Պատմության այս օրը. հունիսի 20

Օրացույց 20.06.2019   09:30   87

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Փախստականի համաշխարհային օրն է

Կենդանաբանական այգիներում բնակվող փղերի պաշտպանության համաշխարհային օրն է

2003 - Ստեղծվում է «Վիկիմեդիա» ֆոնդը։

1994 - Արթուր Եզեկյանի հիմնադրած Գյումրու «Շանթ» հեռուս­տա­ընկերությունն սկսեց հեռարձակումը որպես լրա­տվա­կան ծառայություն:

1993 - Լա Մանշի տակով անցնող Եվրոթունելով կատարվեց երկաթուղու առաջին ուղերթի փորձարկումը։

1991 - Լատվիայում վերականգնվեց 1922 թ. սահմա­նա­դրու­թյունը։

1990 - ԳՖՀ խորհրդարանը որոշում ընդունեց մայրաքաղաքը Բոննից Բեռլին տեղափոխելու մասին։

1978 - Ծնվել է անգլիացի ֆուտբոլիստ Ֆրենկ Լեմպարդը։

1974 - Որպես պատասխան հունական «սև գնդապետների» կողմից Կիպրոսում նոր ծայրահեղական ղեկավար նշանակելուն, Թուրքիան ռազմական գործողություններ սկսեց Կիպրոսի դեմ և գրավեց Կիպրոսի ողջ հյուսիսը՝ այնտեղ ստեղծելով Կիպրոսի թուրքական պետություն, որը մինչ այսօր չի ճանաչվել ոչ մի պետության կողմից՝ բացառությամբ Թուրքիայի։

1968 - Ծնվել է ամերիկացի ռեժիսոր Ռոբերտ Ռոդրիգեսը։

1967 - Ծնվել է ավստրալիացի դերասանուհի Նիկոլ Քիդմանը։

«Օսկարի», 4 «Ոսկե Գլոբուսի» և մի շարք այլ հեղինակավոր կինոմրցանակների դափնեկիր է։ Նիկոլ Քիդմանի մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են «Ժամեր», «Ավստրալիա», «Ցուրտ լեռը», «Մուլեն Ռուժ», «Դոգվիլ», «Մոնակոյի արքայադուստրը», «Անապատի թագուհին», «Մեծ փոքրիկ սուտը», «Ուրիշները» և այլն։

1949 - Ծնվել է ամերիկացի երգիչ Լայոնել Ռիչին։

1934 - Վաճառքի հանվեց Լոնդոնի Վաթերլոյի կամուրջը։

1927 - Ծնվել է մուլ­տիպլիկատոր, «Դե սպասիր»-ի հեղինակ Վյաչեսլավ Կոտենոչկինը։

1880 - Ֆյոդոր Դոստոևսկին արտասանում է իր ամենահայտնի 45 րոպեանոց ճառը՝ նվիրված Ալեքսանդր Պուշկինին։

1819 - Ծնվել է ֆրանսիացի երգահան և թավջութակահար, ֆրանսիական օպերետ ժանրի ստեղծողներից մեկը՝ Ժակ Օֆենբախը։

1815 - Ավարտվեց Նապոլեոն Բոնապարտի իշխանության հարյուր օրը։

1793 - Ամերիկացի Էլի Ուիտնին ստեղծեց բամ­բա­կա­զտիչ մեքե­նան։

451 - Տեղի ունեցավ Կատալաունյան դաշտերի ճակատամարտը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Պատմության այս օրը, հունիսի 20, Նիկոլ Քիդման, Լայոնել Ռիչի

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon