Պատմության այս օրը. հուլիսի 26

Օրացույց 26.07.2019   09:30   135

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

2005 - ԱՄՆ-ում տիեզերք է արձակվում Discovery շաթլը։

2005 - Մումբայում 24 ժամ տեղացած անձրևների քանակը կազմեց 99.5 սմ, քաղաքը երկու օր մնաց ջրի մեջ։

1993 - Հարավային Կորեայում Բոինգ-737-ի վթարից զոհվում է 66 մարդ։

1993 - Ռուսաստանում շրջանառությունից հանվում են 1961-92 թթ. նմուշի թղթադրամները, ուժի մեջ է մնում միայն ռուսական ռուբլին։

1973 - Ծնվել է անգլիացի դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը։

1964 - Պորտուգալիայում գնացքը դուրս է գալիս ռելսերից, զոհվում է 94 մարդ։

1964 - Ծնվել է ամերիկացի կինոդերասանուհի Սանդրա Բուլոքը։

2010 թ. դարձել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր «Լավագույն դերասանուհի» անվանակարգում «Անտեսանելի կողմը» ֆիլմում կատարած դերի համար։

Մյուս հայտնի ֆիլմերն են «Արագություն», «Տուն լճի մոտ», «Գրավիտացիա», «Չափազանց ուժգին և անհավատալիորեն մոտ»։

1963 - Երկրաշարժից ավերվում է հարավսլավական Սկոպյե քաղաքը, զոհվում է 1011 մարդ։

1959 - Ծնվել է ամերիկացի դերասան Քեվին Սփեյսին։

Հանդիսատեսին հայտնի է «Կասկածելի դեմքեր», «Լոս Անջելեսի գաղտնիքները», «Դեվիդ Գեյլի կյանքը», «Յոթը», «Վճարիր ուրիշին», «Կապեքս մոլորակը», «Գեղեցկություն ամերիկյան ձևով» և «Սանտայի եղբայր Ֆրեդ Կլաուսը» ֆիլմերից։ 2 «Օսկար» մրցանակի դափնեկիր է։

1958 - Արքայազն Չարլզն ինը տարեկանում ստանում է Ուելսի արքայազնի տիտղոսը։

1956 - Գամալ Աբդել Նասերը հայտարարում է Սուեզի ջրանցքն ազգայնացնելու մասին։

1945 - Ծնվել է բրիտանացի երաժիշտ, «Queen» խմբի անդամ Ռոջեր Թեյլորը։

1945 - Ծնվել է ամերիկացի դերասանուհի Հելեն Միրենը։

1943 - Ծնվել է բրիտանացի երգիչ, «The Rolling Stones» խմբի վոկալիստ Միք Ջագերը։

1922 - Թուրքական բանակը Աթոսի մոտ պարտության է մատնում հույներին։

1917 - Ալեքսանդր Կերենսկին երդում է տալիս, որ դաժանաբար ճնշելու է միապետական կարգը վերականգնելու ցանկացած փորձ։

1914 - Դուբլինում բրիտանական ոստիկանությունը գնդակոծում է իռլանդացի ազգայնականների ցույցը, սպանվում է ցուցարար։

1905 - Ծնվել է հայ արձակագիր, լրագրող Վախթանգ Անանյանը։

Հայ գրականության մեջ որսորդական պատմվածքի սկզբնավորողն է։ «Սևանի ափին», «Հովազաձորի գերիները» ստեղծագործությունների հեղինակն է։

1894 - Ծնվել է անգլիացի գրող Օլդոս Հաքսլին։

Հեղինակ է մոտ հինգ տասնյակ գրքի, որոնցից ամենահայտնիներն են «Չքնաղ նոր աշխարհ» (անգլ.՝ Brave New World, 1932) նշանավոր հակաուտոպիստական երգիծական վեպը և «Իմացության դարպասները» (անգլ.՝ The Doors of Perception, 1954) փիլիսոփայական֊փաստագրական երկը, որտեղ նա նկարագրում է թմրամիջոց օգտագործելու իր փորձառությունը։

