Պատմության այս օրը. ապրիլի 6

Օրացույց 06.04.2020   09:40   533

Այսօր սպորտի՝ հանուն զարգացման և խաղաղության միջազգային օրն է

Այսօր սեղանի թենիսի համաշխարհային օրն է

1994 - Ռմբակոծվում և վթարի է ենթարկվում Ռուանդայի հանրապետության կառավարության «Dassault Falcon 50» ինքնաթիռը, զոհվում է 10 մարդ, որոնց թվում Ռուանդայի նախագահ Ժյուվենալ Հաբիարիմանան և Բուրունդիի նախագահ Սիպրիեն Նտարյամիրան, ովքեր դեպքից քիչ առաջ ստորագրել էին խաղաղության պայմանագիր: Այս դեպքը պատճառ դարձավ Ռուանդայի ցեղասպանությանը:

1974 - ԱԲԲԱ խմբի «Waterloo» երգը Անգլիայի Բրայթոն քաղաքում դառնում է Եվրատեսիլի երգի մրցույթի հաղթող:

1917 - ԱՄՆ-ն մտավ Առաջին համաշխարհային պատերազմի մեջ:

1909 - Ռոբերտ Պիրին առաջին անգամ հասավ Հյուսիսային բևեռ:

1899 - Մոսկվայում երթուղի դուրս եկավ առաջին տրոլեյբուսը:

1896 - Աթենքում սկսվեցին առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը, Օլիմպիադան տևեց մինչև ապրիլի 15-ը:

1869 - Ծնվել է գրող, մանկավարժ, հասարակական գործիչ Լևոն Շանթը։

Լևոն Շանթը «Հին աստվածներ» (1909), «Կայսր» (1916), «Շղթայվածը» (1918), «Ինկած բերդի իշխանուհին» (1921), «Օշին Պայլ» (1932), «Եսի մարդը» (1904), «Ուրիշի համար» (1906), «Ճամբուն վրա» դրամաների հեղինակն է։

1818 - Փարիզում բարոն Կառլ Դրեզը ցուցադրում է տեղափոխության առաջին երկակնանի միջոցը՝ ժամանակակից հեծանիվի նախատիպը։

1814 - Նապոլեոն 1-ինը հրաժարվում է գահից, վերականգնվում է Բուրբոնների դինաստիան։

1748 - Սկսվեցին Պոմպեյի պեղումները:

1483 - Մահացել է Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի նշանավոր նկարիչ Ռաֆայել Սանտին:

1327 - Ավինյոնում՝ Սուրբ Կլառայի եկեղեցում իտալացի պոետ Ֆրանչեսկո Պետրարկան առաջին անգամ հանդիպում է Լաուրային, որին առաջին հայացքից սիրահարվում է։ Լաուրային են նվիրված նրա տասնյակ սոնետները։

1199 - Ֆրանսիայի հետ պատերազմի ժամանակ զոհվում է Անգլիայի արքա Ռիչարդ Առյուծասիրտը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ապրիլի 6, Պատմության այս օրը, Լևոն Շանթ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon