Պատմության այս օրը. հունվարի 15

Օրացույց 15.01.2020   10:15   379

2009 - Ամերիկյան Airbus A320-ի անձնակազմը կարողացավ Հուդզոն գետի վրա իջեցնել շարժիչները խափանված ինքնաթիռը, փրկելով բոլոր 146 ուղևորներին։

2006 - Երկիր վերադարձավ «Սթարդաստ» տիեզերական սարքը՝ տիեզերանյութի նմուշներով։

2001 - Հիմնադրվեց Վիքիպեդիա ազատ, բազմալեզու հանրագիտարանը։

1993 - Ամերիկյան NBC հեռուստաալիքով հեռարձակվեց «Սանտա Բարբարա» հեռուստասերիալի վերջին՝ 2137-րդ սերիան։

1992 - Եվրամիությունը ճանաչեց Սլովենիայի և Խորվաթիայի անկախությունը։

1990 - Ղարաբաղում մտցվում է արտակարգ դրություն։

1943 - Ավարտվեց ԱՄՆ Պաշտպանության նախարարության շենքի՝ Պենտագոնի կառուցումը։

1929 - Ծնվել է ամերիկացի սևամորթ ճարտարալեզու բապտիստ քարոզիչ Մարտին Լյութեր Քինգը։

Մարտին Լյութեր Քինգն առաջնորդել է ԱՄՆ-ում քաղաքացիական իրավունքների զանգվածային շարժումը 1950-ականներից սկսած։ 1964թ. արժանացել է Նոբելյան մրցանակին (խաղաղության բնագավառում), ոչ բռնի դիմադրութան մեթոդներով ռասայական հավասարություն հաստատելու իր սկզբունքների համար։ Նա 1968-ին Մեմֆիսում սպանվեց մարդասպանի գնդակից:

Ամեն տարի հունվարի 15-ը ԱՄՆ-ում նշվում է որպես Մարտին Լյութեր Քինգի օր: Այն տոնական, ոչ աշխատանքային օր է: 

Նշանավոր է Մարտին Լյութեր Քինգի «Ես մի երազանք ունեմ» (I have a dream) ճառը, որն արտասանել է Լինքոլնի հուշահամալիրի աստիճաններից Աշխատանքային տեղերի և ազատության Վաշինգտոնի երթի ժամանակ։ Քինգի ելույթը լավագույններից մեկն է համարվում պատմության մեջ և ամերիկյան հասարակության կողմից ճանաչվել է հռետորական արվեստի XX դարի լավագույն գործ։ 

1919 - Անտանտի ռազմական առաքելության ղեկավար, գեներալ Թոմսոնը Ելիզավետպոլի նահանգի հայկական շրջանների նահանգապետ է նշանակում Խոսրովբեկ Սուլթանովին և պահանջում հայերից ենթարկվել Բաքվին:

1919 - ԱՄՆ Բոստոն քաղաքը հեղեղվեց օշարակով, այն հորդել էր ալկոհոլային գործարանի օշարակի հսկայական պահեստից, զոհվեց 21 մարդ:

1892 - Ջեյմս Նեյսմիթը հրապարակում է բասկետբոլի կանոնները։

Խաղի առաջին կանոնները տպագրվել են «Եռանկյունի» ամսագրում 1892-ի հունվարին «Նոր խաղ» վերնագրով։ Խաղի՝ այժմ գործող հիմնական կանոններն են՝

  • Գնդակը կարող է ամեն ուղղությամբ՝ մեկ կամ երկու ձեռքով։
  • Գնդակին չի կարելի հարվածել բռունցքով։
  • Խաղացողը չի կարող վազել գնդակով։
  • Գնդակը պետք է պահել միայն ձեռքերի մեջ. մարմինը չպետք է օգտագործել։
  • Գնդակը կարող է փոխանցել բոլոր ուղղություններով մեկ կամ երկու ձեռքով։
  • Միավոր են հաշվում այն ժամանակ, երբ գնդակը նետվում և մնում է զամբյուղի մեջ։
  • Երբ գնդակը խաղադաշտից դուրս է գալիս, այն պետք է մտցվի խաղադաշտ նույն տեղից հինգ վայրկյանի ընթացքում։
  • Խաղի տևողությունը 4x10 րոպե, և երկու րոպե ընդմիջում երկու խաղակեսերի միջև։
  • Խաղադաշտում գտնվող մրցավարը պետք է պահի խաղի հաշիվը, թե ո՞ր թիմին պետք է տալ գնդակը, երբ այն դուրս է եկել դաշտի սահմաններից։
  • Խաղի 40 րոպեների ընթացքում ավելի շատ արդյունավետ նետում կատարած թիմը ճանաչվում է հաղթող։ Հավասարության դեպքում ավելացվում է լրացուցիչ ժամանակ՝ որոշելու հաղթող կողմին։

