Պատմության այս օրը. հունվարի 11

Տեղեկատու 11.01.2020   09:30   360

Տոներ, հիշատակման օրեր

  • Շնորհակալության միջազգային օրը 
  • Հանրապետության օրը (Ալբանիա)
  • Հասունության օրը (Ճապոնիա)

Ծնունդներ

1992 - Դանիել Կարվախալ, Իսպանացի ֆուտբոլիստ, պաշտպան։
1975 - Մատեո Ռենցի, Իտալիայի վարչապետ։
1972 - Ամանդա Փիթ, ամերիկացի դերասանուհի։
1947 - Նիկոլայ Ղազարյան, «Արարատ 73»-ի աստղերից, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին նախագահ։
1874 - Ռեյնհոլդ Գլիեր, խորհրդային կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, երաժշտա-հասարակական գործիչ։
1864 - Հերի Գորդոն Սելֆրիջ, ձեռնարկատեր, Լոնդոնի ունիվերսալ խանութը ստեղծողը։
1755 - Ալեքսանդր Համիլտոն, ԱՄՆ ֆինանսների առաջին նախարարը։

Դեպքեր, իրադարձություններ

2002 - Վախճանվեց հայազգի նշանավոր կինոռեժիսոր Անրի Վերնոյը (Աշոտ Մաղաքյան)։

1993 - Եթեր հեռարձակվեց WWE կազմակերպության WWE Raw պրոֆեսիոնալ ըմբշամարտի առաջին հեռուստաշոուն:

1972 - Արևելյան Պակիստանի անունը դարձավ Բանգլադեշ։

1966 - Բացվեց Թբիլիսիի մետրոպոլիտենը, այն Անդրկովկասի առաջին մետրոն էր և 4-րդը ԽՍՀՄ-ում:

1963 - Լոս Անջելեսում բացվեց առաջին դիսկոտեկը, որը կոչվում էր Whisky-A-G-G։

1935 - Ամելիա Էրհարթը ինքնաթիռով միայնակ հատեց Ատլանտյան օվկիանոսը, նա առաջին կին օդաչուն էր, ում հաջողվեց դա անել:

1924 - Երևանում հիմնադրվեց «Գիրք» հրատարակչական ընկերությունը՝ Մարտիրոս Սարյանի ղեկավարությամբ։

1909 - Նյու Յորքում սկսվեց կանանց աշխարհում առաջին ավտոմրցարշավը:

1879 - Անգլիան պատերազմ հայտարարեց զուլուսներին, և սկսվեց անգլո-զուլուսական պատերազմը:

1803 - Մոնրոն և Լիվինգսթոնը ԱՄՆ-ից ծովային ճափորդության դուրս եկան դեպի Փարիզ՝ գնելու Նոր Օռլեանը, որի արդյունքում ձեռք բերեցին ողջ Լուիզանա նահանգը։

1787 - Ուիլիամ Հերշելը հայտնաբերեց Ուրանի Տիտանիա և Օբերոն արբանյակները։

1755 - Ծնվել է քաղաքական գործիչ, ԱՄՆ-ի հիմնադիր հայրերից Ալեքսանդր Համիլթոնը՝ երկրի ֆինանսական համակարգի, Ֆեդերալիստական կուսակցության, առափնյա պաշտպանության ստորաբաժանման հիմնադիրը:

Որպես առաջին ֆինանսների քարտուղար, նա գրեց Ջորջ Վաշինգտոնի կառավարման տնտեսական քաղաքականության հիմնական մասը: Նա ղեկավարեց Դաշնային կառավարության կողմից նախաձեռնված նահանգների պարտքերի մարումը, առաջին ազգային բանկի հիմնադրումը, սակագների համակարգը և Մեծ Բրիտանիայի հետ բարեկամական առևտրային հարաբերությունները: 

1693 - Երկրաշարժ Սիցիլիայում, ավելի քան 60 000 զոհ։

1569 - Պատմության մեջ վիճակախաղի առաջին հիշատակումը Անգլիայում։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ուիլիամ Հերշել, դիսկոտեկ, Պատմության այս օրը, Ալեքսանդր Համիլթոն, հունվարի 11, վիճակախաղ, հունվար, Անրի Վերնոյ, առաջին անգամ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon