Պատմության այս օրը. ապրիլի 4

Օրացույց 04.04.2020   09:20   567

Այսօր ականների մասին իրազեկման և ականազերծման գործընթացի օժանդակության միջազգային օրն է

Այսօր համացանցի միջազգային օրն է

Այսօր առնետի համաշխարհային օրն է

2019 -  Գերմանիայի Բունդեսթագը վավերացրեց Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ 

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը կնքվել է Բրյուսելում 2017-ի նոյեմբերի 24-ին: Համաձայնագիրը պետք է վավերացվի ԵՄ անդամ 28 երկրների կողմից: Այն արդեն վավերացրել են Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Բուլղարիան, Լյուքսեմբուրգը, Միացյալ Թագավորությունը, Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը, Դանիան, Մալթան, ինչպես նաև Եվրոպայի Խորհուրդը։

1987 - Ծնվել է գերմանացի ֆուտբոլիստ Սամի Խեդիրան։

1983 - Ամերիկյան «Չելենջեր» տիեզերանավի առաջին թռիչքը։

1979 - Ծնվել է ավստրալիցի դերասան և ռեժիսոր Հիթ Լեդջերը։

1973 - Նյու Յորքում բացվեց Համաշխարհային առևտրի կենտրոնը բաղկացած 7 շենքից, որոնցից երկու ամենաբարձրը կործանվեցին 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողության հետևանքով:

1972 - ԽՍՀՄ ղեկավարությունը մերժեց Ալեքսանդր Սոլժենիցինի վիզայի հարցը մեկնելու Շվեդիա գրականության Նոբելյան մրցանակ ստանալու համար:

1968 - Սպան­վում է աֆ­րո­ա­մե­րի­կա­ցի­նե­րի քա­ղա­քա­ցի­ա­կան իրա­վունք­նե­րի հա­մար մղ­վող պայ­քա­րի առաջ­նորդ Մար­­տին Լյու­թեր Քին­գը:

1958 - Լոնդոնում առաջին անգամ հանրությանն է ներկայացվում խաղաղության խորհրդանշանը։

1949 - Ստեղծվում է Հյուսիսատլանտյան դաշինքը։

1932 - Ծնվել է ռուս կինոռեժիսոր, սցենարիստ Անդրեյ Տարկովսկին։

Հայտնի ֆիլմերն են «Հայելի», «Ստալկեր», «Անդրեյ Ռուբլյով»։

1932 - Ամերիկացի գիտնական Քինգը առանձնացրեց վիտամին C-ն:

1884 - Բոլիվիան Չիլիին է զիջում Անտոֆագաստա երկրամասը, զրկվելով դեպի ծով ունեցած ելքից։

1855 - Ծնվել է ռազմական գործիչ, ռուսական բանակի գեներալ-մայոր, Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության գեներալ-լեյտենանտ, զորատեսակի գեներալ (բանակի գեներալ), սպարապետ Թովմաս Նազարբեկյանը։

1840 - Ծնվել է գրող, մանկավարժ Ղազարոս Աղայանը։

1820 - Ծնվել է Հայ Առաքելական Եկեղեցու 125-րդ կաթողիկոս, հասարակա-քաղաքական և հոգևոր-մշակութային գործիչ, մտավորական ու գրող Խրիմյան Հայրիկը։

1818 - Ծնվել է անգլիացի գրող Թո­մաս Մայն Ռիդը։

Համաշխարհային ճանաչում է բերել «Անգլուխ ձիավորը» վեպը։

1790 - Ֆրանսիան և Ալժիրը կնքում են հարյուրամյա խաղաղության պայմանագիր։

1785 - Անգ­լի­ա­ցի գյու­տա­րար Քորթ­րայ­թը ար­տո­նագ­րում է մա­նա­ծա­գոր­ծա­կան մե­խա­նի­կա­կան հաս­տո­ցը:

1581 - Նախկին ծովահեն Ֆրենսիս Դրեյքը ավարտեց իր շուրջերկրյա ճանապարհորդությունը, Անգլիայի թագուհի Եղիսաբեթ I-ը անձամբ բարձրացավ նրա «Հավալուսն» նավի վրա և նրան շնորհեց ասպետի պատվավոր կոչում:

1500 - Պորտուգալացի ծովագնաց Պեդրու Կաբրալը հայտնագործեց Բրազիլիան, սկզբում այն համարելով կղզի:

1147 - Մոսկվայի մասին առաջին անգամ տեղեկացվում է «Իպատիոսի վանքի տարեգրության» մեջ։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Պատմության այս օրը, Ղազարոս Աղայան, ապրիլի 4, Խրիմյան Հայրիկ, Թո­մաս Մայն Ռիդ, Անդրեյ Տարկովսկի

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon