«  Հունվար 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. հունվարի 15

Պատմության այս օրը. հունվարի 15

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Միջազգային

  • Վիքիպեդիայի օրը (Wikipedia Day) *
  • Սելֆիի օրը թանգարանում (Museum Selfie Day) *
  • Ֆեթիշի միջազգային օրը (International Fetish Day) *

Եկեղեցական

  • Կաթոլիկ - Սուրբ Պողոս ճգնավորի տոնը (Feast of Saint Paul the Hermit) *
  • Ուղղափառ - Նախապատմություն, Սուրբ Սերաֆիմի, Սարովցի Հրաշագործի մասունքների երկրորդ ձեռքբերումը

Ազգային

  • ԱՄՆ - Մարդասիրության օրը (Humanitarian Day) *
  • ԱՄՆ - Գլխարկի ազգային օրը (National Hat Day) *
  • ԱՄՆ - Լի Ջեքսոնի օրը (Lee Jackson Day) *
  • ԱՄՆ - Ալֆա Կապպա Ալֆայի օրը (Alpha Kappa Alpha Day) *
  • ԱՄՆ - Թարմ քամած հյութի ազգային օրը (National Fresh Squeezed Juice Day) *
  • ԱՄՆ - Ելակով պաղպաղակի ազգային օրը (National Strawberry Ice Cream Day) *
  • ԱՄՆ - Թեյասունկի ազգային օրը (National Booch Day) *
  • ԱՄՆ - Օղաբլիթի ազգային օրը (National Bagel Day) *
  • ԱՄՆ - Օղաբլիթի և սաղմոնի օրը (Bagel and Lox Day) *
  • Եգիպտոս -  Ծառատունկի օրը
  • Ինդոնեզիա - Օվկիանոսային ծառայության օրը (Ocean Duty Day) *
  • Լիտվա - Կլայպեդայի երկրամասի օրը
  • Խորվաթիա - Միջազգային ճանաչման օրը
  • ԿԺԴՀ -  Կորեական այբուբենի՝ հանգալի օրը (Hangul Day) *
  • Կուբա - Կուբայի գիտության օրը (Día Nacional de la Cienci)
  • Հնդկաստան - Բանակի օրը
  • Հնդկաստան - Ջալիկատու (Jallikattu) *
  • Հնդկաստան - Տիրուվալուվարի օրը (Thiruvalluvar Day) *
  • Հնդկաստան - Կանումա (Kanuma) *
  • Հնդկաստան - Տուսու Փուջա (Tusu Puja) *
  • Հորդանան - Ծառատունկի օրը
  • Մալավի - Ջոն Չիլեմբվեի օրը (John Chilembwe Day)
  • Մալթա - Ծառատունկի օրը
  • Մեծ Բրիտանիա - Քանդված ճանապարհներ վերանորոգելու ազգային օրը (National Pothole Day) *
  • Մեքսիկա - Կոմպոզիտորի օրը *
  • Նիգերիա - Զինված ուժերի օրը
  • Ռուսաստան - ՌԴ ռազմածովային նավատորմի գլխավոր շտաբի օրը
  • Ռուսաստան - ՌԴ Քննչական կոմիտեի կազմավորման օրը
  • Ռուսաստան - Անհետ կորած արձագանքը որոնելու օրը *
  • Վենեսուելա - Ուսուցչի օրը

* Տոնի մասին մանրամասն` այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2009 - Ամերիկյան Airbus A320-ի անձնակազմը կարողացավ Հուդզոն գետի վրա իջեցնել շարժիչները խափանված ինքնաթիռը, փրկելով բոլոր 146 ուղևորներին։
2006 - Երկիր վերադարձավ «Սթարդաստ» տիեզերական սարքը՝ տիեզերանյութի նմուշներով։
2001 - Հիմնադրվեց Վիքիպեդիա ազատ, բազմալեզու հանրագիտարանը։
1993 - Ամերիկյան NBC հեռուստաալիքով հեռարձակվեց «Սանտա Բարբարա» հեռուստասերիալի վերջին՝ 2137-րդ սերիան։
1992 - Եվրամիությունը ճանաչեց Սլովենիայի և Խորվաթիայի անկախությունը։
1990 - Ադրբեջանի ԽՍՀ Գերագույն խորհրդի դիմումի հիման վրա ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը արտակարգ դրություն հայտարարեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում և նրա հարակից շրջան­ներում, ինչպես ևաև Գորիսի շրջանում՝ մեկուսացնելով հայաբնակ շրջանները:
1990 - Հայկական աշխարհազորային ջոկատները երկօրյա մարտերից հետո գրավեցին Արարատի շրջանում ռազմավարական կարևոր դիրք հանդիսացող ադրբեջանական Քյարքի գյուղը:

1943 - Ավարտվեց ԱՄՆ Պաշտպանության նախարարության շենքի՝ Պենտագոնի կառուցումը։
1919 - Անտանտի ռազմական առաքելության ղեկավար, գեներալ Թոմսոնը Ելիզավետպոլի նահանգի հայկական շրջանների նահանգապետ է նշանակում Խոսրովբեկ Սուլթանովին և պահանջում հայերից ենթարկվել Բաքվին:
1919 - ԱՄՆ Բոստոն քաղաքը հեղեղվեց օշարակով, այն հորդել էր ալկոհոլային գործարանի օշարակի հսկայական պահեստից, զոհվեց 21 մարդ:
1892 - Ջեյմս Նեյսմիթը հրապարակում է բասկետբոլի կանոնները։

Խաղի առաջին կանոնները տպագրվել են «Եռանկյունի» ամսագրում 1892-ի հունվարին «Նոր խաղ» վերնագրով։ Խաղի՝ այժմ գործող հիմնական կանոններն են՝

  • Գնդակը կարող է ամեն ուղղությամբ՝ մեկ կամ երկու ձեռքով։
  • Գնդակին չի կարելի հարվածել բռունցքով։
  • Խաղացողը չի կարող վազել գնդակով։
  • Գնդակը պետք է պահել միայն ձեռքերի մեջ. մարմինը չպետք է օգտագործել։
  • Գնդակը կարող է փոխանցել բոլոր ուղղություններով մեկ կամ երկու ձեռքով։
  • Միավոր են հաշվում այն ժամանակ, երբ գնդակը նետվում և մնում է զամբյուղի մեջ։
  • Երբ գնդակը խաղադաշտից դուրս է գալիս, այն պետք է մտցվի խաղադաշտ նույն տեղից հինգ վայրկյանի ընթացքում։
  • Խաղի տևողությունը 4x10 րոպե, և երկու րոպե ընդմիջում երկու խաղակեսերի միջև։
  • Խաղադաշտում գտնվող մրցավարը պետք է պահի խաղի հաշիվը, թե ո՞ր թիմին պետք է տալ գնդակը, երբ այն դուրս է եկել դաշտի սահմաններից։
  • Խաղի 40 րոպեների ընթացքում ավելի շատ արդյունավետ նետում կատարած թիմը ճանաչվում է հաղթող։ Հավասարության դեպքում ավելացվում է լրացուցիչ ժամանակ՝ որոշելու հաղթող կողմին։

1870 - ԱՄՆ-ի Harper's Weekly ամսագրում առաջին անգամ ավանակի "A Live Jackass Kicking a Dead Lion" նկարն օգտագործվում է որպես դեմոկրատական կուսակցության խորհրդանիշ։
1855 - Փարիզում հրատարակվեց «Մասեաց աղավնի» ամսագիրը։
1822 - Դեմետրիոս Իփսիլանտիսն ընտրվում է անկախացած Հունաստանի օրենսդիր ժողովի նախագահ։
1759 - Բացվեց Բրիտանական թանգարանը՝ աշխարհի ամենամեծ թանգարաններից մեկը։
1582 - Ռուսաստանը Լեհ-լիտվական միությանն է զիջում Լիվոնիան և Էստոնիան։
1559 - Եղիսաբեթ I-ը Լոնդոնի Վեսթմինսթրի աբբայությունում թագադրվում է որպես Անգլիայի թագուհի։
1541 - Ֆրանսուա I թագավորը Ժան Ֆրանսուա Ռոբերվալին հանձնարարում է (Կանադայում) հիմնադրել Նոր Ֆրանսիա գավառը։
730 - Բյուզանդական կայսրությունում արգելվեց սրբապատկերների պաշտամունքը, այն համարվեց հանցագործություն:
69 - Օթոնը Հռոմում զավթում է իշխանությունը, իրեն հռչակելով կայսր, սակայն, կառավարում է ընդամենը երեք ամիս, վերջում գործելով ինքնասպանություն։


ԾՆՎԵԼ ԵՆ

1991 - Լոիկ Նեգո, ֆրանսիացի ֆուտբոլիստ, պաշտպան
1935 - Լուիջի Ռադիչե, իտալացի ֆուտբոլիստ
1929 - Մարտին Լյութեր Քինգ, ամերիկացի սևամորթ ճարտարալեզու բապտիստ քարոզիչ 

  • Մարտին Լյութեր Քինգն առաջնորդել է ԱՄՆ-ում քաղաքացիական իրավունքների զանգվածային շարժումը 1950-ականներից սկսած։ 1964թ. արժանացել է Նոբելյան մրցանակին (խաղաղության բնագավառում), ոչ բռնի դիմադրութան մեթոդներով ռասայական հավասարություն հաստատելու իր սկզբունքների համար։ Նա 1968-ին Մեմֆիսում սպանվեց մարդասպանի գնդակից:
  • Ամեն տարի հունվարի 15-ը ԱՄՆ-ում նշվում է որպես Մարտին Լյութեր Քինգի օր: Այն տոնական, ոչ աշխատանքային օր է: 
  • Նշանավոր է Մարտին Լյութեր Քինգի «Ես մի երազանք ունեմ» (I have a dream) ճառը, որն արտասանել է Լինքոլնի հուշահամալիրի աստիճաններից Աշխատանքային տեղերի և ազատության Վաշինգտոնի երթի ժամանակ։ Քինգի ելույթը լավագույններից մեկն է համարվում պատմության մեջ և ամերիկյան հասարակության կողմից ճանաչվել է հռետորական արվեստի XX դարի լավագույն գործ։ 

1924 - Ալեքսանդր Մարգարյան, հայ խորհրդային լեզվաբան
1922 - Սոկրատ Աքմաքչյան, թատերական գործիչ, ռեժիսոր

1918 - Գամալ Աբդել Նասեր, Եգիպտոսի երկրորդ (1956-1970 թթ.) նախագահը (մ. 1970)
1916 - Գրիգոր Տեր-Գրիգորյան, հայ դրամատուրգ (մ. 1981 թ.)
1911 - Սոս Մանուկյան, հայ խորհրդային ճարտարապետ
1892 - Հրաչ Զարդարյան, հայ գրող

1891 - Օսիպ Մանդելշտամ, բանաստեղծ, թարգմանիչ և գրականագետ 

Ինձ մարմին է շնորհված- նրա հետ ի՞նչ անեմ ես,
Մարմին, որ իմն է այնքան, ամբողջական է այնպես:

Երջանկության համար այս` շնչելու ու լինելու,
Ասեք խնդրեմ, ու՞մ եմ ես շնորհակալ լինելու:

Ես, որ ծաղիկ եմ այգում, ուր այգեպան եմ նաև,
Մութ զնդանում աշխարհի միայնակ չեմ արդարև:

Ու նշմարվում է արդեն հավերժության ապակուն
Շնչառության մեջ ապրող ջերմությունը իմ հոգու:

Նրա վրա շերտ առ շերտ զարդանախշեր են բանվում,
Նախշեր, որ ոչ մի լեզվով, ոչ մի կերպ չեն անվանվում:

Վայրկյանները թող հոսեն որպես մրուր, որպես մուժ,-
Զարդանխշերն հարազատ էլ չի ջնջի ոչ մի ուժ:

Թարգմ. Հ. Բեյլերյան

Հիշողություն

  • 1992 թվականի փետրվարի մեկին Մանդելշտամի հարյուրամյակին նվիրված, Փարիզի Սորբոնի շենքին ամրապնդվեց հուշատախտակ. քանդակագործ Բորիս Լեժեն։
  • 1998 թվականին Վլադիվաստոկում բացվեց Օսիպ Մանդելշտամի հուշարձանը։ Հեղինակ՝ Վալերի Նենաժիվին։
  • 2007 թվականի հունիսի երեսունին Սանկտ-Պետերբուրգում բացվեց հուշարձան նվիրված Մանդելշտամի հիշատակին։ Հեղինակ Վյաչեսլավ Բուխայև
  • 2008 թվականի սեպտեմբերի չորսին Վորոնեժում բացվեց հուշարձան։ Հեղինակ Լազար Գադաև։
  • 2008 թվականի նոյեմբերի 28-ին Մոսկվայի կենտրոնում, Զաբելինա և Ստարոսադսկի խաչմերուկում տեղադրվեց հուշարձան, այն բակում, որտեղ նա հյուրընկալվում էր իր եղբորը՝ Ալեքսանդրին։
  • 2010 թվականի մայիսի քսանհինգին Սանկտ-Պետերբուգում բացվեց հուշարձան նվիրված Օսիպ և Նադեժդա Մանդելշտամներին։
  • 2011 թվականին Մոսկվայի մարզի Ֆրյազինո քաղաքում առաջին անգամ բացվեց Օ. Մանդելշտամի անունով թանգարան։
  • 2011 թվականի դեկտեմբերի տասնհինգին Վորոնեժի գրական թանգարանում բացվեց մշտական այցելության թանգարան, նվիրված պոետի կյանքին և գրական գործունեությանը։
  • Օսիպ Մանդելշտամի անունով է կոչված նաև А330 VQ-BQX ինքնաթիռը։

1850 - Սոֆյա Կովալևսկայա, ռուս կին մաթեմատիկոս (մ. 1891)
1795 - Ալեքսանդր Գրիբոյեդով, ռուս գրող (մ. 1829)
1850 - Միհայ Էմինեսկու, ռումինացի բանաստեղծ (մ. 1889)
1791 - Ֆրանց Գրիլպարցեր, ավստրիացի բանաստեղծ և դրամատուրգ
1622 - Մոլիեր, ֆրանսիացի դրամատուրգ (մ. 1673)