«  Հունիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. հունիսի 13

Պատմության այս օրը. հունիսի 13

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Ալբինիզմի մասին իրազեկման միջազգային օրը (International Albinism Awareness Day)

Ալբինիզմը կամ լսնամաշկությունը ի ծնե մաշկի պիգմենտների բացակայության հիվանդություն է։ Տարբերակվում են ալբինիզմի լրիվ և մասնակի դեպքեր։ Միջնադարում նրանց այրում էին կրակի վրա համարելով սատանայի օգնականներ։ Աֆրիկայում մերժում են սպիտակ սևամորթներին։ Նրանց համարում են սատանայի զավակներ և ատում շատ ավելի, քան սպիտակամորթ եվրոպացիներին ու ամերիկացիներին։ Եղել են դեպքեր, երբ տեղացի ալբինոսներին գանահարել են։ Որոշ երկրներում հակված են ալբինոսների աստվածային ծագմանը։ Հնդկացիներն իրենց սպիտակամորթ ու ճերմակահեր զավակներին անվանում էին «լուսնի որդիներ» և ծննդյան օրվանից մեծարում ցեղի ամենահարգելի մարդկանց համահավասար։

  • Կացին նետելու միջազգային օրը (International Axe Throwing day) *
  • Ջինի համաշխարհային օրը (World Gin Day) *
  • Անհագուստ հեծանվավազքի համաշխարհային օրը (World Bike Naked Day) *
  • Սոֆթբոլի համաշխարհային օրը (World Softball Day) *
  • Հասարակական վայրերում ձեռագործելու համաշխարհային օրը (World Wide Knit in Public Day) *
  • Բամիայի համաշխարհային օրը (World Okra Day) *
  • Տիկնիկների համաշխարհային օրը  (World Doll Day) *
  • Բուլավկային ծննդյան օրը *
  • Կարի մեքենայի օրը (Sewing Machine Day) *

Ազգային

  • ԱՄՆ - Ձախողակ խոհարարների ազգային օրը (National Kitchen Klutzes of America Day) *
  • ԱՄՆ - Կեքսի սիրահարների օրը (Cupcake Lover’s Day) 
  • ԱՄՆ - Բաժանման օրը (Separation Day) 
  • ԱՄՆ - Վարդագույն գինու день  ազգային օրը (National Rosé Day) *
  • ԱՄՆ - Ընտանեկան առողջության և ֆիթնեսի օրը (Family Health and Fitness Day) *
  • ԱՄՆ - Այգու աղբակույտի ազգային օրը (National Weed Your Garden Day) *
  • ԱՄՆ - Կորած բակապահ շների իրազեկման օրը (Missing Mutts Awareness Day) *
  • ԱՄՆ - Երիտասարդ արծիվների միջազգային օրը (International Young Eagles Day) *
  • ԱՄՆ - Պատահական լուսաշողի ազգային օրը (National Random Acts of Light Day) *
  • Արգենտինա - Գրողների օրը *
  • Լեհաստան - Ռազմական ժանդարմերիայի օրը
  • Կորեա - Փառատոն Տանո *
  • Հայաստան - Ս. Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից (Հայ առաքելական եկեղեցի)

301 թվականին Ս. Գրիգոր Լուսավորչի՝ Խոր Վիրապից դուրս գալու հիշատակության օրն է, որը սկիզբ դարձավ հայոց մեծ դարձի: Հայոց հեթանոս Տրդատ արքայի հրամանով Հռիփսիմյան և Գայանյան կույսերը նահատակվում են: Այդ դեպքից հետո արքան ու արքունի պալատականները ծանր հիվանդանում են: Տրդատի քույրը երազ է տեսնում, որ արքայի հիվանդությունը կարող է բուժել միայն Խոր Վիրապում բանտարկված Գրիգորը: Եվ ահա 13-ամյա բանտարկությունից հետո ազատ է արձակվում հայոց ամենամեծ սուրբը: Ս. Գրիգորի աղոթքներով ապաքինվում է արքան` դառնալով Գրիգոր Լուսավորչի քրիստոնեական քարոզչության լծակիցը:  Քրիստոնեությունը հռչակվում է հայոց պետական կրոն: Մեծաշուք հանդիսավորությամբ Ս. Գրիգոր Լուսավորիչն ուղարկվում է Կեսարիա, ուր ձեռնադրվում է Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու առաջին հովվապետ:  Ս. Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից Հայ Եկեղեցու մեծ տոներից է, որը հիշատակվում է Ս. Հռիփսիմյանց և Ս. Գայանյանց տոներին հաջորդող շաբաթ օրը: Տոնական այդ օրը բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ:

  • Հունգարիա - Գյուտարարների օրը *
  • Միացյալ Թագավորություն - Թագուհու ծննդյան պաշտոնական օրը
  • Ռուսաստան - Գարեջրի և գարեջրագործի օրը  *
  • Ռուսաստան - Կահույքագործի օրը *
  • Ռուսաստան - Փոքրիկ ճամփորդության օրը
  • Ռուսաստան - Չարաճճիների օրը
  • Տուվալու - Թագուհու ծննդյան պաշտոնական օրը

