«  Հունիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. հունիսի 28

Պատմության այս օրը. հունիսի 28

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Պրիսինգի միջազգային օրը (International Body Piercing Day) *
  • Տաու տառի օրը (Tau Day) *
  • Կաթնային շոկոլադի օրը (Milk Chocolate Day) *
  • CAPS LOCK ստեղնի օրը (CAPS LOCK Day) *
  • Քրիստոֆեր սթրիթի օրը (Christopher Street Day) *

Ազգային

  • ԱՄՆ - Ամերիկյան պատվո օրեր (Honor America Days)
  • ԱՄՆ - Ապահովագրության մասին իրազեկման ազգային օրը (National Insurance Awareness Day) 
  • ԱՄՆ - Հարավային Կարոլինայի օրը (South Carolina Day)
  • ԱՄՆ - Ալյասկայի ազգային օրը (National Alaska Day) 
  • ԱՄՆ - Սերունդների օրը (Descendants Day)
  • ԱՄՆ - Ամերիկյան երեխաների օրը (America’s Kids Day)
  • ԱՄՆ - Փայթե խրճիթի օրը (Log Cabin Day) *
  • ԱՄՆ - Տապիոկի ազգային օրը (National Tapioca Day) *
  • ԱՄՆ - Լոգիստիկայի ազգային օրը (National Logistics Day) *
  • ԱՄՆ - «Կարմիր թևեր» գործողության կատարումը (Operation Red Wings Observance) *
  • ԱՄՆ - Պոլ Բանյանի ազգային օրը (National Paul Bunyan Day) *
  • ԱՄՆ - Սեվիչեի ազգային օրը (National Ceviche Day) *
  • ԱՄՆ - Սրտառուչ գրկախառնումների երջանիկ օրը (Happy Heart Hugs Day) *
  • ԱՄՆ - Թոռնիկի օրը (Grandchildren’s Day) *
  • Բելառուս - Երիտասարդության օրը 
  • Գերմանիա - Քրիստոֆեր սթրիթի օրը (Christopher Street Day) *
  • Լեհաստան - 1956 թ. Պոզանյան հունիսի հիշատակի օրը 
  • Հաիթի - Հայրիկի օրը 
  • Հոնդուրաս - Հունիսյան տոնավաճառ (Feria Juniana Carnival) 
  • Ղազախստան - Կապի և տեղեկատվության աշխատողների օրը
  • Ղրղզստան - Փաստաբանի օրը 
  • Պերու - Սեվիչեի ազգային օրը (National Ceviche Day) *
  • Ռուսաստան - Ռուս բուքմեյքերի օրը
  • Ռուսաստան - Կարուսելի ձիուկի օրը *
  • Սերբիա - Վիդովի օրը (Видовдан) 
  • Վիետնամ - Ընտանիքի օրը
  • Ուկրաինա - Երիտասարդության օրը
  • Ուկրաինա - Սահմանադրության օրը

* Հունիսի 28-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2001 - Միլոշևիչին հանձնում են Հաագայի դատա­րան՝ ռազմա­կան հանցագործություններ կատարելու մե­ղա­­դրանքով։
1997 - Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոնության հա­մար մրցամարտում Մայք Թայսոնը կծեց և պոկեց իր հակառակորդ Է­վան­դեր Հոլիֆիլդի ականջը։
1992 - Արցախյան ազատամարտի ժամանակ հայկական զինված ուժերը Մոնթե Մելքոնյանի հրամանատարությամբ ազատագրեցին Ճարտար, Մաճկալաշեն, Կարմիր Շուկա բնակավայրերը։
1970 - Վովա փղի փախուստը Երևանի կենդանաբանական այգուց։

  • Խորհրդային Միությունում իր չափերով երկրորդ փիղն էր:

1953 - Բեռլինում գնդակահարվեցին 18 խորհրդային զին­վոր­ներ՝ գերմանացի ցուցարարների վրա կրա­կե­լու հրա­մա­նից հրաժարվելու համար։
1919 - Ստորագրվեց Վերսալյան պայմանագիրը, որով պաշտոնապես ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմը։
1914 - «Երիտասարդ Բոսնիա» կազմակերպության անդամներից մեկի՝ Գավրիլո Պրինցիպի ձեռքով սպանվեցին Ավստրոհունգարական գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդը և նրա կինը։
1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Արշակ Տեր-Ղուկասովի հրամանատարությամբ հայկական զորքերը ազատագրեցին Բայազետը։
1644 - Թափառաշրջիկ թատերական խմբի դերասան Ժան Բատիստ Պոկլեն առաջին անգամ բեմ է դուրս գալիս Մոլիեր կեղծանունով։
1292 - Եգիպտոսի սուլթան Մելիք Աշրաֆը գրավեց կաթողիկոսի նստավայրը՝ Հռոմկլան, գերի վերցրեց Ստեփանոս Դ Հռոմկլայեցի կաթողիկոսին և քաղաքի բնակչությանը ու շարժվեց դեպի Սիս։
1098 - Առաջին խաչակրաց արշավանքների ժամանակ խաչակիրները Անտիոքի մոտ ջախջախեցին մուսուլմաններին։


ԾՆՎԵԼ ԵՆ

1994 - Անիշ Գիրի, նիդերլանդացի շախմատիսի, գրոսմայստեր
1982 - Վլադիմիր Պոտկին, ռուս շախմատիստ,  միջազգային գրոսմայստեր, Եվրոպայի չեմպիոն (2011).
1972 - Մարիա Բուտիրսկայա, ռուս գեղասահորդ, աշխարհի չեմպիոն (1999), Եվրոպայի եռակի չեմպիոն
1971 - Ֆաբիեն Բարտեզ, ֆրանսիացի ֆուտբոլային դրպասապահ, աշխարհի չեմպիոն (1998), Եվրոպայի չեմպիոն (2000)
1971 - Իլոն Մասկ, կանադա-ամերիկյան հայտնի ինժեներ, գյուտարար, գործարար, միլիարդատեր, PayPal, SpaceX ընկերությունների հիմնադիր, Tesla Motors-ի հիմնադիր-ներդրողներից
1966 - Նատալիա Շտուրմ, ռուս երգչուհի.
1948 - Քեթի Բեյթս, ամերիկացի դերասանուհի, ռեժիսոր, «Օսկարի» և «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր 
1943 - Կլաուս ֆոն Կլիտցինգ, գերմանացի ֆիզիկոս, Նոբելյան դափնեկիր (1985).
1930 - Նիկոլայ Կարետնիկով (մ. 1994), ռուս ավանգարդիստ երգահան
1927 - Շերվուդ Ռոուլանդ (մ. 2012), նմերիկացի քիմիկոս, Նոբելյան դափնեկիր (1995).
1926 - Արտյոմ Կարապետյան, թատրոնի և կինոյի հայ դերասան, հայտնի է իր կրկնօրինակման աշխատանքներով (մահ. 2011)
1712 - Ժան Ժակ Ռուսո, ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա, գրող, լուսավորիչ

  • Սենտիմենտալիզմի վառ ներկայացուցիչ է։ Քարոզում էր «վերադարձ դեպի բնություն» և սոցիալական լիակատար հավասարության կոչ էր անում։ Հայտնի գործերից է «Էմիլ կամ դաստիարակության մասին»։

1577 - Փիթեր Պաուլ Ռուբենս, ֆլա­մանդացի գեղանկարիչ