Պատմության այս օրը. հունիսի 2

Օրացույց 02.06.2020   09:00   591

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Սեքս-բիզնեսում աշխատողների միջազվգային օրը (International Sex Workers Day) *
  • Սնման հոգեկան խանգարման դեմ պայքարի համաշխարհային օրը (World Eating Disorders Day) *

Ազգային

  • ԱՄՆ - Կոբրաներին վախեցնելու օրը Հյուսիսային Ամերիկայում (Yell «Fudge» at the Cobras in North America Day) *
  • ԱՄՆ - Ամերիկյան քաղաքացիության օրը (American Indian Citizenship Day) *
  • ԱՄՆ - «Ջանիկի» ազգային օրը (National Bubba Day) *
  • ԱՄՆ - Առողջապահության ոլորտի կադրեր հավաքագրողի ազգային օրը (National Healthcare Recruiters Day) *
  • ԱՄՆ - Սիրելի ատամնաբույժի օրը (I Love My Dentist Day) *
  • ԱՄՆ - «Rocky Road» պաղպաղակի ազգային օրը (National Rocky Road Day) *
  • ԱՄՆ - Գրիլ հավի ազգային օրը (National Rotisserie Chicken Day) *
  • ԱՄՆ - Աշխատանքը շուտ վերջացնելու ազգային օրը (National Leave the Office Early Day) *
  • Արգենտինա - Կամավոր հրշեջի օրը
  • Արգենտինա - Տնտեսագիտության շրջանավարտի ազգային օրը 
  • Արգենտինա - Մկանաթուլության հիվանդների օրը (Day of patients with myasthenia gravis) *
  • Արգենտինա - Շների ազգային օրը *
  • Բուլղարիա - Քրիստո Բոտևի օրը
  • Բութան - Երեխաների ծառատունկի օրը *
  • Բութան - Անտառտնտեսության սոցիալական օրը
  • Թաիլանդ - Արքայախնձորի փառատոն *
  • Իտալիա - Հանրապետության օրը
  • Կանադա - Վետերանների օրը (Decoration Day) 
  • Հնդկաստան - Նիջալա Էկադաշի (Nirjala Ekadashi) *
  • Ռուսաստան - Սննդակարգում ավելորդություններից հրաժարվելու օրը*
  • Ռուսաստան - Արբանյակային հետազոտության և նավիգացիայի օրը *
  • Ռուսաստան - Թղթե օձապարիկներ և օդանավիկներ արձակելու օրը *
  • Ռուսաստան - Ընկնող պահարանների օրը
  • Սլովենիա - Երկաթգծի աշխատողների օրը 
  • Սողոմոնի կղզիներ - Իզաբելա գավառի օրը

* Հունիսի 2-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2016 - Բեռլինում վրիժառու Սողոմոն Թեհլերյանի դատից 95 տարի անց Գերմանիայի խորհրդարանում քվեարկության դրվեց և ընդունվեց Հայոց ցե­ղասպանությունը ճանաչող բանաձևը։
2011 - Լատվիացի գործարար և քաղաքական գործիչ Անդրիս Բերզինշը զբաղեցրեց Լատվիայի նախագահի պաշտոնը՝ նախագահական ընտրություններից հետո:
2003 - Բայկոնուրի տիեզերակայա­նից արձակվեց Եվրոպական տիեզե­րական գործակալության՝ աշխարհի առաջին միջմոլորակային «Մարս» սարքը։
1992 - Արցախյան ազատամարտի ժամանակ ադրբեջանական բանակը Քելբաջարից ուշադրություն շեղող հարձակում սկսեց:
1992 - Ընդունվեց ԼՂՀ դրոշը:
1978 - Մադրիդում երեք հայ գրո­հա­յին­ներ կրակ են բացում Թուր­քիայի դեսպանի մեքենայի վրա։

  • Զոհվում են նաև դես­պանի կինը, վարորդը։ Գործո­ղու­թյան պատասխանա­տվու­թյունն իր վրա է վերցնում Հայկական Գաղտնի Բա­նա­կը՝ ԱՍԱԼԱ-ն։

1966 - 12 տարի անց Ֆրենկ Սինատրան «Strangers in the Night» երգով կրկին հայտնվում է բրիտանական հիթ շքերթների առաջին հորիզոնականում։
1962 - Նախորդ օրը ԽՍՀՄ-ում սնն­դամթերքի գների բարձրացման դեմ Ռուսաստանի Նովոչերկասկ քաղաքի բանվորության գլխավորությամբ բնակչությունը ոտքի ելավ։

  • Կոմունիստական կուսակցության պա­հանջով նրանց դեմ հանված զորքը կրակ բացեց։ Տեղում սպանվեց 20 հոգի, 3-ը մահա­ցան հիվանդանոցում։ Վիրավորվեց 87 մարդ։ Հետագայում 122 հոգի տարբեր չափի ազատազրկման դատապարտվեց։

1955 - Հիմնադրվեց Բայկոնուր տիեզերակայանը։
1953 - Վեստ­մինս­տեր­յան աբ­բա­յու­թյու­նում տե­ղի է ու­նե­նում Բրի­տա­նի­ա­յի թա­գու­հի՝ Եղի­սա­բեթ II-ի թա­գադ­րու­թյու­նը:
1946 - Իտա­լի­ան հռ­չակ­վում է հան­րա­պե­տու­թյուն:

  • Կանայք ընտրելու իրավունք ստացան։

1938 - Տեղի ունեցավ ՀԽՍՀ ԳԽ ընտրու­թյուն­ներ, գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Մացակ Պապյանը, իսկ Ժողկոմխորհրդի նախագահ՝ Արամ Փի­րուզ­յանը:
1924 - ԱՄՆ հնդ­կա­ցի­նե­րը քա­­ղա­քա­ցի­ություն են ստա­նում։
1921 - Գերմանական դատարանը անմեղ ճանաչեց Սողոմոն Թեհլերյանին Թալեաթ փաշայի սպանության համար:
1897 - The New York Journal-ը հերքում է Մարկ Տվենի մահվան մասին լուրը՝ մեջբերելով Լոնդոնից նրա հեռագիրը.

  • «Իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են»։

1891- Իռլանդացի Վիլյամ Մաքքրումի առաջարկով ֆուտբոլում 11 մետրա­նոց տուգանային հարված ներմուծ­վեց։
1886 - ԱՄՆ-ի պատմության առաջին և միակ անգամ «Սպիտակ տանը» տեղի ունեցավ պսակադրություն:

  • ԱՄՆ-ի նախագահ Գրովեր Կլիվլանդը ամուսնացավ Ֆրենսիս Ֆոլսոմի հետ, ով իր հերթին դարձավ ամենաերիտասարդ առաջին տիկինը (21 տարեկան):

1864 - Ավարտ­վում է 1817-64 թվա­կան­նե­րի Կով­կաս­յան պա­տե­րազմը:
1799 - Պավել I կայսրիի հրամանով Ռուսաստանը ճանաչեց Արցախի մելիքների անկախությունը:
1098 - Առաջին խաչակրաց արշավանքների ժամանակ ավարտվեց Անտիոքի պաշարումը:
455 - Վանդալները ներխուժում են Հռոմ և երկու շաբաթ թալանում:


ԾՆՎԵԼ ԵՆ

1988 - Սերխիո Լիոնել Ագուերո, արգենտինացի ֆուտբոլիստ («Մանչեսթեր Սիթի»)
1970 - Էլեն Շակիրովա (Բունիաթ­յանց), բասկետբոլիստուհի
1961 - Էդուարդ Զորիկյան, բանաստեղծ և երգահան
1959 - Ռինեկե Դեյքստրա, նիդերլանդացի լուսանկարիչ և վիդեոարտիստ
1951 - Էդգարդո Մենդես, մեքսիկացի ֆուտբոլային նախկին մրցավար
1947 - Զավեն Սարգսյան, հայ լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն
1941 - Չարլի Ուոթս, անգլիացի հարվածային գործիք նվագող, Rolling Stones խմբի անդամ
1936 - Եվգենի Գևորգյան, ջազային դաշնակահար
1932 - Բեդրոս Կիրկորով, բուլղարացի երգիչ, Ֆիլիպ Կիրկորովի հայրը
1922 - Խուան Անտոնիո Բարդեմ, իսպանացի ռեժիսոր 
1913 - Վալտեր Անդրեաս Շվարց (Walter Andreas Schwerz), գերմանացի երգիչ-երգահան և գրող
1904 - Ջոննի Վայսմյուլլեր, ամերիկացի լողորդ, օլիմպիական խաղերի հնգակի չեմպիոն
1875 - Հովհաննես Կարապետյան, երկրաբան
1863 - Ֆելիքս ֆոն Վայնգարտներ, ավստրիացի դիրիժոր, կոմպոզիտոր
1840 - Թոմաս Հարդի (Thomas Hardy), անգլիացի բանաստեղծ և գրող
1816 - Գրեյս Ագիլեր, անգլիացի գրող և հրապարակախոս
1743 - Ալեքսանդր Կալիոստրո, իտալցի կոմս, աստղագուշակ, ավանտյուրիստ
1740 - Մարկիզ դե Սադ, ֆրանսիացի արիստոկրատ գրող և փիլիսոփա, սադիզմի տեսության հիմնադիր  
1731 - Մարթա Վաշինգտոն, եղել է ԱՄՆ-ի առաջին տիկինը 
1621 - Իսահակ վան Օստադե, հոլանդացի նկարիչ
1305 - Աբու-Սաիդ Բահատուր Խան, մոնղոլական պետության իշխան

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Սողոմոն Թեհլերյան, հունիսի 2, ԱՍԱԼԱ, Պատմության այս օրը, Մարկիզ դե Սադ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon