Պատմության այս օրը. հուլիսի 21

Օրացույց 21.07.2019   09:30   129

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

2007 - Լույս է տեսնում Հարի Փոթերի մասին պատմող յոթերորդ գիրքը՝ «Հարի Փոթերն ու մահվան պարգևները»։

1999 - Ինգուշեթիայում տղամարդկանց թույլատրվում է 4 կին ունենալ։

1983 - Անտարկտիդայի սովետական «Վոստոկ» կայանում գրանցվում է ամենացածր՝ -89.2 °C ջերմաստիճանը։

1973 - Բաց է թողնվում «Մարս 4» միջմոլորակային կայանը։

1970 - Եգիպտոսում ավարտվում է Ասուանի ամբարտակի շինարարությունը։

1969 - Ամերիկացի տիեզերագնացներ Նիլ Արմստրոնգը և Էդվին Օլդրինը ոտք են դնում Լուսնի վրա։

1951 - Ծնվել է ամերիկացի դերասան Ռոբին Ուիլյամսը։ Հայտնի է դարձել «Մորկ և Մինդի» կատակերգական սերիալից։

Դերասանի մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են «Ջումանջի», «Ուր են տանում երազանքները», «Խելացի Ուիլ Հանթինգ», «Մեռած պոետների հասարակություն», «Անքնություն» և այլն։ 3 «Օսկարի» ու 4 «Ոսկե գլոբուսի» դափնեկիր է։

1920 - Ծնվել է ծագումով հրեա ամերիկացի թավջութակահար Իսահակ Շտերնը։

1899 - Ծնվել է ամերիկացի գրող և լրագրող Էռնեստ Հեմինգուեյը։ 1954 թվականին արժանացել է Գրականության նոբելյան մրցանակի։

Հեմինգուեյի հայտնի գործերն են «Հրաժեշտ զենքին», «Եվ ծագում է արևը», «Ում մահն է գուժում զանգը», «Կլիմանջարոյի ձյուները», «Տոն, որը միշտ քեզ հետ է», «Ծերունին և ծովը»։

1831 - Բելգիայի առաջին արքայի՝ Լեոպոլդ 1-ինի թագադրումը։

1822 - Առաջին Մեքսիկական կայսրության ստեղծումը։

1798 - Նապոլեոնի Եգիպտական արշավանքը։ Ճակատամարտ բուրգերի մոտ։

365 - Երկրաշարժի հետևանքով մասնակիորեն քանդվեց աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը՝ Ալեքսանդրիայի փարոսը։ Վերջնականապես փարոսը կործանվել է 1375 թվականի հերթական երկրաշարժի արդյունքում։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Իսահակ Շտերն, Պատմության այս օրը, հուլիսի 21, Ռոբին Ուիլյամս, Էռնեստ Հեմինգուեյ

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon