Պատմության այս օրը. հուլիսի 2

Օրացույց 02.07.2019   09:30   83

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Սպորտային լրագրողի միջազգային օրն է

Ուֆոլոգի համաշխարհային օրն է

2002 - Սթիվ Ֆոսեթն ավարտում է երկրագնդի շուրջ օդապարիկով ճանապարհորդությունը:

1997 - Սկսվեց Ասիական ֆինանսական ճգնաժամը:

1994 - Սպանվեց կոլումբիացի ֆուտբոլիստ Անդրես Էսկոբարը, որը Ֆուտբոլի աշխարհի 1994 թ. առաջնության ժամանակ դարձել էր ինքնագոլի հեղինակ:

1990 - Ծնվել է ավստրալիացի դերասանուհի Մարգո Ռոբբին։

Հայրենիքում՝ Ավստրալիայում, հայտնի է դարձել «Հարևանները» սերիալից։ Հոլիվուդում նրան ճանաչում է բերել «Գայլը Ուոլ Սթրիթից» ֆիլմը, որտեղ նրա խաղընկերը Լեոնարդո դի Կապրիոն է։ Մյուս հայտնի ֆիլմն է «Տոնյան բոլորի դեմ», որում կատարած դերի համար առաջադրվել է «Օսկարի», «Ոսկե գլոբուսի» և մի շարք այլ հեղինակավոր կինոմրցանակների։

1986 - Ծնվել է ամերիկացի դերասանուհի Լինդսի Լոհանը։

Հայտնի է դարձել 11 տարեկանում՝ խաղալով «Թակարդ ծնողների համար» ֆիլմում, որտեղ մարնավորում է զույգ քույրերի։

1961 - Ծնվել է ֆրանսիացի դերասան Սամի Նասերին։

1922 - Ծնվել է իտալական ծագումով ֆրանսիացի դիզայներ Պիեռ Կարդենը:

1900 - Գերմանիայում տեղի է ունենում «Ցեփելին» տեսակի առաջին օդանավի թռիչքը:

1900 - Փարիզում տեղի է ունենում 2-րդ օլիմպիական խաղերի բացումը:

1877 - Ծնվել է գերմանացի բանաստեղծ, արձակագիր Հերման Հեսսեն։

Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր է (1946)։ Հայտնի ստեղծագործություններն են «Տափաստանի գայլը», «Ուլունքախաղը», «Դեմիանը»։

1853 - Ռուսական բանակն անցնում է Պրուտ գետը, սկսվում է Ղրիմի պատերազմը:

1830 - Ստրկության համար Աֆրիկայից ԱՄՆ տեղափոխվող սևամորթները գրավեցին «Ամիսթադ» նավը: Այդ դեպքերի հիման վրա ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը նկարահանել է համանուն «Ամիսթադ» ֆիլմը:

1750 - Ծնվել է գերմանացի բանաստեղծ, դրամատուրգ Ֆրիդրիխ Կլոպշտոքը։

Գրել է «Մեսսիադա» (1751-1773) կրոնա-էպիկական պոեմը, «Ադամի մահը» (1757), «Սողոմոն» (1764), «Դավիթ» (1772) բիբլիական թեմաներով ողբերգությունները, «Գերմանի ճակատամարտը» (1769), «Գերմանը և իշխանները» (1784), «Գերմանի մահը» (1787) եռերգությունը՝ Գերմանիայի հերոսական անցյալի մասին։

1714 - Ծնվել է գերմանացի օպերային երգահան, օպերային ռեֆորմատոր Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկը։

Առավել հայտնի են և այսօր էլ երբեմն բեմադրվում են նրա «Օրփեոս և Էվրիդիկե» (Orfeo ed Euridice 1762), «Ալկեստե» (Alceste, 1767), «Պարիս և Հեղինե» (Paride ed Elena, 1770), «Իփիգենիան Ավլիսում» (Iphigénie en Aulide, 1774), «Արմիդե» (Armide, 1777), «Իփիգենիան Տավրիսում» (Iphigénie en Tauride, 1779) օպերաները։

1698 - Թոմաս Սեյվերին ստացավ առաջին գոլորշիացնող մեքենայի արտոնագիրը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Լինդսի Լոհան, Սամի Նասերի, Պատմության այս օրը, Մարգո Ռոբբի, Պիեռ Կարդեն, հուլիսի 2, Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկ, Հերման Հեսսե

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon