Պատմության այս օրը. ապրիլի 27

Օրացույց 27.04.2020   09:30   622

2005 - Ֆրանսիայի Թուլուզ քաղաքից իր առաջին թռիչքն է իրականացնում երկու հարկանի Airbus A380 օդանավը:

1994 - Իս­րա­յե­լի խորհր­դա­րա­նի նիս­տում ար­տա­քին գոր­ծե­րի փոխ­­նա­խա­րար Կո­սի Բեյ­լին հայ­տա­րա­րեց, որ հա­յե­րի հան­դեպ թուր­քե­րի գոր­ծա­ծը իրոք ցե­ղաս­պա­նու­թյուն էր։

1993 - Զամբիայի ֆուտբոլի ազգային հավաքականի բոլոր անդամները զոհվում են Սենեգալ թռչող օդանավի վթարից:

1992 - Հայաստանը Ռուսաստանի և մյուս նախկին միութենական հանրապետությունների հետ (Ադրբեջանից բացի) դառնում է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի անդամ-երկիր:

1965 - ԱՄՆ-ում պատենտավորվում է փամփերսը։

1932 - Ծնվել է ֆրանսիացի դե­րա­սա­նու­հի Անուկ Էմեն։

Անուկ Էմեն նկարահանվել է Ֆելինիի «Քաղցր կյանք» և «8 ու կես», Լելուշի «Տղամարդն ու կինը» ֆիլմերում։

1927 - Ծնվել է ռուս դերասան Եվգենի Մորգունովը։

1915 - Ծնվել է պոետ Հովհաննես Շիրազը։

Աչքերիս մեջ գարնան օրր, 
Ճամփես` բախտիս սարերն ի վեր` 
Ելնում եմ ես քարերն ի վեր, 
Ելնում եմ ես սարերն ի վեր` 
Քարե՜ր, սարե՜ր, դարե՜րն ի վեր: 
     
Բախտս աստղերն են վեր պահել, 
Ջահել եմ ես ու ձիս ջահել, 
Չեմ նկատւմ քարեր ճամփիս, 
Չեմ նկատում սարեր ճամփիս, 
Քարե՜ր, սարե՜ր, դարե՜ր ճամփիս: 
     
Շանթն է բեկվում ճակտիս վրա, 
Մահ չգիտեմ` կա թե չկա, 
Ելնում եմ ես ահերն ի վեր, 
Ելնում եմ ես մահերն ի վեր, 
Ահե՜ր, մահե՜ր, գահե՜րն ի վեր: 
     
Աչքերիս մեջ գարնան օրեր, 
Ճամփես դեպի աստղերն անմեռ, 
Ինձ ելնելու քարեր կան դեռ, 
Ինձ ելնելու սարեր կան դեռ, 
Քարե՜ր, սարե՜ր, դարե՜ր կան դեռ:

1909 - Գահընկեց եղավ Աբդուլ Համիդ Բ-ն, Օսմանյան կայսրության սուլթան, ով 1894-96թթ. կազմակերպած Հայկական կոտորածների համար Արևմտյան մամուլում ստացել է «Կարմիր սուլթան» մականունը:

1908 - Գեղասահքը առաջին անգամ ընդգրկվել է Օլիմպիական խաղերի ծրագրում:

1840 - Լոնդոնում դրվում է Ուեսթմինսթերի պալատի հիմնաքարը։

1820 - Ծնվել է անգլիացի փիլիսոփա, հոգեբան, սոցիոլոգ, պոզիտիվիզմի հիմնադիրներից մեկը՝ Հերբերտ Սփենսերը։

1791 - Ծնվել է ամերիկացի նկարիչ, հեռագրական ապարատի ու Մորզեի այբուբենի ստեղծող Սեմյուել Մորզեն։

1521 - Ֆիլիպիններում տեղացի բնիկները սպանեցին Ֆերնան Մագելանին:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ապրիլի 27, Սեմյուել Մորզե, Անուկ Էմե, Եվգենի Մորգունով, Պատմության այս օրը, Հովհաննես Շիրազ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon