Պատմության այս օրը. հուլիսի 19

Օրացույց 19.07.2019   09:40   130

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

2003 - Աշխարհում լեզվի առաջին փոխպատվաստման վիրահատությունը հաջող ավարտ է ունենում։

1996 - Ատլանտայում սկսվում են XXVI Օլիմպիական խաղերը, որին մասնակցում են ռեկորդային թվով մարզիկներ՝ 10․744 մարդ՝ 7060 տղամարդ ու 3684 կին։

1991 - Թեհրանում հազարավոր մարդիկ խուճապով լքում են տներն այն բանից հետո, երբ չինացի աստղագետը քաղաքի համար մոտալուտ երկրաշարժ է կանխատեսում։

1980 - Մոսկվայում տեղի է ունենում XXII Օլիմպիական խաղերի բացումը։

1976 - Ծնվել է բրիտանացի դերասան Բենեդիկտ Կամբերբետչը։

1966 - 50-ամյա Ֆրենկ Սինատրան ամուսնանում է 20-ամյա Միա Ֆերոուի հետ։

1960 - Ծնվել է կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը։

1954 - Լույս է տեսնում Էլվիս Փրեսլիի առաջին սինգլը։

1952 - Հելսինկիում բացվեցին XV օլիմպիական խաղերը։

1949 - Լաոսն անկախություն է ստանում Ֆրանսիայից։

1947 - Ծնվել է անգլիացի երգիչ և կիթառահար, գիտնական աստղաֆիզիկոս, «Queen» ռոք խմբի անդամ Բրայան Մեյը։

Խմբի մի շարք հիթերի հեղինակն է՝ «The Show Must Go On», «We Will Rock You», «Hammer to Fall», «Who Wants to Live Forever», «I Want It All», «The Prophet’s Song» և այլն։ 2009 թվականին արժանացել է Հայաստանի բարձրագույն պետական պարգևի՝ Պատվո շքանշանի։

1949 - ԱՄՆ-ի նախագահ Գարի Տրումենը հայտարարեց, որ ԽՍՀՄ-ը կկործանի ինքն իրեն։

1946 - Մերիլին Մոնրոյի առաջին կինոփորձը, որի արդյունքում նա պայմանագիր է կնքում 20th Century Fox կինոստուդիայի հետ։

1943 - Ուինսթոն Չերչիլը ներկայացնում է այսբերգները որպես լողացող ավիաբազաներ օգտագործելու պլանը։

1940 - Անգլիայում պատերազմի ընթացքում արգելվում է նոր ավտոմեքենաների վաճառքը։

1938 - Ծնվել է վրացի դերասան, երգիչ Վախթանգ Կիկաբիձեն։ Մհեր Մկրտչյանի հետ նկարահանվել է «Միմինո» ֆիլմում։

1926 - Եկատերինոսլավ քաղաքն ստանում է Դնեպրոպետրովսկ անունը։

1914 - Գրիգորի Ռասպուտինը կենդանի է մնում իր դեմ կատարված մահափորձից հետո։

1900 - Բացվեց Փարիզի մետրոյի առաջին գիծը։

1834 - Ծնվել է ֆրանսիացի նկարիչ Էդգար Դեգան։

1814 - Անգլիացի ծովագնաց Մ․ Ֆլայնդերզն իր գրքում առաջին անգամ Կանաչ մայրցամաքն անվանում է Ավստրալիա։ Գիրքը հրատարակվելուց 24 ժամ հետո նա մահանում է։

1586 - Ջոն Դեվիսի արշավախումբը հասնում է Գրենլանդիայի հարավային ափ, որին տալիս են Ամայի Հող անունը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Բրայան Մեյ, Էդգար Դեգա, Բենեդիկտ Կամբերբետչ, հուլիսի 19, Պատմության այս օրը, Վախթանգ Կիկաբիձե

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon