Պատմության այս օրը. հունվարի 12

Տեղեկատու 12.01.2020   09:00   339

2015 - Եղեռնագործություն Գյումրիում։ ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմակայանի զինծառայողը հրազենով և սվինով սպանեց Ավետիսյանների ընտանիքին:

Սպանվել են տան մեջ գտնվող ընտանիքի բոլոր 7 անդամները։ Սպանության մեջ կասկածվում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը:

Տեղում սպանվել էին՝

  • Սերյոժա Կարապետի Ավետիսյանը (1961 թ․ ծնված, ընտանիքի հայրը),
  • Հասմիկ Ռաֆիկի Ավետիսյանը (1959 թ․ ծնված, ընտանիքի մայրը),
  • Արմեն Սերյոժայի Ավետիսյանը (1981 թ․ ծնված, նրանց որդին),
  • Արաքս Անդրանիկի Ավետիսյանը (1990 թ․ ծնված, ընտանիքի հարսը),
  • Աիդա Սերյոժայի Ավետիսյանը (1979 թ․ ծնված, դուստրը),
  • Հասմիկ Արմենի Ավետիսյանը (2012 թ․ ծնված, 2 տարեկան երեխա)։

Ընտանիքի յոթերորդ անդամը՝ վեց ամսական Սերյոժա Արմենի Ավետիսյանը, տեղափոխվել էր հիվանդանոց, ծանր առողջական վիճակում, ենթարկվել վիրահատության։ Սերյոժա Ավետիսյանը հունվարի 19-ին մահացավ հիվանդանոցում (ժամը 17։02-ին երեխայի մոտ արձանագրվեց կենսաբանական մահ)։

2015 թվականի օգոստոսի 12-ին Կայազորային զինվորական դատարանը Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին դատապարտեց 10 տարվա ազատազրկման դասալքության և ապօրինի զենք կրելու մասով։

Ավետիսյանների սպանության գործով դատաքննությունը շարունակվում է:

2010 - Ավերիչ երկրաշարժ Հաիթիում, զոհվեց մոտ 316.000 մարդ։

2006 - Սատանայի քարկոծման ծիսակատարության վերջին օրը հրմշտոցի ժամանակ Մինայում զոհվեց հաջի գնացած 362 մուսուլման ուխտավոր։

2004 - Աշխարհի ամենամեծ «Քուին Մերի 2» օվկիանոսային նավը կատարեց առաջին ճանապարհորդությունը։

1999 - Գահընկեց արվեց Մալիի դիկտատոր Մուսա Տրաորեն և դատապարտվեց մահապատժի խոշոր չափի հափշտակումների համար։

1998 - Փարիզում ստորագրվեց մարդու կլոնավորումը արգելող արձանագրությունը:

1998 - Ինքնասպանություն գործեց իսպանացի նավաստի Ռամոն Սամպեդրոն, ով մոտ 30 տարի պայքարել էր Էֆտանազիայի իրավունքի համար, այդ դեպքերի հիման վրա նկարահանվել է «Ծովը ներսում» ֆիլմը:

1990 - Ադրբեջանի Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Վեզիրովի ելույթը ադրբեջանական հեռուստատեսությամբ: Նա կոչ էր անում հայկական բնակչության նկատմամբ վճռական գործողություններ սկսել:

1990 - Ռումինիան դարձավ Արևելյան Եվրոպայի առաջին երկիրը, որն արգելեց կոմկուսի գործունեությունը։

1989 - Ղարաբաղում ստեղծվեց Հատուկ կառավարման կոմիտե՝ Արկադի Վոլսկու ղեկավարությամբ:

1964 - Տեղի ունեցավ Զանզիբարյան հեղափոխությունը, և Զանզիբարը անկախացավ, իսկ 1964 թվականին միանալով Տանգանիկայի հետ՝ ստեղծվեց Տանզանիան:

1951 - Գործադրվեց ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան:

1945 - Բացվեց Հայաստանի կոմպոզիտորների 1-ին համագումարը։

1945 - Երևանում բացվեց Հայաստանի ստեղծագործողների առաջին համագումարը։

1933 - Երևանում գործարկվեց առաջին տրամվայը:

Картинки по запросу Երևանում գործարկվեց առաջին տրամվայը:

1846 - Թիֆլիսում Հակոբ Վարդապետ Կարինյանի և Պ. Միքայելի նախաձեռնությամբ հրատարակվեց ռուսահայոց երկրորդ«Կովկաս» լրագիրը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         առաջին անգամ, հունվարի 12, Պատմության այս օրը, հունվար

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon