«  Հունիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. հունիսի 24

Պատմության այս օրը. հունիսի 24

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • ՉԹՕ-ների համաշխարհային օրը (World UFO Day) *
  • Փերիների միջազգային օրը (International Fairy Day) *
  • Կրկնակի օգտագործման օրը (Upcycling Day) *

Ազգային

  • ԱՄՆ- Ամերիտկայի պատվո օրեր (Honor America Days) 
  • ԱՄՆ - Էներգիայի օգտագործման ազգային օրը (National Energy Shopping Day)
  • ԱՄՆ - Թանգարանների կենդանացման օրը (Museum Comes to Life Day) *
  • ԱՄՆ - Պարլինեի ազգային օրը (National Pralines Day) *
  • ԱՄՆ - Մոմաթղթի ազգային օրը (National Parchment Day) *
  • ԱՄՆ - Շրջանով լողալու օրը (Swim a Lap Day) *
  • ԱՄՆ - Զգացմունքների տոնակատարություն (Celebration of the Senses) *
  • Արուբա - Դերա Գայի փառատոնը *
  • Բելառուս - Իվան Կուպալայի գիշեր
  • Բրազիլիա - Կաբոկլոյի օրը
  • Էկվադոր - Սան-Խուան Բաուտիստի տոնը (Fiesta de San Juan Bautista) *
  • Էստոնիա - Յանիպյաևի օրը (Jaanipäev) *
  • Իսլանդիա - Յոնսմեսսա (Jónsmessa) *
  • Կանադա - Քվեբեկի օրը
  • Կանադա - Մոնրեալի ջազի միջազգային փառատոն (Festival International de Jazz de Montreal) *
  • Կոնգո - Ձկան օրը
  • Հոնդուրաս - Հունիսյան տոնավաճառ (Feria Juniana) 
  • Շոտլանդիա - Բենոկբեռնի ճակատամարտի օրը 
  • Պերու - Ինտի Ռայմի (Արևի տոնը) *
  • Պերու - Ֆերմերի օրը (Farmer Day) 
  • Ռուսաստան - 1945 թ. Հաղթանակի շքերթի օրը
  • Ռուսաստան - Գունավոր ապակու օրը
  • Վենեսուելա - Կարաբոբոյի ճակատամարտի օրը
  • Ֆիլիպիններ - Մանիլայի օրը
  • Ֆիլիպիններ - Վատա-վատայի փառատոնը (Wattah Wattah Festival) *

* Հունիսի 24-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2000 - Լոնդոնում Թեմզա գետի վրա բացվեց հետիոտն երթևեկության համար նախատեսված «Միլենիում» կամուրջը։
2016 - Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ժամանեց Հայաստան:
2006 - Հայաստանի շախմատի հավաքականը դարձավ Օլիմ­պիա­դայի չեմպիոն։
1994 - Հիմ­նադր­վեց ՀՀ ՊՆ Վազ­գեն Սարգս­յա­նի ան­վան ռազ­մա­կան ինս­տի­տուտը:
1990
- Վիկտոր Ցոյի և «Կինո» խմբի վերջին համերգը «Լուժ­նիկի» ստադիոնում։
1973 - Լեոնիդ Բրեժնևը ԱՄՆ կատարած այցի ժամանակ հայ­տա­րարեց, որ Սառը պատերազմն ավարտվել է։
1947 - Ամերիկացի օդաչու Քենեթ Առնոլդը Վաշինգտոնի մերձակայքում սարերի վրայով թռչելիս օդում տեսավ 9 տարօրինակ օբյեկտ։

  • Նա դրանք նմանեցրեց ափսեների և այդտեղից էլ եկավ «թռչող ափսե» անվանումը (ՉԹՕ)։

1935 - Բացվել է Երևանի տիկնիկային թատրոնը։
1935
- Թբիլիսիում բացվեց ԽՍՀՄ-ում առաջին մանկական եր­կա­թուղին։
1934
- Ուկրաինայի մայրաքաղաքը Խարկովից տեղափոխվեց Կիև։
1916
- Առաջին անգամ Հոլիվուդյան աստղի ստացած հոնարարը անցավ մեկ միլիոն դոլարը։

  • Դերասանուհի Մերի Փիքֆորդը «Paramount Pictures» ընկերության հետ 1.040.000 ԱՄՆ դոլարի պայմանագիր ստորագրեց:

1571 - Ֆիլիպիններում հիմնադրվեց Մանիլա քաղաքը։
1497 - Ջոն Կաբոտը հայտնաբերեց Կանադան։
444
- Մեծ Հայքի Շահապիվան ավանում՝ Հայոց թագավորների բանակատեղիում, Հովսեփ Ա Հողոցմեցու կաթողիկոսության և Վասակ Սյունու մարզպանության օրոք տեղի ունեցավ Հայ առաքելական եկեղեցու Շահապիվանի ժողովը:


ԾՆՎԵԼ ԵՆ

1987 - Լեոնել Մեսսի, արգենտինացի ֆուտբոլիստ
1985 - Դիեգու Ալվեշ, բրազիլացի ֆուտբոլիստ, դարպասապահ
1968 - Բորիս Գելֆանդ, իսրայելցի շախմատիստ, գրոսմայստեր (1989)
1963 - Յուրի Գասպարյան, հայազգի երաժիշտ, «Կինո» խմբի կիթառահարը
1940 - Վիտորիո Ստորարո, իտալաամերիկացի կինոօպերատոր, Օսկարի եռակի դափնեկիր
1935 - Ռոբերտ Դաունի (ավագ), ամերիկացի ռեժիսոր և դերասան, նաև սցենարիստ, պրոդյուսեր, օպերատոր
1908 - Արտեմ Ալիխանյան, գիտնական (մահ. 1978)