1891 - Ծնվել է բանաստեղծ, թարգմանիչ և գրականագետ Օսիպ Մանդելշտամը: 

Картинки по запросу Օսիպ Մանդելշտամ

Ինձ մարմին է շնորհված- նրա հետ ի՞նչ անեմ ես,
Մարմին, որ իմն է այնքան, ամբողջական է այնպես:

Երջանկության համար այս` շնչելու ու լինելու,
Ասեք խնդրեմ, ու՞մ եմ ես շնորհակալ լինելու:

Ես, որ ծաղիկ եմ այգում, ուր այգեպան եմ նաև,
Մութ զնդանում աշխարհի միայնակ չեմ արդարև:

Ու նշմարվում է արդեն հավերժության ապակուն
Շնչառության մեջ ապրող ջերմությունը իմ հոգու:

Նրա վրա շերտ առ շերտ զարդանախշեր են բանվում,
Նախշեր, որ ոչ մի լեզվով, ոչ մի կերպ չեն անվանվում:

Վայրկյանները թող հոսեն որպես մրուր, որպես մուժ,-
Զարդանխշերն հարազատ էլ չի ջնջի ոչ մի ուժ:

Թարգմ. Հ. Բեյլերյան

Հիշողություն

  • 1992 թվականի փետրվարի մեկին Մանդելշտամի հարյուրամյակին նվիրված, Փարիզի Սորբոնի շենքին ամրապնդվեց հուշատախտակ. քանդակագործ Բորիս Լեժեն։
  • 1998 թվականին Վլադիվաստոկում բացվեց Օսիպ Մանդելշտամի հուշարձանը։ Հեղինակ՝ Վալերի Նենաժիվին։
  • 2007 թվականի հունիսի երեսունին Սանկտ-Պետերբուրգում բացվեց հուշարձան նվիրված Մանդելշտամի հիշատակին։ Հեղինակ Վյաչեսլավ Բուխայև
  • 2008 թվականի սեպտեմբերի չորսին Վորոնեժում բացվեց հուշարձան։ Հեղինակ Լազար Գադաև։
  • 2008 թվականի նոյեմբերի 28-ին Մոսկվայի կենտրոնում, Զաբելինա և Ստարոսադսկի խաչմերուկում տեղադրվեց հուշարձան, այն բակում, որտեղ նա հյուրընկալվում էր իր եղբորը՝ Ալեքսանդրին։
  • 2010 թվականի մայիսի քսանհինգին Սանկտ-Պետերբուգում բացվեց հուշարձան նվիրված Օսիպ և Նադեժդա Մանդելշտամներին։
  • 2011 թվականին Մոսկվայի մարզի Ֆրյազինո քաղաքում առաջին անգամ բացվեց Օ. Մանդելշտամի անունով թանգարան։
  • 2011 թվականի դեկտեմբերի տասնհինգին Վորոնեժի գրական թանգարանում բացվեց մշտական այցելության թանգարան, նվիրված պոետի կյանքին և գրական գործունեությանը։
  • Օսիպ Մանդելշտամի անունով է կոչված նաև А330 VQ-BQX ինքնաթիռը։

1870 - ԱՄՆ-ի Harper's Weekly ամսագրում առաջին անգամ ավանակի "A Live Jackass Kicking a Dead Lion" նկարն օգտագործվում է որպես դեմոկրատական կուսակցության խորհրդանիշ։

Картинки по запросу A Live Jackass Kicking a Dead Lion

1855 - Փարիզում հրատարակվեց «Մասեաց աղավնի» ամսագիրը։

1822 - Դեմետրիոս Իփսիլանտիսն ընտրվում է անկախացած Հունաստանի օրենսդիր ժողովի նախագահ։

1759 - Բացվեց Բրիտանական թանգարանը՝ աշխարհի ամենամեծ թանգարաններից մեկը։

1582 - Ռուսաստանը Լեհ-լիտվական միությանն է զիջում Լիվոնիան և Էստոնիան։

1559 - Եղիսաբեթ I-ը Լոնդոնի Վեսթմինսթրի աբբայությունում թագադրվում է որպես Անգլիայի թագուհի։

1541 - Ֆրանսուա I թագավորը Ժան Ֆրանսուա Ռոբերվալին հանձնարարում է (Կանադայում) հիմնադրել Նոր Ֆրանսիա գավառը։

730 - Բյուզանդական կայսրությունում արգելվեց սրբապատկերների պաշտամունքը, այն համարվեց հանցագործություն:

69 - Օթոնը Հռոմում զավթում է իշխանությունը, իրեն հռչակելով կայսր, սակայն, կառավարում է ընդամենը երեք ամիս, վերջում գործելով ինքնասպանություն։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         բասկետբոլ, հունվարի 15, Օսիպ Մանդելշտամ, Պատմության այս օրը, Մարտին Լյութեր Քինգ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon