«  Հունիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. հունիսի 1

Պատմության այս օրը. հունիսի 1

ՀՈՒՆԻՍ

Հունիսը տարվա վեցերորդ ամիսն ըստ Հուլյան ու Գրիգորյան օրացույցների։ Ունի երեսուն օր։ Հյուսիսային կիսագնդում հունիսն ամառվա առաջին ամիսն է, հարավային կիսագնդում՝ ձմեռվա առաջին ամիսը։ Հունիսը նվիրված էր Յունոնա աստվածուհուն, որը հռոմեական դիցաբանական պանթեոնում կանանց ու ընտանեկան կենցաղի հովանավորողն է։ Հունիսը համընկնում է հայկական մարգաց անվան հետ։
Ժամանակակից դարաշրջանում մինչ հունիսի 21-ը արևը գտնվում է Ցուլ համաստեղությունում, իսկ հունիսի 21-ից՝ Երկվորյակներ։

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Երեխաների պաշտպանության միջազգային օրը  (International Children's Day)

Երեխաների պաշտպանության միջազգային օր, նշվում է ամեն տարի հունիսի 1-ին, հաստատվել է 1949 թվականին Փարիզում Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կողմից։ Տոնը առաջին անգամ նշվել է 1950 թվականին։

Բացի այդ երեխաներին է նվիրված Երեխաների համաշխարհային օրը (նոյեմբերի 20), Ագրեսիայի զոհ դարձած անմեղ երեխաների միջազգային օրը (հունիսի 4) և Աֆրիկացի երեխաների պաշտպանության օրը (16 հունիս)։

Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1990 թվականին[1], 1996 թվականին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը։ Տոնը նշում են հանրապետության բոլոր մարզերում և Երևանում, կազմակերպվում են միջոցառումներ։

  • Ծնողների համաշխարհային օրը (Global Day of Parents)

Ծնողների համաշխարհային օրը հռչակվել է ՄԱԿ ԳԱ 66-րդ նստաշրջանում 2012թ. սեպտեմբերին: 2013 թվականից սկսած՝ ամեն տարի այն նշվում է հունիսի 1-ին՝ «ի պատիվ ամբողջ աշխարհի ծնողների»: Տոնի նպատակն է մոլորակի բնակիչներին հիշեցնել համամարդկային արժեքների, այդ արժեքները պաշտպանելու և որպես ամուր և բարոյական ընտանիքի հիմք հաստատելու մասին: ՄԱԿ ԳԱ-ն կազմակերպության անդամ բոլոր երկրներին կոչ է անում միանալ տոնակատարությանը, այն նշել «քաղաքացիական հասարակության հետ բազմակողմանի գործընկերության հարաբերությունների շրջանակներում՝ ներգրավելով երիտասարդությանն ու երեխաներին»:

  • Կաթի համաշխարհային օրը (World Milk Day) *
  • Նարցիսական բռնության մասին իրազեկման համաշխարհային օրը (World Narcissistic Abuse Awareness Day) *
  • Խութերի մասին իրազեկման համաշխարհային օրը (World Reef Awareness Day) *
  • Լավ մտքերով շշերը գետերի միջոցով ուղարկելու *
  • Սեղանի խաղերի օրը (TableTop Day) *
  • «Սուպերմենիր ծննդյան օրը *

Ազգային

  • ԱՄՆ - Կենտուկիի և Թենեսիի պետականության օրը (Tennessee and Kentucky Statehood Day) 
  • ԱՄՆ - Հեյմլիխի ընդունման ազգային օրը (National Heimlich Maneuver Day) *
  • ԱՄՆ - Վիճակ գցելու օրը (Flip a Coin Day) *
  • ԱՄՆ - «Որևէ հաճելի բան ասելու» ազգային օրը (National Say Something Nice Day)  *
  • ԱՄՆ - Ոտաբոբիկ քայլելու ազգային օրը (National Go Barefoot Day) *
  • ԱՄՆ - Զեյթունի ազգային օրը (National Olive Day) *
  • ԱՄՆ - Նամակագրական ընկերների ազգային օրը (National Pen Pal Day) *
  • ԱՄՆ - Պնդուկով տորթի ազգային օրը (National Hazelnut Cake Day) *
  • ԱՄՆ - Ծիծաղի օրը (Dare Day) *
  • ԱՄՆ - Երկուշաբթի օրվա համար Աստծուն փառք տալու օրը (Thank God It’s Monday Day) *
  • ԱՄՆ - Սիրո կղզու օրը (Love Island Day) *
  • ԱՄՆ - Եղունգի լաքի ազգային օրը (National Nail Polish Day) *
  • ԱՄՆ - Մռթոշ Օսկարի օրը (Oscar the Grouch Day) *
  • ԱՄՆ - Ֆեյ ֆեյի օրը (Fei Fei Day) *
  • Ավստրալիա - Արևմտյան Ավստրալիայի օրը (Western Australia Day) 
  • Ավստրալիա - Հաշտության օրը (Reconciliation Day) 
  • Բահամյան կղզիներ - Աշխատանքի օրը 
  • Բենին - Ծառատունկի ազգային օրը (National Tree Day) 
  • Թունիս - Սահմանադրության օրը 
  • Ինդոնեզիա - Պանչասիլի օրկ 
  • Իռլանդիա - Հունիսյան արձակուրդ (June Holiday) 
  • Իսպանիա - Праздник Девы Аларкосской (Virgin of Alarcos) 
  • Իսպանիա - Հինիեստայի փառատոնը (Festival de Hiniesta) 
  • Լեհաստան - Առանց ոգելիցի օրը *
  • ԿԺԴՀ - Մանուկների օրը
  • Ճապոնիա - Կորոմոգաե (Koromogae) *
  • Մալայզիա - Հավայան Դայակների փառատոնը (Hawaii Dayak Festival) *
  • Մեքսիկա - Ռազմածովային նավատորմի ազգային օրը 
  • Մոնղոլիա - Մոր և մանկան օրը 
  • Նոր Զելանդիա - Թագուհու ծննդյան պաշտոնական օրը (Queen’s Official Birthday) 
  • Պալաու - Նախագահի օրը
  • Պորտուգալիա - Ազորյան կղզիների օրը (Azores Day) 
  • Ռուսաստան - ՌԴ Հյուսիսային նավատորմի օրը
  • Ռուսաստան - ՌԴ Ռազմա-տրանսպորտային ավիացիայի օրը
  • Ռուսաստան - ԽՍՀՄ Կառավարական կապի ստեղծման օրը *
  • Սամոա - Անկախության օրը
  • Վրաստան - Նիոօբա *
  • Քենիա - Մադարակի օրը (Madaraka Day) 

* Հունիսի 1-ի ապտասովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2016 - Հայերեն Վիքիպեդիան հատեց 200 000 հոդվածի շեմը։
2004 - Հայտնաբերվեցին Սատուրնի արբանյակներ Մետոնան ու Պալլենան։
2001 - Կատմանդուում Նեպալի արքայազն Դիփենդրան սպանեց իր ընտանիքի մի քանի անդամներին, այդ թվում հորը՝ թագավոր Բիրենդրային և մորը՝ թագուհի Այշվարյային:
1984 - Կայացավ «Մի անգամ Ամերիկայում» ֆիլմի պրեմիերան։

  • Գլխավոր դերերում՝ Հոլիվուդի աստղեր Ռոբերտ Դե Նիրո, Ջո Պեշի, Ջեյմս Վուդս, Դեննի Այելլո։

1980 - Սկսում է հեռարձակվել CNN (Cable News Network) շուրջօրյա նորությունների հեռուստաալիքը:
1968 - Մահացել է Հելեն Քելլերը՝ կույր ու խուլ ամերիկացի կին գրող, արվեստի բնագավառում բակալավրի աստիճան ստացած առաջին կույր ու խուլ անձնավորությունը։
1939 - ԱՍՆ-ում առաջին անգամ հե­ռուստատեսությամբ բռնցքամարտ հե­ռարձակվեց։
1938 - Կոմիքսների ամենահայտնի հերոսի՝ Սուպերմենի ծննդյան օրը:
1935 - Հիմնվեց Երևանի պետական տիկնիկային թատրոնը։
1880 - ԱՄՆ-ի Նյու Հեյվեն քաղաքի (Քոնեքթիքութ նահանգ) բանկում տե­ղադրվեց առաջին վճարովի հեռախոսը։
1878 
- Սկսվեց Բեռլինի կոնգրեսը։
1815 - Մոսկվայում բացվեց Սուրբ Հարություն եկեղեցին։
1533 Աննա Բոլեյնը դառնում է Անգլիայի թագուհի:
1494 - Լինդորի աբբայության գան­ձապահական հաշվետվությունում գր­վեց վիսկիի մասին մեզ հայտնի ամե­նահին հիշատակումը։ «Կենդանի ջուրը» («uisge beatha») պատրաստում էր հոգևորական Ջոն Կորը։


ԾՆՎԵԼ ԵՆ

1974 Ալանիս Մորիսեթ, կանադացի երգչուհի, 7 «Գրեմմիի» մրցանակակիր
1947 Ռոն Վուդը, անգլիացի երաժիշտ, երգահան, Rolling Stones խմբի անդամ  
1937 Լուսինե Զաքարյան, հոգևոր երգչուհի
1937 Մորգան Ֆրիման, ամերիկացի դերասան

Ֆրիմանի մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են «Փախուստ Շոուշենկից», «Յոթ», «Սլեվինի երջանիկ թիվը»։ «Օսկարի» և 2 «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր է։

1958 - Հիրոշի Մորի, ճապոնացի աստղագետ
1953 - Դեյվիդ Բերկովից, ամերիկացի սերիական մարդասպան
1926 Մերիլին Մոնրո, ամերիկացի մոդել, դերասանուհի և երգչուհի, 50-ականների սեքս խորհրդանիշ
1908 - Արշավիր Հակոբյան, հայ պատմաբան
1907 - Ֆրենկ Ուիթլ, անգլիացի գյուտարար
1851 - Պետրոս Դուրյան, հայ բանաստեղծ
1804 Միխայիլ Գլինկա, ռուս կոմպոզիտոր
1789 Խաչատուր Լազարյան, ազգային-ազատագրական և մշակույթի գործիչ, Լազարյան ճեմարանի հոգաբարձու