* Հունիսի 13-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2005 - Եվրամիության որոշման համաձայն իռլանդերենը դասվեց Եվրամիության պաշտոնական լեզուների շարքը:

  • Իռլանդերեն խոսում են Իռլանդիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում և Կանադայում:

2000 - Իտալիայում ներում շնորհվեց 1981 թ. Հռոմի Հովհաննես Պողոս II պապի վրա մահափորձ կատարած թուրք ահաբեկչին:
1952 - Սովետական ՄիԳ-15 կործանիչը Բալթիկ ծովի երկնքում խփում է շվեդական Douglas DC-3 տրանսպորտային ինքնաթիռը:
1944 - Գեր­մա­նա­կան զին­ված ու­ժե­րը «Ֆա­ու-1» հր­թիռ­նե­րով սկ­սում են ռմ­բա­կո­ծել Լոն­դո­նը:
1941 - Հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը վերջերս ԽՍՀՄ կազմի մեջ մտցված Էստոնիայից, Լատվիայից և Լիտվայից կատարվում է ընտանիքների զանգվածային տեղահանում դեպի Սիբիր:
1934 - Վենետիկում կայացավ Ադոլֆ Հիտլերի և Բենիտո Մուսոլինիի հանդիպումը:
1920 - Ժնևում բացվում է ֆեմինիստուհիների Միջազգային կոն­գ­րեսը։
1895 - Ֆրանսիայում ավարտվեցին աշխարհում առաջին տեղի ունեցող ավտոմրցարշավը:
1878 - Սկսվեց Բեռլինի կոնգրեսը, որը Մեծ Բրիտանիայի և Ավստրո-Հունգարիայի ջանքերի արդյունքում հրավիրվել էր Սան-Ստեֆանոյի պայմանագրի վերանայման նպատակով Բեռլինում:

  • Այդ կոնգրեսից հետո Արևմտյան Հայաստանի հարցը միջազգային դիվանագիտության մեջ մտավ որպես «Հայկական հարց»:

1825 - Նյու Յորքցի Ուոլտեր Հանթը պատենտավորում է բու­լավ­կան։

  • Դա նրան ստիպել է իր 15 դոլար պարտքը. 3 ժամ մտա­ծելուց հետո նա կատարում է էսքիզը և իր գյուտի իրա­վունքը վաճառում 400 դոլարով։

ԾՆՎԵԼ ԵՆ

1986 - Կեյսուկե Հոնդա, ճապոնացի ֆուտբոլիստ
1980 - Խուան Կառլոս Նավառո, իսպանացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ
1956 - Յուրի Վարդանյան, ծանրամարտիկ

  • 1980 թ. դարձել է օլիմպիական չեմպիոն, սահմանել է աշխարհի 43 ռեկորդ։

 

1951 - Փիթեր Բալաքյան, ամերիկահայ գրող

  • Հեղինակն է «Ճակատագրի սև շունը», «Այրվող Տիգրիս. Հայոց ցեղասպանություն և Ամերիկայի արձագանքը» ստեղծագործությունների։

1944 - Բան Կի-Մուն, ՄԱԿ-ի 8-րդ գլխավոր քարտուղարը
1941 - Էվելինա Շահիրյան, դերասանուհի
1940 - Գոյկո Միտիչ, դերասան, ռեժիսոր, կասկադյոր
1931 - Իրվին Յալոմ, ամերիկացի հոգեբույժ
1928 - Ջոն Ֆորբս Նէշ, ամերիկացի տնտեսագետ
1928 - Իննա Զարաֆյան, օպերատոր
1924 - Ժակ դը Մորգան, ֆրանսիացի հնագետ և պատմաբան
1899 - Ակսել Բակունց, արձակագիր
1886 - Հայկ Շեքերջյան, հայկական ծագմամբ ամերիկյան ռազմական գործիչ
1865 - Ուիլյամ Բաթլեր Յեյթս, իռլանդացի անգլալեզու բանաստեղծ և դրամատուրգ

  • 1923-ի գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր

1857 - Ժան Ժակ Մարի դը Մորգան, ֆրանսիացի հնագետ և պատմաբան, 

  • 1880-ական թթ երկրորդ կեսին զբաղեցրել է Ախթալայի պղնձի արդյունահանման գործարանի տնօրենի պաշտոնը

1843 - Էդվարդ Գրիգ, նորվեգացի կոմպոզիտոր
1831 - Ջեյմս Մաքսվել, շոտլանդացի ֆիզիկոս
1816 - Ֆելիքս Նև, բելգիացի արևելագետ, հայագետ
1799 - Էռնո Քիշ, հունգարահայ սպա, Արադի նահատակներից
1773 - Թոմաս Յունգ, ամերիկացի ֆիզիկոս, աստղագետ