Պատմության այս օրը. հունիսի 3

Օրացույց 03.06.2019   09:30   51

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

2008 - Պրահայում կնքվեց խղճի և կոմունիզմի մասին եվրոպական հռչակագիրը:

2006 - Չեռնոգորիան հռչակեց իր անկախությունը դուրս գալով Սերբիա և Չեռնոգորիայի կազմից:

2000 - Երևանում Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ «Գլադիատոր» ֆիլմի հայաստանյան պրեմիերան:

1991 - Արցախյան պատերազմի ժամանակ ԼՂՀ Հադրութի շրջանի Խանձաձոր գյուղի բնակչությունը տեղահանվեց:

1989 - Չինաստանում դաժանորեն ճնշվեց Պեկինի Տյանյանմեն հրապա­րակում ուսանողների բողոքի հզոր ու երկարատև ցույցը։ Իշխանությունը հայտարարեց 200 զո­հի մասին, իսկ միջազգային իրավա­պաշտպան կառույցները՝ առնվազն 3500-ի։

1986 - Ծնվել է իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը։

1985 - Վատիկանի և Իտալիայի միջև կնքված համաձայնագրով կաթոլիկությունը դադարում է պետական կրոն լինելուց:

1980 - Համակարգիչների խափանման պատճառով ԱՄՆ-ում սխալմամբ ազդարարվում է Խորհրդային Միության միջուկային հարձակման մասին:

1973 - Լե Բուրժեի ավիահանդեսում ցուցադրական թռիչքի ժամանակ խորհրդային ՏՈՒ-144 ինքնաթիռը ջախջախվեց։

1961 - Պատերազմից հետո առաջին անգամ ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի ղեկավար­ները հանդիպեցին Վիեննայում։

1940 - Երկրորդ համաշխարհային պատերազմ. Լյուֆթվաֆեն. ռմբակոծում է Փարիզը:

1938 - Գերմանիայում հրամայվեց ոչնչացնել այն ստեղծագործություննե­րը, որոնք դեգեներատիվ արվեստ էին որակվել՝ իմպրեսիոնիզմը, դադաիզմը, կուբիզմը, ֆովիզմը, սյուրռեալիզ­մը, էքսպրեսիոնիզմը և այլն։

1910 - Ծնվել է ամերիկացի դերասանուհի Պոլետ Գոդարը։

Եղել է Չարլի Չապլինի երրորդ կինը։ Նկարահանվել է նրա «Նոր ժամանակներ», «Մեծ դիկտատորը» ֆիլմերում։ Չապլինից ամուսնալուծվելուց հետո ամուսնացել է գերմանացի հայտնի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի հետ։

1902 - Առաջին անգամ գերմանացի լրագրող Գոլդբերգերը ԱՄՆ-ի մասին օգտագործեց «անսահման հնարավո­րությունների երկիր» արտահայտու­թյունը։

1875 - «Կարմեն» օպերայի հերթա­կան ձախողումից հետո հեղինակը՝ ժորժ Բիզեն, մահացավ սրտի կաթվա­ծից։

1837 - Ծնվել է վիպասան Պերճ Պռոշյանը։ Գրել է «Հացի խնդիր» և «Սոս և Վարդիթեր» վեպերը։

1785 - Պարաշյուտի ծննդյան օրը: Ֆրանսուա Բլանշարը ցուցադրեց իր կողմից պատրաստված պարաշյուտը:

1539 - Ֆլորիդան հայտարարվում է Իսպանիայի տարածք:

1140 - Ֆրանսիացի լեզվաբան Պյեր Աբելարը մեղադրվում է հերետիկոսության մեջ:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Պոլետ Գոդար, Պերճ Պռոշյան, հունիսի 3, Պատմության այս օրը

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon