Պատմության այս օրը. հուլիսի 9

Օրացույց 09.07.2019   09:30   151

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

2011 - Հարավային Սուդանն անկախացավ Սուդանից։

2006 - Իրկուտսկի օդակայանում վայրէջքի ժամանակ Airbus A310 ինքնաթիռի վթարից 203 մարդուց զոհվում է 124-ը։

1982 - Լուիզիանայում Pan American ընկերության Boeing 747-ի վթարի հետևանքով զոհվում է 145 մարդ։

1972 - Վեց տարվա դադարից հետո կրկին բեմ է բարձրանում Փոլ ՄաքՔարթնին։ Նրա «The Wings» խումբը իր առաջին համերգն է տալիս ֆրանսիական Շատովիյոն քաղաքում։

1964 - Ծնվել է ամերիկացի դերասանուհի, ռոք աստղ, Hole ռոք խմբի մենակատար Քորթնի Լավը։

1964 - Անգլիայի հիթ-շքերթը գլխավորում է «The Animals» խմբի կատարմամբ «Ծագող արևի տունը» երգը։

1957 - Հայտնաբերվում է Մենդելեևի աղյուսակի 102-րդ տարրը՝ նոբելիումը։

1956 - Ծնվել է ամերիկացի դերասան, 2 «Օսկարի» դափնեկիր Թոմ Հենքսը։

Հենքսի մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են «Ֆորեսթ Գամփ», «Կանաչ մղոն», «Բռնիր ինձ, թե կարող ես», «Փրկել շարքային Ռայանին», «Լրտեսների կամուրջը», «Դա Վինչիի կոդը», «Գաղտնի դոսյե», «Հրաշք Գուդզոնում»։

1947 - Ծնվել է բրիտանացի վիրտուոզ հարվածային գործիքներ նվագող Միտչ Միտչելը։

Առավել հայտնի է որպես «The Jimi Hendrix Experience» խմբի հարվածային գործիքներ նվագող։

1946 - Ծնվել է AC/DC ռոք խմբի մենակատար, երգերի հեղինակ Բոն Սքոթը։

«Classic Rock» բրիտանական պարբերականի վարկածով «բոլոր ժամանակների լավագույն 100 ֆրոնտմենների» ցուցակում զբաղեցնում է 1-ին տեղը։

1938 - Ծնվել է ռուս դերասանուհի Լիա Ախեջակովան։

Նրա տաղանդը լավագույնս բացահայտվել է Էլդար Ռյազանովի ֆիլմերում («Ավտոտնակ» «Ավետյաց երկինք», «Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ», «Ծառայողական սիրավեպ»)։ Տարբեր ֆիլմերում խաղում է հայուհիների դերեր («Անուշ մայրիկը», «Երբ ես հսկա կդառնամ» և այլն)։

1919 - 115 դեմ ու 208 կողմ ձայներով գերմանական ռեյխստագը վավերացնում է Գերմանիայի համար ստորացուցիչ Վերսալի պայմանագիրը։

1918 - ԱՄՆ-ի ամենախոշոր ավտոճանապարհային վթարը՝ «Գնացքի մեծ աղետը»։

1887 - Անգլիացի թղթի գործարանատեր Ջոն Դիքինսոնը թուղթ արտադրողների ամենամյա հանդիպման ժամանակ ներկայացնում է թղթից առաջին անձեռոցիկները։

1816 - Արգենտինան հռչակեց անկախություն Իսպանիայից։

1788 - Կոննեկտիկուտը դառնում է ԱՄՆ հինգերորդ նահանգը։

1558 - Ժնևն անկախանում է Շվեյցարիայից։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Լիա Ախեջակովա, Բոն Սքոթ, հուլիսի 9, Միտչ Միտչել, Թոմ Հենքս, Պատմության այս օրը, Քորթնի Լավ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon