Պատմության այս օրը. հուլիսի 3

Օրացույց 03.07.2019   09:30   71

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

2013 - Զինվորականները պաշտոնանկ են անում Եգիպտոսի նորընտիր նախագահ Մուհամեդ Մուրսիիին։ Գործող նախագահ է նշանակվում Ադլի Մանսուրը:

2006 - 2004 XP 14 աստերոիդն անցնում է Երկրի մակերևույթից 432 308 կմ հեռավորության վրա:

1996 - Բորիս Ելցինը երկրորդ անգամ ընտրվում է Ռուսաստանի նախագահ, ստանալով քվեների 53.82%-ը (կոմունիստների առաջնորդ Գենադի Զյուգանովը՝ 40.41%):

1992 - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դարձավ ՖԻՖԱ-ի անդամ:

1988 - Ավարտվում է Բոսֆորի վրայով Եվրոպան Ասիային միացնող Սուլթան Մեհմեթ կամրջի շինարարությունը:

1988 - ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Vincennes ռազմական նավը հրթիռ արձակեց իրանական մարդատար ինքնաթիռի վրա, ինչի արդյունքում զոհվեցին ինքնաթիռում գտնվող բոլոր 290 ուղևորները:

1971 - Ծնվել է ավստրալացի հրատարակիչ և համացանցային ակտիվիստ Ջուլիան Ասանժը։

Հիմնականում ճանաչում է գտել որպես ՎիքիԼիքսի՝ համացանցային բացահայտման կայքի խոսնակ և գլխավոր խմբագիր։ Նախքան կայքի հետ աշխատելը, նա ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսանող և համակարգչային ծրագրավորող է եղել։

1962 - Ծնվել է ամերիկացի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ Թոմ Քրուզը։

Հանդիսատեսին հայտնի է «Անձրևի մարդը», «Հատուկ կարծիք», «Առաքելությունն անիրագործելի է. Ֆանտոմ պրոտակոլը», «Վանիլային երկինք» և «Օրվա ասպետը» ֆիլմերից։ Թոմ Քրուզը համարվում է ամենաթանկ վարձատրվող դերասաններից մեկը։ Եռակի «Ոսկե գլոբուս» մրցանակակիր է և երեք անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի։

1956 - Լեհաստանի կառավարությունը հրեաներին թույլատրում է արտագաղթել Իսրայել:

1948 - Ալբանիան սկսում է երկրից վտարել Հարավսլավիայի քաղաքացիներին:

1944 - Սովետական զորքերը ֆաշիստներից ազատագրում են Մինսկը:

1916 - Կայացավ Տիտանիկ նավի կործանման գործով առաջին դատը:

1890 - Այդահոն դառնում է ԱՄՆ 43-րդ նահանգը:

1885 - Կառլ Բենցը փորձարկեց իր ստեղծած ավտոմեքենան:

1883 - Ծնվել է հրեական ծագմամբ գերմանալեզու գրող Ֆրանց Կաֆկան։

Հիմնական ստեղծագործություններն են վեպերը («Դատավարություն», «Դղյակ», «Կերպարանափոխություն», «Ամերիկա» և այլն) և բազմաթիվ պատմվածքներ։ Կաֆկայի ստեղծագործությունների մեծամասնությունը տպագրվել են հեղինակի մահից հետո։

1854 - Ծնվել է չեխ երգահան, երաժշտագետ-ազգագրագետ և մանկավարժ Լեոշ Յանաչեկը։

Գրել է բազմաթիվ գործիքային և վոկալ ստեղծագործություններ։ Նրա օպերաները պատկանում են 20-րդ դարի երաժշտական թատրոնի լավագույն ստեղծագործությունների թվին։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Թոմ Քրուզ, Ջուլիան Ասանժ, Լեոշ Յանաչեկ, հուլիսի 3, Պատմության այս օրը, Ֆրանց Կաֆկա

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon