«  Հունիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. հունիսի 18

Պատմության այս օրը. հունիսի 18

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Սուշիի միջազգային օրը (International Sushi Day) *
  • Զբոսախնջույքի միջազգային օրը (International Picnic Day) *
  • Խուճապի միջազգային օրը (International Panic Day) *
  • Միջազգային շուկա (International Bazaar) *
  • Տապասի համաշխարհային օրը (World Tapas Day) *
  • Ներդաշնակության համաշխարհային օրը *
  • Աուտիստների հպարտության օրը (Autistic Pride Day) *
  • Չորսթերթանի երեքնուկի որոնման օրը *
  • Մանկասալյակի ծննդյան օրը *
  • Կայուն գաստրոնոմիայի օրը (Sustainable Gastronomy Day) *

Ազգային

  • ԱՄՆ - Ամերիկյան պատվո օրեր (Honor America Days) 
  • ԱՄՆ - Ձկնորսության ազգային օրը (National Go Fishing Day) *
  • ԱՄՆ - Շռայլության ազգային օրը (National Splurge Day) *
  • ԱՄՆ - Աշխատանքն ընդմիջելու օրը (Recess at Work Day) *
  • ԱՄՆ - Բալով կարկանդակի ազգային օրը (National Cherry Tart Day) *
  • ԱՄՆ - Պանրագործների ազգային օրը (National Cheesemakers Day) *
  • ԱՄՆ - Ակվարիում մաքրելու օրը (Clean Your Aquarium Day) *
  • ԱՄՆ - Պրոֆեսիոնալ ընթերական բուժքույրերի ազգային օրը (National Career Nurse Assistants’ Day) 
  • ԱՄՆ - Լիցքավորման օրը (Dump The Pump Day) *
  • Բրազիլիա - Ճապոնական ներգաղթի օրը
  • Եգիպտոս - Տարհանման օրը
  • Թուրքմենստան - Արդարադատության աշխատողների օրը
  • Լատվիա - Պանրի օրը *
  • Կամբոջա - Թագավորի մոր ծննդյան օրը (King’s Mother Birthday) 
  • Հայաստան - Ս. Իսահակ և Ս. Հովսեփ իշխանների, Ս. Սարգիս և Ս. Բագոս վկաների հիշատակության օրը

Իսահակը և Հովսեփը հագարացի իշխան Կայսի զավակներն էին: Կայսը Կարինում ամուսնացել էր քրիստոնյա հայ կնոջ հետ՝ արտոնելով նրան պահպանել քրիստոնեական հավատն ու նույն հավատով դաստիարակել զավակներին: Սակայն, տարիներ անց հայտնի է դառնում իշխանազուն երկու եղբայրների քրիստոնյա լինելը, և նրանց իբրև իսլամ հոր զավակներ ստիպում են նույն կրոնն ընդունել: Չնայած հոր՝ կեղծ ուրացության հորդորներին, եղբայրներն անդրդվելի են մնում իրենց հավատի մեջ և գլխատվում 808 թվականին: Հռոմեացի ազնվականներ Սարգիսը և Բագոսը Բյուզանդական արքունիքի բարձրաստիճան պաշտոնյաներ էին, ովքեր կռապաշտական մի արարողության մասնակցելուց հրաժարվելու պատճառով ենթարկվել են բազմաթիվ տանջանքների, սակայն հավատարիմ են մնացել քրիստոնեությանը: Տանջանքներից Բագոսը մահացել է, իսկ Սարգիսը նետվել է բանտ և գլխատվել Հյուսիսային Սիրիայում 300 թվականին:

  • Միացյալ Թագավորություն - Վաթերլոոյի ճակատամարտի օրը 
  • Մոլդովա - Պատմաբանի օրը 
  • Ռուսաստան - ՌԴ օդուժի ռազմական հաղորդագրությունների ծառայության օրը
  • Ռուսաստան - Մոտ ապագայի օրը
  • Սեյշելյան կղզիներ - Սահմանադրության օրը 
  • Ուկրաինա - Ոստիկանության տեղամասային տեսուչի օրը
  • Ֆիլիպիններ - Բանգետ նահանգի հիմնադրման օրը (Benguet Foundation Day) 
  • Ֆրանսիա - Դիմադրության կոչի օրը (Call for Resistance Day)

* Հունիսի 18-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1987 - Եվրախորհրդարանն ընդունեց բանաձև «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին»։
1953 - Եգիպտոսը հռչակվեց հանրապետություն։
1932 - Որոշում կայացավ FIBA-ի միջազգային ֆեդերացիան ստեղծելու մասին:
1907 - Լոնդոնում հանդիպում են Ջորջ Բեռնարդ Շոուն և Մարկ Տվենը։
1890 - Թուրք ժանդարմները փորձում են խուզարկել Էրզրումի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին։

  • Եկեղեցու բակում հավաքվածները փորձում են խանգարել նրանց, որի արդյունքում ծագած փոխհրաձգությունից զոհվում են 20 հայեր և 1 թուրք ժանդարմ։

1889 - Ամերիկացի Ուիլյամ Ռիչարդսոնը արտոնագրեց մանկասայլակը:
1877
- Թուրքական 10.000-անոց ջոկատը շրջապատում է Բա­յա­զետ ամրոցը, որտեղ մնացել էր ռուսական մի փոքր զորք։
1876 - Սերբիան և Չերնոգորիան պատերազմ են հայտարարում Թուրքիային՝ սատարելով Բոսնիայում և Հերցոգովինա­յում հակաթուրքական ապստամբությանը։
1821 - Բեռլինում կայացավ Կարլ Մարիա ֆոն Վեբերի «Ազատ հրաձիգը» օպերայի առաջնախաղը:
1815 - Տեղի ունեցավ Վաթեռլոյի ճակատամարտը։
1812 - ԱՄՆ-ն պատերազմ հայտարարեց Անգլիային ու սկսվեց անգլո-ամերիկյան պատերազմը։
1429 - Տեղի ունեցավ Պատեի ճակատամարտը՝ Հարյուրամյա պատերազմի նշանավոր ճակատամարտերից մեկը։


ԾՆՎԵԼ ԵՆ

1996 - Ալեն Հալիլովիչ, խորվաթ ֆուտբոլիստ
1982 - Մարկո Բորիելլո, իտալացի ֆուտբոլիստ, հարձակվող
1976 - Մաքսիմ Գալկին, ռուս կատակերգու, հումորիստ, հաղորդավար, կինոդերասան և երգիչ
1975 - Ջամել Դեբբուզ, ֆրանսիացի կինոդերասան, կատակերգու

  • Հայտնի է «Ասթերիքս և Օբելիքս․ Կլեոպատրա առաքելություն», «Ասթերիքսը օլիմպիական խաղերում», «Ամելի» ֆիլմերից։

1974 - Վինչենցո Մոնտելլա, իտալացի նախկին ֆուտբոլիստ, հարձակվող, ներկայումս Ֆիորենտինայի գլխավոր մարզիչ
1946 - Ֆաբիո Կապելլո, իտալացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան և գլխավոր մարզիչ
1942 - Փոլ Մաքքարթնի, անգլիացի հանրաճանաչ երաժիշտ, երգիչ, կոմպոզիտոր, «The Beatles»-ի հիմնադիրներից 

  • 16 անգամ արժանացել է «Գրեմմիի»։ Ջոն Լեննոն-Մաքքարթնի դուետը ժամանակակից երաժշտական պատմության ամենահաջող ու ազդեցիկ հեղինակային միություններից է համարվում։ Փոլ Մաքքարթնին մի քանի անգամ ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ մասնավորապես որպես նորագույն պատմության ամենահաջողակ կոմպոզիտոր։ Մաքքարթնին հեղինակն է The Beatles-ի մի շարք հիթերի, որոնց թվում են «Yesterday», «Let It Be», «Hey Jude», «Oh darling» և այլն։

1915 - Լևոն Գրիգորյան, թավջութակահար, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1961)
1896 - Բլանշ Սվիթ, ամերիկացի դերասանուհի, համր ֆիլմերի աստղ
1876 - Քրիստափոր Արարատյան, ականավոր հայ ռազմական գործիչ, Սարդարապատի ճակատամարտում հրետանու հրամանատար, Հայաստանի Առաջին Հանրապետության երկրորդ պաշտպանության նախարար
1820 - Ղևոնդ Ալիշան, հայ բանաստեղծ, բանասեր, պատմաբան
1812 - Իվան Գոնչարով, ռուս գրող