Պատմության այս օրը. ապրիլի 7

Օրացույց 07.04.2020   09:20   548

Այսօր Հայաստանում նշում են Մայրության և գեղեցկության օրը

Այսօր առողջության համաշխարհային օրն է

2009 - Պերուի նախկին նախագահ Ալբերտո Ֆուջիմորին դատապարտվում է քսանհինգ տարվա ազատազրկման:

1994 - Տվյալների միջազգային բազայում հայտնվեց .ru դոմենը։

1983 - Ծնվել է ֆրանսիացի ֆուտբոլիստ Ֆրանկ Ռիբերին։

1978 - Հարվարդի աստղադիտարանի կողմից աստերոիդների հիմնական գոտում հայտնաբերվեց Ռոբինեյշ (Robbynaish), աստերոիդը:

1969 - Ինտերնետի խորհրդանշական օրը։

1964 - Ծնվել է նորզելանդացի դերասան Ռասել Քրոուն։

«Գլադիատոր» ֆիլմում Մաքսիմուսի դերի համար ստացել է «Օսկար» լավագույն դերասանի համար անվանակարգում,«Բանականության խաղեր» ֆիլմի համար ստացել է «Ոսկե Գլոբուս»։

1957 - Վերջին ուղերթը կատարեց Նյու Յորքի վերջին տրո­լեյ­բուսը։

1954 - Ծնվել է հոնկոնգցի հանրաճանաչ դերասան, ռեժիսոր, կասկադյոր Ջեկի Չանը։ Կինոարվեստի մեջ ունեցած մեծ ներդրման համար արժանացել է պատվավոր «Օսկարի»։

1946 - Սիրիան պաշտոնապես անկախություն է ստանում Ֆրանսիայից:

1939 - Ծնվել է ամերիկացի նշանավոր ռեժիսոր, սցենարիստ ու պրոդյուսեր Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան։

Նա 6 անգամ արժանացել է «Օսկարի»։ Առավել հայտնի է «Կնքահայրը» եռապատման և վիետնամական պատերազմի մասին պատմող «Ապոկալիպսիսն այսօր» ֆիլմերով։

1939 - Ֆաշ­իս­տա­կան Իտա­լի­ան հար­ձակ­վում է Ալ­բա­նի­ա­յի վրա:

1927 - Ամերիկացի գիտնական Հերբերտ Այվսը իրականացրեց աշխարհում առաջին հեռուստահեռարձակումը մեծ տարածության վրա (Նյու Ջերսիից Նյու Յորք)՝ հաղորդելով ԱՄՆ-ի այն ժամանակվա առևտրի նախարար Հերբերտ Հուվերի պատկերը, ով հետագայում դարձավ ԱՄՆ-ի նախագահ։

1864 - Հիմնվել է Շուշիի Մարիամյան օրիորդաց դպրոցը, հայ աղջիկների համար բացված հնագույն դպրոցներից է, որը կանանց կրթության սկիզբն է դրել Արցախում։ Դպրոցի կանոնադրությունը մշակել են Պետրոս Շանշյանը և Պերճ Պռոշյանը։

1827 - Անգլիացի դեղագործ Ջոն Ուոքերն սկսում է վաճառել իր ստեղծած ծծմբային լուցկիները։

1795 - Ֆրանսիայում ընդունվեց օրենք, որը սահմանեց մետրը և կիլոգրամը որպես չափման միավորներ։

1348 - Պրահայում հիմնադրվում է Կառլի համալսարանը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ջեկի Չան, ապրիլի 7, Ռասել Քրոու, Պատմության այս օրը, Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա, Ֆրանկ Ռիբերի

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon