Պատմության այս օրը. հուլիսի 1

Օրացույց 01.07.2019   09:30   74

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

2013 - Խորվաթիան դառնում է Եվրամիության 28-րդ անդամը:

2006 - Տպագրվեց «Գրաթերթ» գրական երիտասարդական ամսաթերթի առաջին համարը։

2002 - Հուլիսի 1-ի լույս 2-ի գիշերը Գերմանիայի երկնքում բախվում են բեռնատար Բոինգը և բաշկիրական ավիաընկերության Տու-154 ուղևորատարը, զոհվում է 52 երեխա և 19 չափահաս:

1997 - Հոնկոնգը կրկին դարձավ Չինաստանի մաս։

1991 - Ընդունվեց ՀՀ Պետական օրհներգը՝ «Մեր Հայրենիքը»։

1991 - Պրահայի հավաքում Վարշավյան դաշինքը պաշտոնապես դադարեցնում է իր գոյությունը:

1980 - «Օ, Կանադան» դառնում է Կանադայի ազգային հիմնը։

1977 - Ծնվել է ամերիկացի դերասանուհի և մոդել Լիվ Թայլերը։

«Aerosmith» խմբի ղեկավար Սթիվեն Թայլերի և մոդել Բիբի Բյուելի դուստրն է։  Նկարահանվել է «Մատանիների տիրակալը» (2001-2003), «Գողացված գեղեցկություն» (1996), «Արմագեդոն» (1998), «Լուռ աշուն» (1994), «Կայսրություն» անունով խանութը» (1995), «Ծանր» (1996) և «Այն, ինչ դու անում ես» (1994) ֆիլմերում։ Նկարահանվել է նաև «Aerosmith»-ի «Crazy» տեսահոլովակում։

1966 - Ֆրանսիան դուրս է գալիս ՆԱՏՕ-ից:

1962 - Բուրունդին և Ռուանդան անկախանում են Բելգիայից:

1961 - Ծնվել է արքայադուստր Դիանան՝ Լեդի Դին։

2002 թվականի BBC-ի կազմած բոլոր ժամանակների մեծ բրիտանացիների 100-յակում Դիանան 3-րդ հորիզոնականում է։

1960 - Սոմալին անկախացավ Միավորված Թագավորությունից:

1934 - Ծնվել է ամերիկացի հայտնի ռեժիսոր Սիդնի Պոլակը։

Հայտնի ֆիլմերից են «Երկու սրտերի հանդիպումը», «Աֆրիկայից», «Թութսի»։

1921 - Շանհայում ստեղծվում է Չինաստանի կոմունիստական կուսակցությունը:

1916 - Ծնվել է Հին Հոլիվուդի ամենահայտնի դերասանուհիներից Օլիվիա դե Հևիլենդը։

Նա հոլիվուդյան դերասանուհի Ջոան Ֆոնտեյնի քույրը։ Երկու անգամ ստացել է «Օսկար» և «Ոսկե Գլոբուս» հեղինակավոր կինոմրցանակներ։ Նկարահանվել է «Քամուց քշվածները» ֆիլմում։

1908 - SOS-ը դառնում է աղետի միջազգային ազդանշան:

1904 - Երրորդ Օլիմպիական խաղերի բացումը Սենտ Լուիսում, Միսուրի նահանգ, ԱՄՆ:

1903 - Շահագործման հանձնվեց Լանդվասսերի ուղեկամուրջը։ 2008 թ. այն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

1902 - Ծնվել է Հոլիվուդյան ամենահաջողակ ռեժիսորներից, բազմաթիվ հայտնի ֆիլմերի հեղինակ Ուիլյամ Ուայլերը։ 

Կինոյի պատմության մեջ ամենաշատ «Օսկարի» ներկայացված ռեժիսորն է՝ ռեկորդային 12 անգամ, ստացել է 3 «Օսկար» լավագույն ռեժիսորի համար։ Ընդհանուր թվով ստացել է մոտ 20 կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 34-ի։ 

1892 - Ծնվել է դետեկտիվ ժանրի ամերիկացի գրող և լրագրող Ջեյմս Քեյնը։

Նա նուար ժանրը հիմնողների եռյակի մեջ է (Ռեյմոնդ Չանդլերի և Դեշիլ Հեմմեթի հետ)։

1867 - Կանադան հռչակեց իր անկախությունը։

1804 - Ծնվել է ֆրանսիացի գրող Ժորժ Սանդը՝ Ավրորա Դյուպեն։

Բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ է, որոնցից առավել հայտնի են «Ինդիանա» (Indiana, 1832), «Մոպրա» (Mauprat, 1837) «Կոնսուելո» (Consuelo, 1842), «Կոմսուհի Ռուդոլշտադ» (La Comtesse de Rudolstadt, 1843) և «Փոքրիկ Ֆադեթ» (La Petite Fadette, 1849) վեպերը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Պատմության այս օրը, Ժորժ Սանդ, Ուիլյամ Ուայլեր, Ջեյմս Քեյն, Լեդի Դի, Լիվ Թայլեր, Սիդնի Պոլակ, Օլիվիա դե Հևիլենդ, հուլիսի 1

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon