Պատմության այս օրը. հուլիսի 28

Օրացույց 28.07.2019   09:30   141

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

1995 - Հնդկաստանի իշխանությունների որոշումով Բոմբեյ քաղաքն ստանում է Մումբայ անունը։

1993 - Անդորրան դառնում է ՄԱԿ անդամ։

1992 - Աֆղանստանում կանանց արգելում են երևալ հեռուստաեթերում։

1984 - Լոս Անջելեսում բացվում են XXIII օլիմպիական խաղերը։

1973 - Բրիտանական հիթ-շքերթի առաջին հորիզոնականում է հայտնվում Գարի Գլիտերը՝ «I’m the Leader of the Gang (I Am)» երգով։

1954 - Ծնվել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը։

1951 - Տեղի է ունենում Ուոլթ Դիսնեյի «Ալիսը հրաշքների աշխարհում» անիմացիոն ժապավենի առաջին ցուցադրությունը։

1943 - Ծնվել է անգլիացի ռոք-երաժիշտ, «Pink Floyd» խմբի անդամ Ռիչարդ Ռայթը։

1929 - Ծնվել է ամերիկացի լրագրողուհի, 1961-1963 թվականներին ԱՄՆ առաջին տիկին Ժաքլին Քենեդին։

1928 - Ամստերդամում բացվում են IX ամառային օլիմպիական խաղերը։

1914 - Ավստրո-Հունգարիան պատերազմ է հայտարարում Սերբիային։ Սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը։

1909 - 20-րդ դարի ամենախոշոր նավաբեկություններից մեկը։ Անգլիական «Waratah» ուղևորատար նավը՝ 211 ուղևորով ու սպասարկող անձնակազմով դուրս է գալիս Դուրբանից ու անհետ կորում։ Նավը գտնել չի հաջողվում։

1896 - Ֆլորիդայում հիմնվում է Մայամի քաղաքը։

1868 - ԱՄՆ-ում թույլատրում են չինացիների անսահմանափակ ներգաղթը։

1862 - Մոնտանա նահանգում ոսկի են գտնում, որից էլ սկիզբ է առնում «Ոսկու տենդը»։

1858 - Առաջին անգամ նույնականացման համար օգտագործվում է մատնահետքը։

1851 - Աշխարհում առաջին անգամ լուսանկարում են (դեգերոտիպի վրա) Արեգակի ամբողջական խավարումը։

1821 - Պերուն անկախացավ Իսպանիայից։

1814 - Պոետ Պերսի Բիշի Շելլին տասնվեց տարեկան Մերի Գոդվինի հետ Անգլիայից փախչում է Ֆրանսիա։ Իսկ փախուստի պատճառը Շելլիի արդեն ամուսնացած լինելն էր։ Միայն կնոջ մահվանից հետո՝ 1816-ին են նրանք կարողանում ամուսնանալ։

1794 - Փարիզում մահապատժի են ենթարկվում Ֆրանսիական հեղափոխության քսաներկու գործիչ, որոնց թվում՝ Մաքսիմիլիան Ռոբեսպիերն ու Լուի Անտուան Սեն-Ժյուստը։

1741 - Վիտուս Բերինգի նավը հասնում է Ալյասկայի ափերին։

1589 - Սըր Թոմաս Հերիոթը Բրիտանիա ու Իռլանդիա կարտոֆիլ է բերում։

754 - Առաջին անգամ Ֆրանսիայի արքայի թագադրում ու օծում է կատարվում։ Սեն Դենիի բազիլիկայում Ստեֆան 2-րդ պապը թագադրում է Պիպին Կարճահասակին։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         հուլիսի 28, Ժաքլին Քենեդի, Ռիչարդ Ռայթ, Ուգո Չավես, Պատմության այս օրը

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon