Պատմության այս օրը. հունիսի 14

Օրացույց 14.06.2019   09:30   66

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Արյան դոնորների համաշխարհային օրն է

Բլոգերների միջազգային օրն է

Բռնադատվածների հիշատակի օրն է (Հայաստան)

2002 - 2002 MN աստերոիդն անցնում է Երկրից մինչև Լուսինը եղած հեռավորության մեկ երրորդը կազմող 121 000&nbsp։ կմ հեռավորությունով:

1999 - ԱՄՆ-ի բարձրագույն դատարանը վերացնում է խաղա­տ­նե­րի հեռուս­տա­գովազդի 65-ամյա արգելքը։

1993 - Հայաստանի ռադիոն հաղորդում է, որ առավոտվանից ադրբեջանական բանակը հարձակվել է երեք ուղղություններով՝ Ասկերան, Մարտակերտ եւ Մարտունի: Հայկական ուժերը արժանի հակահարված են տվել: Խփվել է 3 տանկ: Երկու կողմից կան զոհեր:

1985 - Շենգենում (Լյուքսեմբուրգ) եվրոպական պետությունները պայմանագիր են ստորագրում, որը հետագայում կոչվում է «Շենգենյան համաձայնություն»։

1967 - Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը փորձարկում է իր առաջին ջրածնային ռումբը:

1965 - Փոլ Մաք Քարտնին ձայնագրում է «Yesterday» երգը։

1961 - Ծնվել է անգլիացի ռոք երգիչ Բոյ Ջորջը։

1949 - Ստալինյան հրամանագրով Հայաստանից արտաքսվում է մոտ 13.000 հայ։

1941 - «Դավաճան ժողովուրդների արտաքսման մասին» ստալինյան հրամանագրով Էստոնիայից, Լիտվայից, Լատվիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Մոլդովայից արտաքսվում է 55.300 մարդ։ Արտաքսվածների մի մասը զոհվում են ճանապարհներին։

1938 - Բենջամին Գրուշկինը պատենտավորում է քլորոֆիլը։

1928 - Ծնվել է մարքսիստ հեղափոխական, քաղաքական գործիչ, պարտիզան Չե Գեվարան։

1915 - Երիտթուրքերը Կարինում իրականացրեցին հայ բնակչության զանգվածային ջարդեր:

1912 - Լիոնի (Ֆրանսիա) իշխանություններն ար­գե­լում են բոլոր այն ֆիլմերի ցուցադրությունը, որտեղ կատարվում են քրեա­կան հանցագործություններ։

1900 - Հավայան կղզիները հայտարարվում են ԱՄՆ տարածք:

1869 - Հիմնվեց Բաքվի Հռիփսիմյան օրիորդաց դպրոցը։

1834 - Իսահակ Ֆիշերը պատենտավորում է հղկաթուղթը։

1811 - Ծնվել է ամերիկացի կին գրող («Քեռի Թոմի խրճիթը») Հարիեթ Բիչըր Սթոուն։

1777 - Միացյալ Նահանգների սենատը երիզներով և աստղերով դրոշն ընդունում է որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշ:

1225 - Ֆիլիպ թագավորին գահընկեց անելուց հետո, Հայոց իշխանական խորհրդի համաձայնությամբ, Կոստանդին պայլը իր 13-ամյա որդի Հեթումին պսակեց Զապել թագուհու հետ և հռչակեց Կիլիկիայի Հայոց թագավոր։

1712 - Ծնվել է բանաստեղծ-աշուղ Սայաթ-Նովան։

Վունց օր վուր ղարիբ բուլբուլը մե տարով բաղին կարոտ է
էնենց գու լա քու սիրողը՝ ձեռիդ յարաղին կարոտ է.
Դուն ուրիշի հիդ մի՛ խոսի, քու ճուրտը աղին կարոտ է.
Հասիլ է ծուցիդ շամամը՝ օսկե թաբախին կարոտ է։

Մե զադ չը կա՛ գուման ածիմ, ասիմ, Էն նըման Է գանքըդ
Անղալամ անզարնիշ քաշած օսկու պես Է փայլում ունքըդ
Բոյեմեդ չուրս մատն ավելի լըցվիլ Է դոշդ ու թիկանքըդ,
Զարով, աբրեշումով հուսած մազիրըդ շաղին կարոտ Է։

Դուն խոմ Է՛ն գլխեն գոված իս, յիս քիզ նուրմեկ գովիմ, արի
Ծուցըդ վարաղնած հուջրա Է, հուտ ունե մուշկ ու ամբարի
Յիրիք հարուր վացունուվից ամեն անդամըդ ղարարի,
Կուռըդ շիշմատ, մատնիրըդ մում՝ բըրոլե ճաղին կարոտ է:

1158 - Հենրի Առյուծը Իզար գետի ափերին հիմնում է Մյունխեն քաղաքը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         հունիսի 14, Չե Գեվարա, Սայաթ-Նովա, Բոյ Ջորջ, Պատմության այս օրը

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon