Պատմության այս օրը. հուլիսի 23

Օրացույց 23.07.2019   09:40   131

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Կետերի և դելֆինների համաշխարհային օրն է

2015 - «Կեպլեր» հեռադիտակի օգնությամբ բացահայտվում է երկրային տիպի առաջին էկզոմոլորակը՝ Kepler-452 b, որը գտնվում է բնակելի գոտում։

2000 - Հայտնագործվում է Արեգակնային համակարգի ամենափոքր բնական արբանյակը՝ ամենամեծ մոլորակի՝ Յուպիտերի արբանյակը։ Արբանյակի տրամագիծը 4,8 կմ է։

1993 - Արցախյան ազատամարտ. Աղդամի ազատագրումը։

1992 - Աբխազիան հայտարարում է Վրաստանից անկախանալու մասին։

1989 - Ծնվել է անգլիացի դերասան, Հարի Փոթերի դերակատար Դենիել Ռեդկլիֆը։

1980 - Սոյուզ-37 տիեզերանավով թռչում է առաջին ասիացի (վիետնամցի) տիեզերագնաց Ֆամ Տուանը։

1979 - Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Խոմեյնին երկրում արգելում է երաժշտության հեռարձակումը։

1975 - Կանադան իր ատլանտյան նավահանգիստները փակում է խորհրդային ձկնորսանավերի համար։

1974 - Հունաստանում տապալվում է «Սև գնդապետների» իշխանությունը։

1973 - Ծնվել է շոտլանդացի երաժիշտ, «Travis» խմբի մենակատար Ֆրեն Հիլին։

1961 - Ծնվել է ամերիկացի դերասան Վուդի Հալերսոնը։ 3 անգամ ներկայացվել է «Օսկարի», 4 անգամ՝ «Ոսկե գլոբուսի»։

Դերասանի մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են «Ժողովուրդն ընդդեմ Լարի Ֆլինտի», «Սա ծերուկների տեղը չէ», «Սոված խաղեր», «Յոթ կյանք», «Բարի գալուստ Զոմբիլենդ», «Ստի պատրանք», «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին․ Միսուրի»։

1961 - Ծնվել է անգլիացի երաժիշտ, «Depeche Mode» խմբի անդամ Մարտին Գորը։

1951 - Ֆրանսիայում՝ Ռոկենկորտում, բացվում է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանը։

1903 - Ford Motor Company-ն վաճառքի է հանում իր արտադրած առաջին ավտոմեքենան։

1873 - Նկարիչ Գյուստավ Կուրբեն ընդմիշտ հեռանում է Ֆրանսիայից։

1840 - Բրիտանիան հայտարարել է, որ Կանադային կտրվի ինքնավար տարածքի կարգավիճակ։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         հուլիսի 23, Դենիել Ռեդկլիֆ, Մարտին Գոր, Ֆրեն Հիլի, Վուդի Հալերսոն, Պատմության այս օրը

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon