Պատմության այս օրը. ապրիլի 3

Օրացույց 03.04.2020   09:20   547

2007 - V150 գնացքը սահմանում է արագության ռեկորդ՝ ժամում 574.8 կմ:

2000 - Բիլ Գեյթսը Մայքրոսոֆթի ակցիաների գների անկման հետևանքով մեկ օրում կորցնում է $12 միլիարդ:

2000 - Իս­րա­յե­լում առա­ջին ան­գամ եբ­րա­յե­րե­ն հրա­տա­րակ­վում է Հիտ­լե­րի «Մայն կամպֆ» գիր­քը:

1985 - Ծնվել է անգլիացի երգչուհի և դերասանուհի Լեոնա Լյուիսը։

1976 - Ֆրանսիայում տեղի ունեցավ «Սեզար» կինոմրցանակի հանձնման առաջին արարողությունը:

1975 - Շախմատի միջազգային ֆեդերացիան Ռոբերտ Ֆիշերին զրկեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումից, քանի որ նա հրաժարվեց Անատոլի Կարպովի հետ մրցախաղից:

1973 - Աշխարհի առաջին բջջային հեռախոսի զանգը Նյու Յորք քաղաքում:

1973 - Շտրիխ կոդի ծննդյան օրը:

1966 - Սովետական «Լունա-10» տիեզերական ավտոմատ կայանը առաջին անգամ դուրս եկավ լուսնի ուղեծիր:

1961 - Ծնվել է ամերիկացի կատակերգու դերասան Էդի Մերֆին։

Արժանացել է «Ոսկե Գլոբուս» և «Օսկար» մրցանակների, «Comedy Central» հեռուստաալիքի վարկածով 10-րդ տեղն է զբաղեցնում «Բոլոր ժամանակների 100 մեծագույն սթենդ-ափ կատակերգուների» շարքում։

1958 - Ծնվել է ամերիկացի դերասան Ալեք Բոլդուինը։

1955 - Փարիզում «L’Équipe» թերթի նախաձեռնությամբ 8 երկրների ներկայացուցիչներ պայմանավորվեցին ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի ստեղծման մասին:

1948 - ԱՄՆ նախագահ Հարրի Թրումենը հաստատում է Մարշալի ծրագիրը, որով 16 երկրների տրվում է 5 միլիարդ դոլարի օգնություն:

1933 - Բրիտանացի օդագնացներն առաջին թռիչքն են իրականացնում Էվերեստ լեռան գագաթի վրայով:

1932 - Ռուս վիրաբույժ Յուրի Վորոնոյը իրականացրեց աշխարհում երիկամի տեղափոխման առաջին վիրաբուժությունը:

1924 - Ծնվել է ամերիկացի հայտնի դերասան Մառլոն Բրանդոն։

8 անգամ ներկայացվել է Օսկարի, ստացել է 2 Օսկար, 6 անգամ ներկայացվել է Ոսկե Գլոբուսի, ստացել 2-ը։

Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում 4-րդ տեղում է։

Բրանդոյի հայտնի ֆիլմերն են «Ցանկությունների տրամվայ», «Վերջին տանգոն Փարիզում», «Ապոկալիպսիսն այսօր», «Կնքահայրը», «Վայրենին», «Նավահանգստում»։

1885 - Գոթլիբ Դայմլերն արտոնագրում է իր ստեղծած շարժիչը:

1879 - Սոֆիան դառնում է Բուլղարիայի մայրաքաղաքը։

1783 - Ծնվել է ամերիկյան գրող և պատմաբան Վաշինգտոն Իրվինգը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Պատմության այս օրը, Մառլոն Բրանդո, ապրիլի 3, Վաշինգտոն Իրվինգ, Էդի Մերֆի, Ալեք Բոլդուին

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon