Պատմության այս օրը. հուլիսի 24

Օրացույց 24.07.2019   09:40   126

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

1990 - Ուկրաինայում առաջին անգամ Կիևի քաղաքապետարանի շենքին բարձրացվում է կապտադեղին դրոշը։

1969 - Ծնվել է երգչուհի ու դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը։

1960 - Երուսաղեմի մոտ հայտնաբերվում են բիբլիական Գիդեոն քաղաքի ավերակները։

1959 - Հիմնադրվում է Դուբնա քաղաքը։

1949 - 16-ամյա արտաքսումից հետո գերմանացի գրող Թոմաս Մանը վերադառնում է Գերմանիա։

1938 - Հայտնագործվում է լուծվող սուրճը։

1901 - Գրող Օ. Հենրին ազատվում է բանտից։

1851 - Բրիտանիայում չեղարկվում է պատուհանների հարկը։

1802 - Ծնվել է ֆրանսիացի գրող, դրամատուրգ Ալեքսանդր Դյուման (հայրը)։

Նրա ամենահայտնի գործերից են «Կոմս Մոնտե-Քրիստո» և «Երեք հրացանակիրները» վեպերը։

1783 - Ծնվել է 1810–1826 թվականներին ընթացող Ամերիկայի իսպանական գաղութների անկախության պայքարի ամենաազդեցիկ և հայտնի ղեկավար Սիմոն Բոլիվարը։

Վենեսուելայի ազգային հերոս է։ 1819–1822 թվականներին, մի շարք ճակատամարտերում ջախջախելով իսպանացիներին, Բոլիվարի բանակն ազատագրել է այժմյան Վենեսուելայի, Կոլումբիայի և Էկվադորի տարածքները, իսկ 1824 թվականին՝ Պերուն։

Ազատագրել է իսպանական գերիշխանությունից Վենեսուելան, Նոր Գրանադան (Հյուսիսային Կոլումբիա ու Պանամա), Կիտո գավառը (ժամանակակից Էկվադոր)։ 1819-1830 թվականներին այս տերությունների տարածքում ստեղծված Մեծ Կոլումբիայի նախագահն է եղել։ 1824 թվականին ազատագրել է Պերուն ու կանգնել Վերին Պերուի տարածքում ստեղծված Բոլիվիա հանրապետության գլուխ, որը կոչվել է իր պատվին (1825)։

1704 - Ռուսական զորքերը շվեդներից գրավում են Տարտուն։

1701 - Հիմնադրվում է Դեթրոյթ քաղաքը։ Քաղաքի հիմնադիրը Անտուան Կադիլակն է, որի անունը հետո օգտագործվել է մեքենայի ապրանքանիշի մեջ։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ալեքսանդր Դյումա, Ջենիֆեր Լոպես, Սիմոն Բոլիվար, Պատմության այս օրը, հուլիսի 24

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon