Պատմության այս օրը. հուլիսի 10

Օրացույց 10.07.2019   09:30   133

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

2000 - Նիգերիայում խողովակաշարից արտահոսած բենզինը հավաքելու ժամանակ առաջացած հրդեհից վառվում և մահանում է շուրջ 250 գյուղացի։

1985 - Խորհրդային ավիացիայի ամենախոշոր աղետը՝ կործանվեց Ту-154 ինքնաթիռը։ Մահացավ 200 մարդ։

1981 - ԱՄՆ-ի ռազմածովային նավատորմում սպաներին արգելում են մորուք պահել։

1980 - Ծնվել է ամերիկացի երգչուհի, դերասանուհի Ջեսիկա Սիմփսոնը։

1968 - Էրիկ Կլեպտոնը հայտարարում է «Cream» խմբի կազմալուծվելու մասին։ Հրաժեշտի համերգը տեղի է ունենում նույն տարվա նոյեմբերի 26-ին՝ Ալբերտ Հոլում։

1965 - «Billboard»-ի հիթ-շքերթի առաջին հորիզոնականում է հայտնվում «The Rolling Stones» խմբի «(I Can-t Get No) Satisfaction» երգը, որը պահպանում է առաջատարի դիրքերը 4 շաբաթ շարունակ։ 1999 թվականին VH1 հեռուստատեսության անցկացրած հարցումների համաձայն այն 20-րդ դարի ամենահայտնի ռոք երգն է ճանաչվել։

1964 - Լույս է տեսնում The Beatles-ի «A Hard Day’s Night» ալբոմի, որից հետո շուտով սկսվում է բիթլոմանիան։

1937 - Ծնվել է դերասանուհի Գալյա Նովենցը։

Գալյա Նովենցի մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են «Մեր մանկության տանգոն», «Խնձորի այգին», «Բարև, ես եմ», «Նահապետ», «Հին օրերի երգը», «Կտոր մը երկինք», «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ», «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո»։

1890 - Վայոմինգը դարձավ ԱՄՆ 44-րդ նահանգը։

1878 - Անգլիայում ֆուտբոլային մրցավարը խաղի ժամանակ առաջին անգամ սուլիչ է օգտագործում։ Մինչ այդ մրցավարները բղավում էին։

1873 - Բրյուսելում բուռն վեճի ժամանակ հարբած Պոլ Վեռլենը կրակում է Արթուր Ռեմբոյի վրա՝ վնասելով նրա դաստակը։

1871 - Ծնվել է ֆրանսիացի գրող Մարսել Պրուստը։

Համաշխարհային ճանաչում է ստացել «Կորուսյալ ժամանակի փնտրտուքներում» 7 գլխանոց էպոպեայի շնորհիվ։

1856 - Ծնվել է սերբ ֆիզիկոս Նիկոլա Տեսլան։

1847 - ԱՄՆ են հասնում չինացի առաջին 35 էմիգրանտները։

1547 - Ֆրանսիայում տեղի է ունենում արքայի թույլատրած վերջին մենամարտը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Գալյա Նովենց, Նիկոլա Տեսլա, Ջեսիկա Սիմփսոն, Մարսել Պրուստ, հուլիսի 10, Պատմության այս օրը

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon