Պատմության այս օրը. ապրիլի 29

Օրացույց 29.04.2020   10:30   659
  • Այսօր Պարի համաշխարհային օրն է
  • Այսօր Քիմիական զենքի օգտագործման հետևանքով զոհվածների հիշատակի օրն է
  • Այսօր Անասնաբույժի միջազգային օրն է
  • Այսօր Աստղագիտության օրն է

2011 - Վեստմինստերյան աբբայությունում տեղի ունեցավ Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի հարսանյաց հանդեսը:

1982 - Չինաստանի բնակչության թիվը հատեց միլիարդը։

1978 - Դա­նի­ա­յում ար­գել­վում է մա­հա­պա­տի­ժը:

1977 - Ծնվել է ռուս երգչուհի Լինդան։

1970 - Ծնվել է հայազգի թե­նի­սիստ Անդ­րե Աղա­սին։

1970 - Ծնվել է ամերիկացի դերասանուհի Ումա Թուրմանը։

Համաշխարհային ճանաչում է ձեռք բերել Տարանտինոյի «Քրեական ընթերցվածք» ֆիլմից հետո։ 

1958 - Ծնվել է կինոաստղ Միշ­ել Փֆայ­ֆերը։

Երեք անգամ ներկայացվել է «Օսկարի»։ «Ոսկե գլոբուսի» դափնեկիր է։ Փֆայֆերի մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են «Սպիով դեմքը», որտեղ նրա խաղընկերն է եղել Ալ Պաչինոն, «Ինչ է թաքցնում սուտը», «Բեթմենը վերադառնում է», «Ամուսնացած մաֆիայի հետ»։

1957 - Ծնվել է անգլիացի դերասան, Օսկարի եռակի դափնեկիր Դանիել Դեյ-Լյուիսը։

Դեյ-Լյուիսի մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են «Նավթ», «Լինքոլն», «Իմ ձախ ոտքը», «Նյու Յորքի բանդաները», «Թափանցիկ թելը», «Բալլադ Ջեկի ու Ռոուզի մասին», «Վերջին մոհիկանը»։

1933 - Ֆուտբոլի Անգլիայի գավաթի եզրափակիչ Էվերթոն - Մանչեսթեր Սիթի հանդիպման ժամանակ, առաջին անգամ ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս եկան համար ունեցող մարզաշապիկներով:

1917 - Ծնվել է ամերիկացի դերասանուհի, «Օսկար» և «Ոսկե Գլոբուս» մրցանակների դափնեկիր Սելեստա Հոլմը։

1897 - Անգ­լի­ա­ցի ֆի­զի­կոս Ջո­զեֆ Թոմ­սո­նը հայ­տա­րա­րում է էլեկտ­րո­նի հայտ­նա­բեր­ման մա­սին:

1884 - Օքսֆորդի համալսարանը թույլատրեց կանանց մասնակցելու քննություններին:

1882 - Բեռլինում բացվեց աշխարհում առաջին տրոլեյբուսի գիծը:

1770 - Հայտնի ծովագնաց Ջեյմս Կուկը հասավ Ավստրալիա:

1699 - Տեղի ունեցավ Անգեղակոթի գաղտնի ժողովը, որին մասնակցել են Սյունիքի 11 մելիքներ։ Քննարկվել է Արևելյան Հայաստանը պարսկական տիրապետությունից ազատագրելու հարցը։

1661 - Չի­նա­ցի­նե­րը գրա­վում են Թայ­վան կղ­զին:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Միշ­ել Փֆայ­ֆեր, Դանիել Դեյ-Լյուիս, ապրիլի 29, Ումա Թուրման, Լինդա, Անդ­րե Աղա­սի, Պատմության այս օրը

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon