Պատմության այս օրը. հուլիսի 4

Օրացույց 04.07.2019   09:30   140

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ԱՄՆ-ի Անկախության օրն է

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հրեաների ցեղասպանության հիշատակման օրն է

2004 - Հունաստանն առաջին անգամ դառնում է Եվրոպայի ֆուտբոլի չեմպիոն:

1999 - Այս տարվանից ՀՀ-ում նշվում է Հայաստանի Ազգային գրադարանի օրը:

1975 - Կանաչ Հրվանդանն անկախություն է ստանում Պորտուգալիայից:

1969 - Ատլանտայի փոփ փառատոնին 140 հազար մարդ է հավաքվում՝ տեսնելու «Led Zeppelin»-ին ու Ջանիս Ջոփլինին։

1969 - Ջոն Լենոնը լրագրողներին հայտարարեց, որ նոր խումբ է ստեղծել՝ «The Plastic Ono Band»-ը։

1944 - Ստեղծվեց Հայ Մշակութային Արարատ Կազմակերպությունը:

1943 - Երկրորդ համաշխարհային պատերազմ. Պրոխորովկա գյուղում սկսվում է մարդկության պատմության նեջ ամենաշատ կյանքեր խլած Կուրսկի ճակատամարտը:

1941 - Օկուպացված Լվովում նացիստներն իրականացնում են լեհ գրողների և գիտնականների կոտորած:

1930 - Ծնվել է դերասան Մհեր Մկրտչյանը։

Մհեր Մկրտչյանի մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են «Մեր մանկության տանգոն», «Եռանկյունի», «Խոշոր շահում», «Մենք ենք, մեր սարերը», «Տղամարդիկ», «Միմինո», «Հին օրերի երգը», «Տերն ու ծառան», «01-99», «Կովկասի գերուհին», «Կտոր մը երկինք»։

1927 - Ծնվել է իտալացի դերասանուհի Ջինա Լոլոբրիջիդան։

Լոլոբրիջիդային համաշխարհային փառք են բերել «Ֆանֆան վարդակակաչ» և «Փարիզի աստվածամոր տաճարը» ֆիլմերը։

1925 - Ծնվել է ծագումով հայ, մեծանուն ամերիկյան դասական երգչուհի Քեթի Բերբերյանը։

1918 - Բոլշևիկները գնդակահարում են Նիկոլայ II ցարին և նրա ընտանիքի անդամներին:

1914 - Սարաևոյում տեղի ունեցած սպանությունից վեց օր անց Վիեննայում տեղի է ունենում էրցհերցոգ (արխիդուքս) Ֆրանց Ֆերդինանդի և իր կնոջ՝ Սոֆիայի հուղարկավորությունը:

1892 - Սամոայում երկու անգամ իրար ետևից կրկնվում է հուլիսի 4-ը, ինչը կապված է այն բանի հետ, որ երկիրն անցնում է ամսաթվի փոփոխության գծից արևելք գտնվող ժամային գոտի:

1886 - ԱՄՆ անկախության հռչակագիրն ընդունելու հարյուրամյակի օրը Նյու Յորք է հասնում ամերիկացիներին ֆրանսիացի ժողովրդի նվիրած Ազատության արձանը:

1874 - Կառուցվում է Միսսիսիպի գետի վրայով անցնող առաջին կամուրջը։

1865 - Առաջին անգամ տպագրվեց Լուիս Քերոլի «Ալիսը Հրաշքների աշխարհում» գիրքը:

1837 - Բիրմինգհեմի և Լիվերպուլի միջև սկսում է գործել աշխարհի առաջին երկաթուղին:

1826 - ԱՄՆ անկախության հռչակագիրն ընդունելու հիսնամյակի տոնակատարության օրը մահանում են ԱՄՆ երկու նախկին նախագահները՝ Ջոն Ադամսը և Թոմաս Ջեֆերսոնը:

1807 - Ծնվել է իտալացի գեներալ և քաղաքական գործիչ Ջուզեպպե Գարիբալդին։

1776 - Ստորագրվեց ԱՄՆ-ի անկախության հռչակագիրը: Այս օրը ԱՄՆ-ն նշում է իր անկախության օրը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Մհեր Մկրտչյան, Պատմության այս օրը, Քեթի Բերբերյան, Ջինա Լոլոբրիջիդա, Ջուզեպպե Գարիբալդի, հուլիսի 4

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon