«  Հունիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. հունիսի 27

Պատմության այս օրը. հունիսի 27

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Ձկնորսության համաշխարհային օրը

Ամեն տարի հունիսի 27-ին նշվում է Ձկնորսության համաշխարհային օրը: Տոնը նշվում է 1985 թվականից:
Ձուկ բռնելն աշխարհի ամենատարածված զբաղմունքներից մեկն է: Նա, ով գոնե մեկ անգամ կարթով հայտնվել է գետի մոտ, վայելել բնության հետ շփումն ու բռնել իր կյանքի առաջին ձուկը, երբեք չի մոռանա այդ հրաշալի զգացողությունները:
Միայն իսկապես հետաքրքրված մարդիկ կարող են գնալ շատ հեռու և խուլ վայրեր, ժամերով թրջվել անձրևի տակ, որ զգան կամ տեսնեն ձուկ բռնելու հաճույքը:
Ձկնորսության համաշխարհային օրն ամբողջ աշխարհում անցկացվում են ձուկ բռնելու մրցույթներ, տարբեր ուսուցողական սեմինարներ, որոնց մասնակցում են և´ փորձառու ձկնորսներ, և´ սկսնակներ:
Վերջին տարիներին այդ միջոցառումներին կարելի է հանդիպել նաև կանանց և աղջիկների: Աստիճանաբար ավելի շատ մարդ է հասկանում, որ ձկնորսությունը ֆիզիկական և հոգևոր ուժերի ամրապնդման լավ հնարավորություն է:

  • Արդյունաբերության աշխատողների համաշխարհային օրը (Industrial Workers of the World Day)
  • Մտացրիվ կարծրախտի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Multiple Sclerosis Day) *
  • Միկրոբիոմի համաշխարհային օրը (World Microbiome Day) *
  • Արքայախնձորի համաշխարհային օրը (World pineapple day) *
  • Սմուրֆիկների համաշխարհային օրը (Global Smurfs Day) *
  • Ողնաշարի ծռումների մասին իրազեկման միջազգային օրը (International Scoliosis Awareness Day) *
  • Միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների օրը (Micro-, Small and Medium-sized Enterprises Day) *
  • Բանկոմատի ծննդյան օրը *

Ազգային

  • ԱՄՆ - Ամերիկայի պատվո օրեր (Honor America Days) 
  • ԱՄՆ - Հետվնասվածքային սթրեսային ընկճախտի մասին իրազեկման ազգային օրը (National PTSD Awareness Day) 
  • ԱՄՆ - ՄԻԱՎ թեստավորման ազգային օրը (National HIV Testing Day) 
  • ԱՄՆ - Ամերիկյան մեծ քեմփինգ ետնաբակում (Great American Backyard Campout) *
  • ԱՄՆ - Ամուսնության մասին որոշում կայացնելու օրը (Decide to be Married Day) *
  • ԱՄՆ - Հելեն Քելերի օրը (Helen Keller Day) *
  • ԱՄՆ - Նարինջի ծաղիկների ազգային օրը (National Orange Blossom Day) *
  • ԱՄՆ - Ցախակեռասի ազգային օրը (National Haskap Berry Day) *
  • ԱՄՆ - Պաղպաղակի տորթի ազգային օրը (National Ice Cream Cake Day) *
  • ԱՄՆ - Բինգոյի ազգային օրը (National Bingo Day) *
  • ԱՄՆ - Սոխի ազգային օրը (National Onion Day) *
  • ԱՄՆ - Արքայախնձորի ազգային օրը (National Pineapple Day) *
  • ԱՄՆ - Արևապաշտպան ակնոցի ազգային օրը (National Sunglasses Day) *
  • ԱՄՆ - Ծնունդ շնորհավորելու օրը (Happy Birthday to You Day) *
  • ԱՄՆ - Ամառնամուտ (Summersgiving) *
  • Արգենտինա - Կենսաբանի օրը 
  • Բելոռուս - Գյուտարարի և ռացիոնալիզատորի օրը
  • Բրազիլիա - Խառը ռասսաների օրը
  • Գերմանիա - Ճարտարապետության օրը
  • Գերմանիա - Յոթ քնածների օրը (Sleep Day) *
  • Թուրքմենստան - Արվեստի և մշակույթի աշխատողների օրը
  • Թուրքմենստան - Մախտումկուլի Ֆրագի պոեզիայի օրը *
  • Կանադա - Ազգային օրհներգի օրը 
  • Կանադա - Կանադական բազմամշակույթիզմի օրը *
  • ԿԺԴՀ - Սուրճի ազգային օրը 
  • Կոլումբիա - Սուրճի ազգային օրը
  • Հայաստան - Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը (Հայ առաքելական եկեղեցի)

Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը հայոց մեծագույն սրբերից մեկի հիշատակին նվիրված երեք տոներից մեկն է: Ըստ ավանդության՝ հայոց մեծ դարձից հետո Ս. Գրիգոր Լուսավորիչն իր կյանքի վերջին տարիներն ավարտում է ճգնակեցությամբ՝ Սեպուհ լեռան Մանեի այրում, որտեղ էլ վախճանվում է 326 թվականին: Նրա մարմինը գտնում են հովիվները, որոնք, չճանաչելով մահացած կաթողիկոսին, մարմինը ծածկում են քարակույտի տակ: Հետագայում Ս. Գրիգոր Լուսավորիչը տեսիլքով հայտնում է իր նշխարների տեղն աշակերտներից Գառնիկ Բասենցուն, որից հետո Հայրապետի նշխարները տեղափոխվում և ամփոփվում են Դարանաղի գավառի Թորդան գյուղում: Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարները բոլոր քրիստոնեական եկեղեցիների ամենամեծ սրբություններից են: Հայոց Հայրապետի նշխարները գտնվելուց հետո նրանցից մի մասն իբրև սրբազան մասունք տարվել է Վաղարշապատ, Բյուզանդիա, Իտալիա: Մայր Աթոռ Ս. Էջմիածնում պահվող Լուսավորչի Ս. Աջը Հայ եկեղեցու կարևորագույն սրբություններից մեկն է, որով օրհնվում է սրբազան մյուռոնը: Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնը նշվում է Հոգեգալստից հետո, չորրորդ շաբաթ օրը: Տոնի օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ: Տոնի առիթով Հայ եկեղեցին սահմանել է շաբաթապահք: Տոնն ունի նաև իր նախատոնակը: 

  • Ղրղզստան - Գրադարանների օրը
  • Միացյալ Թագավորություն - Զինված ուժերի օրը (Armed Forces Day) 
  • Նիդերլանդներ - Վետերանների օրը 
  • Նիկարագուա - Ընդդիմադիրների օրը 
  • Չեխիա - Կոմունիստական ռեժիմի զոհերի հիշատակի օրը
  • Ջիբութի - Անկախության օրը 
  • Ռուսաստան - Երիտասարդության օրը
  • Ռուսաստան - Գյուտարարի և ռացիոնալիզատորի օրը
  • Ռուսաստան - Պատահական մտքերի գրառման օրը
  • Ռուսաստան - Գրադարանների համառուսական օրը
  • Վենեսուելա - Լրագրողի օրը 
  • Տաջիկստան - Ազգային միասնության օրը
  • Ուզբեկստան - Տպագրության և զանգվածային լրատվության աշխատողների օրը

* Հունիսի 27-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2008 - ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը որոշում ընդունեց մինչև Վեհաժողովի հունվարյան նիստը Հայաստանին ժամանակ հատկացնել ԵԽԽՎ 1609-րդ բանաձևի պահանջ­ների կատարման համար։
2003 - Ստեղծվեց Վիքիքաղվածքը:
1993 - Արցախյան ազատամարտի ժամանակ հայկական զինված ուժերը ազատագրեցին Մարտակերտ քաղաքը։
1988 - Փարիզի Լիոնի կայարանում բախվում են երկու արվարձանային գնացքները։

  • 56 մարդ զոհվում է, 57-ը՝ վիրավորվում։

1977 - Ավարտվեց Տաջիկստանի քաղաքացիական պատերազմը։
1977 - Ֆրանսիան թույլատրել է Ջիբութիի անկախությունը։
1954 - Օբնինսկում՝ Մոսկվայի մոտ բացվեց աշխարհի առաջին ատոմակայանը։
1931
- Իգոր Սիկորսկին ԱՄՆ-ում ստացավ ուղղաթիռի պատրաստման արտոնագիր:
1905 - Ռուսական «Պոտյոմկին» զրահանավի վրա ապստամբություն սկսվեց:
1877 - Բալկանյան ռազմաճակատում ռուսական զորքերը սկս­եցին Բուլղարիայի ազատագրումը։

  • Տեղական բնակ­չու­թյու­նը ամեն ինչով աջակցում էր ռուսական բանակին։

1829 - Էրզրումի գրավումը ռուսական բանակի կողմից։
1615 - Թեյն առաջին անգամ ներմուծվում է Եվրոպա։


ԾՆՎԵԼ ԵՆ

1984 - Խոսե Հոլեբաս, հույն ֆուտբոլիստ
1983 - Ալսու, թաթարական ծագումով ռուս երգչուհի
1977 - Ռաուլ Գոնսալես, իսպանացի ֆուտբոլիստ
1976 - Վարդուհի Վարդանյան, հայ երգչուհի (մ. 2006)
1975 - Թոբի Մագուայեր, ամերիկացի դերասան, կինոպրոդյուսեր

  • Առավել հայտնի է Սեմ Ռեյմիի «Սարդ մարդը» ֆիլմից։

1955 - Իզաբել Աջանի, ֆրանսիացի դերասանուհի

  • «Սեզար» կինոմրցանակի հնգակի դափնեկիր է։