1875 - Ծնվել է շվեյցարացի հոգեբան և փիլիսոփա Կարլ Գուստավ Յունգը։

1856 - Ծնվել է իռլանդացի գրող, Նոբելյան մրցանակակիր Ջորջ Բեռնարդ Շոուն։

  • Իսկապես երջանիկ է նա, ում համար սիրած զբաղմունքը նաև ապրուստի միջոց է:
  • Կանայք ամեն ինչ տակնուվրա են անում: Թողեք միայն կնոջը ձեր կյանք, և դուք անպայման կնկատեք, որ նրան միշտ մի բան է հարկավոր, իսկ ձեզ` մեկ այլ բան: Ըստ երևույթին, կինն ուզում է ապրել իր կյանքով, իսկ տղամարդն` իր, ընդ որում՝ նրանցից յուրաքանչյուրը փորձում է շեղել մյուսին ճիշտ ճանապարհից: Մեկն ուզում է գնալ հարավ, մյուսը` հյուսիս, արդյունքում երկուսն էլ ստիպված ուղևորվում են դեպի արևելք, չնայած այն բանին, որ երկուսն էլ տանել չեն կարողանում արևելյան քամին: Ահա թե ինչու ես երդվյալ ամուրի եմ և ամենայն հավանականությամբ այդպիսին էլ կմնամ:
  • Աշխարհը բաղկացած է անգործներից, ովքեր ցանկանում են գումար ունենալ՝ առանց աշխատելու, և հիմարներից, ովքեր պատրաստ են աշխատել՝ առանց հարստանալու:
  • Աշխատեք ստանալ այն, ինչ սիրում եք, այլապես ստիպված կլինեք սիրել այն, ինչ կստանաք:
  • Մարդիկ միշտ մեղքը բարդում են հանգամանքների վրա: Ես չեմ հավատում հանգամանքների ուժին: Այս աշխարհում հաջողության հասնում է նա, ով փնտրում է իրեն անհրաժեշտ պայմանները, իսկ եթե չի գտնում, ինքն է ստեղծում դրանք:
  • Ժողովրդավարությունը մի մեծ փուչիկ է, որը կախված է ձեր գլխավերևում և ստիպում է նայել իրեն, քանի դեռ որոշ մարդիկ թալանում են ձեր գրպանները:
  • Հիմա, երբ մենք սովորել ենք ճախրել օդում՝ թռչունների նման, լողալ ջրում՝ ձկների նման, մեզ պակասում է միայն մեկ բան՝ սովորել ապրել երկրի վրա՝ մարդկանց նման:
  • Զգուշացե՛ք նրանից, ով հարվածին հարվածով չի պատասխանում. նա և՛ ձեզ չի ների, և՛ թույլ չի տա՝ ինքներդ ձեզ ներեք։
  • Ազատությունը պատասխանատվություն է։ Ահա թե ինչու են բոլորը դրանից վախենում։
  • Խելացի մարդը հարմարվում է աշխարհին, «անխելքը» համառորեն փորձում է աշխարհը հարմարեցնել իրեն։ Այդ պատճառով էլ աշխարհի առաջընթացը կախված է «անխելք» մարդկանցից։
  • Ընթերցանությունը Դոն Կիխոտին դարձրեց կիրթ, իսկ կարդացածի նկատմամբ հավատը՝ խենթ։
  • Երբ մի օր երջանկության հետևից վազելիս գտնեք այն, իր ակնոցը փնտրող պառավի նման կբացահայտեք, որ երջանկությունը ողջ ընթացքում ձեր քթի տակ է եղել։
  • Միակ դասը, որը կարելի է քաղել պատմությունից, այն է, որ մարդիկ պատմությունից դասեր չեն քաղում։
  • Բանականությունն ու աշխատասիրությունը փոխհատուցում են տաղանդի պակասը, սակայն դուք կարող եք հանճարների հանճարը լինել, բայց հիմարությունից խորտակել ձեր ողջ կյանքը։
  • Իդեալական ամուսինը այն տղամարդն է, ով վստահ է, որ ինքն ունի իդեալական կին:
  • Մարդը նման է աղյուսի. որքան այրում ես, այնքան ամրանում է:
  • Նա, ով կարողանում է, անում է, իսկ ով չի կարողանում, սովորեցնում է մյուսներին:
  • Սովորեք ոչ մեկին ոչինչ չպատմել: Այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի:
  • Տիտղոսներն ու կոչումները հորինվել են այն մարդկանց համար, ում ծառայությունները երկրի համար անժխտելի են, բայց այդ երկրի ժողովրդի համար` անհայտ:
  • Եթե դուք ունեք մեկ խնձոր, և ես ունեմ մեկ խնձոր, ապա խնձորներով փոխանակվելու դեպքում մեզանից յուրաքանչյուրի մոտ կմնա մեկական խնձոր: Իսկ եթե դուք ունեք մեկ գաղափար, և ես ունեմ մեկ գաղափար, ապա փոխանակվելու դեպքում մեզանից յուրաքանչյուրի մոտ կլինի երկուական գաղափար:

1847 - Լիբերիան դառնում է աֆրիկյան առաջին անկախացած գաղութը։

1822 - Դերվենակիայի ճակատամարտի երեք օրերից առաջին օրը։ Հունական բանակը գլխավորում է Թեոդորոս Կոլոկոտրոնիսը։

1805 - Վեզուվի ժայթքումից ավերվում է Նեապոլ քաղաքը, զոհվում է 26 հազար մարդ։

1788 - ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգը դառնում է 11-րդը։ 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Օլդոս Հաքսլի, հուլիսի 26, Վախթանգ Անանյան, Ռոջեր Թեյլոր, Պատմության այս օրը, Քեյթ Բեքինսեյլ, Միք Ջագեր, Կարլ Գուստավ Յունգ, Հելեն Միրեն, Սանդրա Բուլոք, Քեվին Սփեյսի

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon