալիայում Մեխակների հեղափոխությունով տապալվում է ֆաշիստական ռեժիմը:

1969 - Ծնվել է ամերիկացի դերասանուհի, Օսկարի դափնեկիր Ռենե Զելվեգերը։

Հայտնի է «Բրիջիտ Ջոնսի օրագիրը», «Չիկագո», «Սառը լեռը» ֆիլմերից։

1947 - Ծնվել է հոլանդացի ֆուտբոլիստ, կենտրոնական հարձակվող Յոհան Կրոյֆը։

1940 - Ծնվել է ամերիկացի կինոաստղ Ալ Պաչինոն։

«Կնոջ բույրը» ֆիլմում խաղացած պաշտոնաթող կույր զինվորական Ֆրենկ Սլեյդի դերի համար ստացել է «Օսկար» լավագույն դերասանի համար անվակարգում։

Ալ Պաչինոյի մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են «Սպիով դեմքը», «Կնքահայրը», «Կառլիտոյի ուղին», «Շան կեսօրը», «Ստանայի դատապաշտպանը», «Անքնություն», «Դոնի Բրասկո» և այլն։ Ինքը՝ դերասանը, իր կինոկարիերայի ամենանշանակալի ֆիլմը համարում է «Սպիով դեմքը»։

1926 - Միլանի Լա Սկալա թատրոնում առաջին անգամ բեմադրվեց Ջակոմո Պուչչինիի «Տուրանդոտ» օպերան:

1918 - Թուրքիան գրավեց Կարսը:

1917 - Ծնվել է ամերիկացի ջազային երգչուհի Էլլա Ֆիցջերալդը։

1915 - Սկսվում է Գալիփոլիի ճակատամարտը:

1909 - Ադանայում տեղի է ունենում քրիստոնյաների կոտորածի երկ­րորդ ալիքը։ Հայերը, որոնց նախօրոք զինաթափել էին, չեն կարողանում դիմադրություն ցույց տալ։ Արդ­յուն­քում՝ 2000 սպանված։

1907 - Ծնվել է գուսան Աշոտը։

1901 - Նյու Յորքի նահանգում առաջին անգամ ներմուծվում է ավ­տոմեքենաների համարանիշները։

1792 - Ֆրանսիացի կոմպոզիտոր Ռուժ դե Լիլը գրեց Մարսելյեզը, որը հետագայում դարձավ Ֆրանսիայի պետական օրհներգը:

1719 - Հրա­տա­րակ­վում է Դա­նի­ել Դե­ֆո­յի «Ռո­բին­զոն Կրու­զո» վե­պը:

1134 - Առաջին անգամ հիշատակվում է Զագրեբ անունը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Պատմության այս օրը, Էլլա Ֆիցջերալդ, ապրիլի 25, Ռենե Զելվեգեր, Ալ Պաչինո, գուսան Աշոտ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon