Պատմության այս օրը. ապրիլի 5

Օրացույց 05.04.2019   09:00   195

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

1998 - Շահագործման հանձնվեց աշխարհի ամենաերկար կախովի կամուրջը` Ակասի Կայկիոն (երկարությունը 3911 մ):

1993 - Արցախյան ազատամարտի ժամանակ Հայկական զինված խմբավորումները դաժան մարտերից հետո, դուրս եկան Օմարի լեռնանցքի մոտ։ Ադրբեջանական բանակը, մեծ կորուստներ տալով, անցավ Մռավի լեռնաշղթան՝ թողնելով Քելբաջարի շրջանը։ Հայերը գրավեցին Քելբաջարը Գանձակին միացնող խաչմերուկը:

1992 - Բոսնիա և Հերցեգովինան հայտարարեցին Հարավսլավիայի կազմից դուրս գալու մասին:

1973 - Ծնվել է ամերիկացի երգիչ-երգահան, ռեփեր, երաժշտական պրոդյուսեր, երաժիշտ և նորաձևության դիզայներ Ֆարել Ուիլյամսը։

1964 - Ծնվել է ըմբիշ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը։

1955 - Մեծ Բրի­տա­նի­ա­յի վար­չա­պետ Ու­ինս­թոն Չեր­չի­լը հրա­ժա­րա­կան է տա­լիս:

1953 - Երևանում բացվել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը:

1950 - Ծնվել է շվեդ երգչուհի, ABBA խմբի անդամ Ագնեթա Ֆելթսքոգը։

1946 - Տասնմեկ ամսվա օկուպացիայից հետո սովետական զորքը հեռանում է դանիական Բորնհոլմ կղզուց։

1945 - Վրացիների ապստամբության սկիզբը հոլանդական Թեսել կղզում։

1933 - Հա­ա­գա­յի մի­ջազ­գա­յին դա­տա­րա­նը ճա­նա­չեց Գրեն­լան­դի­ա­յի հպա­տա­կու­թյու­նը Դա­նի­ա­յին:

1916 - Ծնվել է ամերիկացի դերասան Գրեգորի Պեկը։

«Օսկար» մրցանակի դափնեկիր է «Լավագույն դերասան» անվանակարգում։ Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի «Կինոյի մեծագույն աստղերի 100-յակում» 12-րդ հորիզոնականում է։

1913 - Ծնվել է դերասան Ազատ Շերենցը։

Շերենցի մասնակցությամբ հայտնի ու սիրված ֆիլմերն են «Տղամարդիկ», «Մենք ենք, մեր սարերը», «Խաթաբալան», «Խնձորի այգին», «Հայրիկ» և այլն։

1908 - Ծնվել է դերասանուհի, Հին Հոլիվուդի աստղ Բեթ Դեյվիսը։

11 անգամ ներկայացվել է Օսկարի (ստացել է 2-ը)։ Ամերիկյան կինոինստիտուտի Հոլիվուդի պատմության մեծագույն դերասանուհիների ցանկում 2-րդ տեղում է։

1900 - Ծնվել է ամերիկացի դերասան, «Օսկար» մրցանակի կրկնակի դափնեկիր Սփենսեր Թրեյսին։

Կինոյի պատմության մեջ երկու դերասաններից մեկն է, ով 2 տարի անընդմեջ արժանացել է «Օսկարի»։ Կինոարվեստի ամերիկյան ակադեմիան Սփենսեր Թրեյսիին «Կինոյի մեծագույն աստղերի 100-յակում» արժանացրել է 9-րդ հորիզոնականին։

1792 - Ջորջ Վաշինգտոնը առաջին անգամ ԱՄՆ-ի պատմության մեջ կիրառեց վետոի իր իրավունքը:

1722 - Հոլանդացի բնախույզ Յաքոբ Ռոգևեենը հայտնաբերում է Զատկի կղզին։

1242 - Ալեքսանդր Նևսկու գլխավորությամբ նովգորոդցիներն ու վլադիմիրցիները կռվում են տևտոնական օրդենի բանակի դեմ։

1081 - Ալեքսիոս Ա Կոմնենոսը թագադրվում է որպես Բյուզանդիայի կայսր՝ սկիզբ դնելով Կոմնենոսների դինաստիային։

Մ. թ. ա. 56 - Հուլիոս Կեսարը, Մարկոս Կրասոսը և Գնեոս Պոմպեոսը կազմեցին առաջին Հռոմեական եռապետությունը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Գրեգորի Պեկ, Լևոն Ջուլֆալակյան, Ագնեթա Ֆելթսքոգ, Ազատ Շերենց, ապրիլի 5, Պատմության այս օրը, Բեթ Դեյվիս, Ֆարել Ուիլյամս, Սփենսեր Թրեյսի

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon