Պատմության այս օրը. հունվարի 10

Տեղեկատու 10.01.2020   09:30   307

1971 - Մահացել է ֆրանսիական մոդայի գծագրիչ Կոկո Շանելը:

1967 - Երևանում գործարկվեց Խորհրդային Միությունում ամենախոշոր՝ 6 միլիարդ էլեկտրոն-վոլտանոց արագացուցիչը՝ «Արուս»-ը:

1955 - Ծնվել է հանրաճանաչ ֆուտբոլիստ, կիսապաշտպան, միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ Խորեն Հովհաննիսյանը։

1946 - Տեղի ունեցավ Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի առաջին նիստը։

1943 - Սովետական զորքերը սկսեցին Ստալինգրադի հարձակումը։

1920 - Ստեղծվեց Ազգերի լիգան։

1919 - Ուժի մեջ մտավ Վերսալի խաղաղության պայմանագիրը, որով ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմը։

1863 - Լոնդոնում գործարկվեց աշխարհում առաջին մետրոն։

մ.թ.ա. 49 - Հուլիոս Կեսարը անցավ Ռուբիկոն գետը, իսկ նրա «Ռուբիկոնն անցնել» արտահայտությունը դարձավ թևավոր խոսք։

Картинки по запросу река рубикон кесар

Մ.թ.ա. 49-ի հունվարի 10-ին Հուլիոս Կեսարը հակառակ օրենքի (իբրև պրոկոնսուլ նա իրավունք ուներ զորք առաջնորդել միայն Իտալիայի սահմաններից դուրս) մեկ լեգեոնով անցել է Ռուբիկոնը (գետ Ապենինյան թերակղզում։ Ռիմինի քաղաքից հյուսիս թափվում է Ադրիատիկ ծովը)`ասելով. «Վիճակը նետված է» («Alea jacta est»), մտել Իտալիա և սկզբնավորել քաղաքացիական պատերազմ (մ.թ.ա. 49 - 45)։ Այստեղից էլ առաջացել է «անցնել Ռուբիկոնը» թևավոր արտահայտությունը, որը նշանակում է վճռական, կարևոր, անդարձ որոշում կայացնել։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հուլիոս Կեսար, հունվար, Կոկո Շանել, Խորեն Հովհաննիսյան, հունվարի 10, Պատմության այս օրը, ռուբիկոն

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon