Պատմության այս օրը. հուլիսի 6

Օրացույց 06.07.2019   09:30   150

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Համբույրի համաշխարհային օրն է

2013 - Քվեբեկում բենզատար գնացքը դուրս է գալիս գծերից, պայթելու և վառվելու հետևանքով զոհվում է 47 մարդ և ավերվում է Լաք Մեգանթիք գյուղի 30 տուն։

1994 - Էկրաններ բարձրացավ Ռոբերտ Զեմեկիսի «Ֆորեսթ Գամփ» ֆիլմը:

1986 - Ծնվել է ամերիկացի վեբ ծրագրավորող և անհատ ձեռներեց Դավիթ Կարպը։

Նա Tumblr միկրոբլոգային կայքի հիմնադիր և գործադիր տնօրենն է։ Ըստ Ֆորբս ամսագրի՝ Կարպի ստեղծած ցանցը աշխատել է 200 միլիոն դոլար և ավելին, Tumblr կայքի արժեքը գնահատվում է 800 միլիոն դոլար։

1980 - Ծնվել է ֆրանսիացի կինոյի թատրոնի դերասանուհի, մոդել Եվա Գրինը։

Հանդիսատեսին հայտնի է «Երկնային արքայություն» («Kingdom of Heaven»), «Ոսկե կողմնացույց» («The Golden Compass»), «Երազողները» («The Dreamers»), «Կազինո Ռոյալ» («Casino Royale») և «Արսեն Լյուպեն» («Arsène Lupin»), «300 սպարտացիներ. Կայսրության ծաղկումը» («300: Rise of an Empire») ֆիլմերից։

BAFTA-ի հատուկ մրցանակի՝ «Ծագող աստղ»-ի դափնեկիր է։

1975 - Ծնվել է ամերիկացի ռեփ երգիչ, երաժշտական պրոդյուսեր, բիզնեսմեն և կինոդերասան Ֆիֆթի Սենթը՝ Քուրտիս Ջեյմս Ջեքսոն III-ը։ Առավել հայտնի 50 Cent (Ֆիֆթի սենթ) բեմական կեղծանվամբ։

Նա ձեռք է բերում համաշխարհային ճանաչում, երբ թողարկվում է «Get Rich or Die Tryin» (2003 թ.) ալբոմը, և առավել ամրապնդվում` «The Massacre» (2005 թ.) ալբոմի միջոցով։

1975 - Կոմորյան Կղզիներն անկախություն են ստանում Ֆրանսիայից։

1973 - Նյու Յորքում բացվեց Համաշխարհային առևտրի կենտրոնը:

1957 - «The Beatles» խումբն ստեղծվելուց երեք տարի առաջ առաջին անգամ հանդիպում են Ջոն Լենոնն ու Փոլ Մաքքարթնին:

1957 - Ալթեա Գիբսոնը դառնում է Ուիմբլդոնի մրցաշարում հաղթած առաջին սևամորթ մարզիկը:

1951 - Ծնվել է ավստրալիացի դերասան, պրոդյուսեր Ջեֆրի Ռաշը։

Հանդիսատեսին հայտնի է «Կարիբյան ծովի ծովահենները. «Սև մարգարտի» անեծքը», «Կարիբյան ծովի ծովահենները. Մեռյալի սնդուկը», «Կարիբյան ծովի ծովահենները. Աշխարհի ծայրին», «Կարիբյան ծովի ծովահենները. Օտար ափերին», «Ռազմիկի ճանապարհը», «Արքան է խոսում», «Մարկիզ դե Սադի փետրագրիչը» ֆիլմերից։

1947 - Սովետական Միությունում սկսվում է ԱԿ-47 ինքնաձիգի արտադրությունը:

1946 - Ծնվել է ամերիկացի դերասան, ռեժիսոր և սցենարիստ Սիլվեսթր Սթալոնեն։ 

Առավելապես հայտնի է «Ռեմբո» և «Ռոկկի» ֆիլմաշարերից։ «Ռոկկի» ֆիլմի համար «Օսկարի» է ներկայացվել «Լավագույն դերասան» և «Լավագույն սցենար» անվանակարգերում, իսկ ֆիլմը ներկայացվել է «Օսկարի» 10 անվակարգերում և ստացել «Օսկար» «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն մոնտաժ» անվանակարգում։ Այն Ամերիկյան կինոակադեմիայի կողմից 2008 թվականին հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում 2-րդն է՝ որպես լավագույն սպորտային ֆիլմ։

1944 - Կոնեկտիկուտի Հարթֆորդ քաղաքում կրկեսի հրդեհից զոհվում է 168 մարդ:

1938 - Հայտնաբերվեց Յուպիտերի անկանոն արբանյակ Լիսիստեյան:

1907 - Ծնվել է մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոն։

Առավել հայտնի իր ինքնանկարներով: Մեքսիկական մշակույթը և Մինչկոլումբոսյան Ամերիկայի ժողովուրդների արվեստները նշանակալի ազդեցություն ուենցան նրա ստեղծագորությունների վրա: Ֆրիդա Կալոյի գեղարվեստական ոճը երբեմն նկարագրում են ինչպես պարզամիտ կամ ժողովրդական արվեստ: Սյուրռեալիզմի հիմնադիրներից Անդրե Բրետոնը նրան դասել է սյուրռեալիստների շարքին:

1885 - Լուի Պաստյորը Յոզեֆ Մայսթեր անունով տղայի վրա հաջողությամբ փորձարկում է կատաղության դեմ ստեղծած վակցինան:

1785 - Դոլարը դառնում է ԱՄՆ դրամական միավոր:

1189 - Ռիչարդ Առյուծասիրտը դառնում է Անգլիայի թագավոր:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Եվա Գրին, Ջեֆրի Ռաշ, հուլիսի 6, Ֆրիդա Կալո, Սիլվեսթր Սթալոնե, Պատմության այս օրը, 50 Cent

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon