Պատմության այս օրը. հունիսի 2

Օրացույց 02.06.2019   09:30   61

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

2016 - Բեռլինում վրիժառու Սողոմոն Թեհլերյանի դատից 95 տարի անց Գերմանիայի խորհրդարանում քվեարկության դրվեց և ընդունվեց Հայոց ցե­ղասպանությունը ճանաչող բանաձևը։

2011 - Լատվիացի գործարար և քաղաքական գործիչ Անդրիս Բերզինշը զբաղեցրեց Լատվիայի նախագահի պաշտոնը՝ նախագահական ընտրություններից հետո:

2003 - Բայկոնուրի տիեզերակայա­նից արձակվեց Եվրոպական տիեզե­րական գործակալության՝ աշխարհի առաջին միջմոլորակային «Մարս» սարքը։

1992 - Արցախյան ազատամարտի ժամանակ ադրբեջանական բանակը Քելբաջարից ուշադրություն շեղող հարձակում սկսեց:

1992 - Ընդունվեց ԼՂՀ դրոշը:

1978 - Մադրիդում երեք հայ գրո­հա­յին­ներ կրակ են բացում Թուր­քիայի դեսպանի մեքենայի վրա։ Զոհվում են նաև դես­պանի կինը, վարորդը։ Գործո­ղու­թյան պատասխանա­տվու­թյունն իր վրա է վերցնում Հայկական Գաղտնի Բա­նա­կը՝ ԱՍԱԼԱ-ն։

1966 - 12 տարի անց Ֆրենկ Սինատրան «Strangers in the Night» երգով կրկին հայտնվում է բրիտանական հիթ շքերթների առաջին հորիզոնականում։

1962 - Նախորդ օրը ԽՍՀՄ-ում սնն­դամթերքի գների բարձրացման դեմ Ռուսաստանի Նովոչերկասկ քաղաքի բանվորության գլխավորությամբ բնակչությունը ոտքի ելավ։ Կոմունիստական կուսակցության պա­հանջով նրանց դեմ հանված զորքը կրակ բացեց։ Տեղում սպանվեց 20 հոգի, 3-ը մահա­ցան հիվանդանոցում։ Վիրավորվեց 87 մարդ։ Հետագայում 122 հոգի տարբեր չափի ազատազրկման դատապարտվեց։

1955 - Հիմնադրվեց Բայկոնուր տիեզերակայանը։

1953 - Վեստ­մինս­տեր­յան աբ­բա­յու­թյու­նում տե­ղի է ու­նե­նում Բրի­տա­նի­ա­յի թա­գու­հի՝ Եղի­սա­բեթ II-ի թա­գադ­րու­թյու­նը:

1946 - Իտա­լի­ան հռ­չակ­վում է հան­րա­պե­տու­թյուն: Կանայք ընտրելու իրավունք ստացան։

1941 - Ծնվել է անգլիացի հարվածային գործիք նվագող, Rolling Stones խմբի անդամ Չարլի Ուոթսը։

1924 - ԱՄՆ հնդ­կա­ցի­նե­րը քա­­ղա­քա­ցի­ություն են ստա­նում։

1921 - Գերմանական դատարանը անմեղ ճանաչեց Սողոմոն Թեհլերյանին Թալեաթ փաշայի սպանության համար:

1897 - The New York Journal-ը հերքում է Մարկ Տվենի մահվան մասին լուրը՝ մեջբերելով Լոնդոնից նրա հեռագիրը. «Իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են»։

1891- Իռլանդացի Վիլյամ Մաքքրումի առաջարկով ֆուտբոլում 11 մետրա­նոց տուգանային հարված ներմուծ­վեց։

1886 - ԱՄՆ-ի պատմության առաջին և միակ անգամ «Սպիտակ տանը» տեղի ունեցավ պսակադրություն: ԱՄՆ-ի նախագահ Գրովեր Կլիվլանդը ամուսնացավ Ֆրենսիս Ֆոլսոմի հետ, ով իր հերթին դարձավ ամենաերիտասարդ առաջին տիկինը (21 տարեկան):

1864 - Ավարտ­վում է 1817-64 թվա­կան­նե­րի Կով­կաս­յան պա­տե­րազմը:

1799 - Արքա Պավել I-ի հրամանով Ռուսաստանը ճանաչեց Արցախի մելիքների անկախությունը:

1740 - Ծնվել է ֆրանսիացի արիստոկրատ գրող և փիլիսոփա, սադիզմի տեսության հիմնադիր Մարկիզ դե Սադը։

1098 - Առաջին խաչակրաց արշավանքների ժամանակ ավարտվեց Անտիոքի պաշարումը:

455 - Վանդալները ներխուժում են Հռոմ և երկու շաբաթ թալանում են այն:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Սողոմոն Թեհլերյան, հունիսի 2, ԱՍԱԼԱ, Պատմության այս օրը, Մարկիզ դե Սադ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon