Պատմության այս օրը. հուլիսի 27

Օրացույց 27.07.2019   09:30   130

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

2012 - Լոնդոնի օլիմպիական խաղերի բացումը։

1994 - Հնդկաստանի խորհրդարանը ծնողներին արգելում է իմանալ ապագա երեխայի սեռը։

1983 - «Հայկական հեղափոխական բանակ» կազմակերպությունը Լիսաբոնում պատանդ է վերցնում Թուրքիայի դեսպանատան աշխատողներին, սպանելով երկու հոգու՝ թուրք դիվանագետի կնոջը և պորտուգալացի մի ոստիկանի։ Գործողությունն իրականացրած հինգ անդամները տեղում սպանվում են։

1953 - Վատիկանը սուրբ տոներին արգելում է ֆաբրիկաներում աշխատանքը։

1953 - Կորեական պատերազմն ավարտվում է Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև բաժանարար գոտու ստեղծումով։

1945 - Ալեքսանդր Սոլժենիցինը դատապարտվում է ութ տարվա ուղղիչ աշխատանքների՝ «հակասովետական քարոզչության համար»։

1944 - Խորհրդային զորքերն ազատագրում են Լվովը։

1943 - Իտալիայում կազմալուծվում է նացիստական կուսակցությունը։

1921 - Կանադացի ֆիզիոլոգ Ֆրեդերիկ Բանտինգն առաջին անգամ առանձնացնում է ինսուլինը։

1917 - Ծնվել է ֆրանսիացի դերասան, էստրադային երգիչ Բուրվիլը։

Լուի դե Ֆյունեսի հետ նկարահանվել է «Մեծ զբոսանք» և «Շշմածը» ֆիլմերում։

1890 - Վինսենթ վան Գոգը կրակում է իր վրա և մահանում է երկու օր հետո։

1830 - Ծնվել է Ադել Հյուգոն։

Վիկտոր Հյուգոյի և Ադելի դուստրն է։ Ֆրանսուա Տրյուֆոյի «Ադել Հ.-ի պատմությունը» ֆիլմի գլխավոր հերոսուհու նախատիպն է։ Իր անվանումով Ադել Հյուգոյին է պարտական այսպես կոչված՝ «Ադելի համախտանիշը», այն է՝ երկարատև սիրային կախվածություն, հիվանդագին կիրք, որը մնում է անպատասխան։ Ադելը երկար ժամանակ տառապել է անգլիացի սպա Ալբերտ Պինսոնի նկատմամբ անպատասխան զգացմունքներից։

1824 - Ծնվել է ֆրանսիացի գրող Ալեքսանդր Դյուման (որդի)։

Առավել հայտնի է որպես «Կամելիազարդ տիկինը» վեպի հեղինակ։

1656 - Բ․ Սպինոզան իր հայացքների պատճառով վտարվում է հրեաների հասարակությունից ու Ամստերդամի իր տանից։

1606 - Պորտ Ռոյալում հիմնադրվում է Կանադայի առաջին ֆրանսիական մշտական գաղութը։

1586 - Անգլիացի ծովագնաց Ուոլտեր Ռելին առաջին անգամ Բրիտանիա ծխախոտ է բերում։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ալեքսանդր Դյումա (որդի), Բուրվիլ, Ադել Հյուգո, հուլիսի 27, Պատմության այս օրը

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon